Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ռեալ խնդիրներն աչքաթող անել. ո՞ւր է տանում Չորրորդ հանրապետությունը

Սեպտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը «փակեց» Հայաստանի Հանրապետության Երրորդ հանրապետության էջը, հայտարարեց Հայաստանի Չորրորդ հանրապետության մասին: Այնուհետև, երբ դեռ հայտարարությունը հանրությունը փորձում էր մարսել, վրա հասան ծաղրանքով լի հայտարարությունները ՀՀ նախկին երեք նախագահների հասցեին:

Հայաստանի իշխանության ղեկին գամված Փաշինյանը նախկին նախագահներին և ոչ միայն, հրավիրում է բանավեճի՝ «Երևան–Կենտրոնի» իր նախկին խցում, նշելով, որ այդտեղ բոլորին հարմար լինի:

MediaHub-ը այս ամենի շուրջ զրուցեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս են քաղաքագիտական շրջանակները գնահատում այս հայտարարությունները և ո՞ւր են դրանք տանում:

Քաղաքագետը նշեց՝ Փաշինյանի հայտարարությունը բացարձակ տգիտություն է։

«Այդ անձնավորությունը 2018 թվականից սկսած այստեղից-այնտեղից ինչ-որ գաղափարներ է վերցնում, դրանք խորությամբ չի հասկանում և փչացնում է այդ գաղափարները։ Քանի որ ինքը երկրի ղեկավարն է, երկիրը խնդիրների առաջ է կանգնում»,-ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հանրապետությունների թվարկումը ֆրանսիական քաղաքական մտածողության արդյունքն է՝ առաջին, երկրորդ, երրորդ։ Հանրապետությունները ընդատվել են միապետություններով և այս առումով ինչ-որ տրամաբանություն կա այս հայտարարությունում։ Ինչ վերաբերվում է չորրորդ և հինգերորդ հանրապետություններին, Դանիելյանը հիշեցրեց, որ 1945 թվականից հետո Ֆրանսիայում հիմնվում է Չորրորդ հանրապետություն՝ գերմանական օկուպացիայից հետո և պառլամենտական կառավարման համակարգ է հաստատվում Ֆրանսիայում, բայց հետագայում Ֆրանսիան կառավարման ճգնաժամի առաջ է կանգնում, կառավարությունները միմյանց փոխարինում են և կայունություն չի հաստատվում և 1958 թվականին Ֆրանսիայում հաստատվում է Հինգերորդ հանրապետություն։ Պառլամետական կառավարման երկիրը դառնում է նախագահական, կիսանախագահական կառավարման երկիր, այսինքն՝ Սահմանադրությունը և կառավարման մոդելը փոխվում է, դրա համար են թվարկում հարապետությունը։

«Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, ապա 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է Չորրորդ հանրապետություն, այսինքն կար կիսանախագահական կառավարման համակարգ, կառավարման մոդելն էր փոխվել, այսինքն հաստատվել էր Չորրորդ հանրապետությունը։ Հիմա եթե ինքն ասում է փոխենք, խոսքն արդեն Հինգերորդ հանրապետության մասին է, եթե դիտարկում ենք այս համատեքստում։ Այսինքն՝ իրավական և քաղաքագիտական առումով այդ անձնավորությունը տգետ է, ինքը չի հասկանում ինչ է խոսում»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը։

Հարցին, թե ինչի համար է դա արվում, Դանիելյանն ասաց՝ Ադրբեջանը Հայաստանի դիմաց պահանջներ է դնում՝ պետք է Սահմանադրություն փոխվի և այլն, և ադրբեջանական այդ պահանջը կատարելու համար ինքը փորձում է ինչ-որ գաղափարական երանգ տալ՝ իրավագիտական և քաղաքագիտական առումով որևէ հիմնավորում չունենալով։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին ուզում է ցույց տալ, որ ինքը պատրաստվում է իրենց պահանջը կատարել և ստանալ աջակցություն ընտրություններից առաջ։

Անդրադառնալով նախագահների մասին հայտարարություններին, Դանիելյանը նշեց, որ այս երկու հայտարարություններն անմիջական կապ ունեն միմյանց հետ, այս կերպ նա փորձում է ուշադրությունը շեղել քաղաքական կարևոր իրադարձություններից։

«Նման հայտարություններ անընդմեջ լինելու են, այդ հայտարարություններին զուգահեռ հերթական գլխարկն է փոխելու, մարդիկ իր գլխարկն են քննարկելու, կնոջ ինչ-որ հիմար հայտարություններն են քննարկելու՝ ռեալ խնդիրները աչքաթող անելով»,-հավելեց Դանիելյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>