Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Շրջանառության մեջ եղած ցանկացած գաղափար նա փչացնում է, «Չորրորդ Հանրապետության» մասին խոսողները բոլորովին այլ տրամաբանություն էին առաջարկում. Քաղաքագետ

«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություն տեղի ունենա, Հայաստանը բոլոր պահանջները կատարել է, նաև այդ պահանջը պետք է կատարի։ Այդ պահանջը կատարելու համար Փաշինյանը փորձում է ինչ-որ գաղափարախոսություն օգտագործել՝ ազգի ռեֆորմացիա, մտածողության փոփոխություն... Սա արվում է ընդամենը Ադրբեջանի պահանջը կատարելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով ՔՊ 7-րդ համաժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթում Չորրորդ Հանրապետության մասին անդրադարձին։

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կուսակցության համաժողովին հետևած ճեպազրույցում Չորրորդ Հանրապետության անհրաժեշտությունն այսպես բացատրեց. «Երրորդ հանրապետությունը մեր հանրապետությունն է, մեր ժառանգությունն է, ինքնության մի մասն է, բայց մենք նոր փուլ ենք թևակոխում։ Եթե նշելու լինենք մի քանի տարբերություն, այդ տարբերություններից թերևս առաջնայինը կուզեի նշել խաղաղությունը»։

Փաշինյանի հիշատակումները խաղաղության մասին Դանիելյանը պրոպագանդիստական հնարք է համարում. «Ոչ մի խաղաղություն չկա, ողջ աշխարհում ապակայունացում է տեղի ունենում, և խաղաղության մասին խոսելը լուրջ չէ այս պահին, քանի որ ճիշտ հակառակ կանխատեսումներ են արվում։ Խաղաղությունը կախված չէ Հայաստանի, նույնիսկ Ադրբեջանի դիրքավորումից։ Գլոբալ ապակայունացում է, այստեղ Ռուսաստանի խնդիր կա, Իրանի, Թուրքիայի»։

Խաղաղության մասին պնդումը հիմնավորելու համար Փաշինյանը նույն ելույթում ասաց՝ 1 տարի 7 ամսվա ընթացքում ադրբեջանական կրակոցից ոչ մի հայ զինվոր չի զոհվել, չի վիրավորվել։ Ի պատասխան Դանիելյանը հիշեցնում է՝ փոխարենն այս ընթացքում զիջումներ են արվել։

«Այդ ընթացքում Հայաստանը զիջումների գնում,  կարող է ոչ մի զինվոր չզոհվել, և դա անվանել խաղաղություն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2020-ին Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ 2019-ին զոհերը պատմական նվազագույնի են հասել։ Դրան հաջորդեցին 2020-ի 44-օրյա պատերազմն աղետալի հետևանքներով, 2022-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը, 2023-ին շրջափակված ու սովի մատնված Արցախի վրա հարձակումը, ինչը պատճառով բազմաթիվ մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։

«Սա ցույց է տալիս, որ այդ մարդը մանիպուլյացիաներ է անում, շեղում է մարդկանց ուշադրությունն իրականությունից։ Նա ոչինչ չի որոշում, նրանից կախված չէ, կլինի՞ խաղաղություն, թե՞ պատերազմ։ Կրկնում եմ, դրանք գլոբալ պրոցեսներ են, այդ մարդու խոսքերը 0 արժեք ունեն»,-ասաց Դանիելյանը։

Վերադառնալով Չորրորդ Հանրապետության գաղափարին, Ս. Դանիելյանը հիշեցրեց, այն նոր չէ, տարբեր մարդիկ տարբեր գաղափարներ են առաջ քաշել։

«Դրա մասին խոսում էր ժամանակին նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ գաղափարը Փաշինյանինը չէ։ Ընդհանրապես, շրջանառության մեջ եղած ցանկացած գաղափար նա փչացնում է, Չորրորդ Հանրապետության մասին խոսողները բոլորովին այլ տրամաբանություն էին առաջարկում։ Ինքն ուղղակի ադրբեջանական պահանջների իրականացման համար այդ ձևակերպումը վերցրել է, ինչպես ամեն ինչ այդ ձևակերպումն էլ այլասերել է»,-ասաց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո հրապարակվեց ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը վերնագրված էր «Դեպի Չորրորդ Հանրապետություն»։

«Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»»,-մասնավորապես նշել էր Ա. Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>