Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
25
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «4-րդ Հանրապետության գաղափարը թուրք-ադրբեջանական ծագում ունի»

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ելույթը

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ, տիկնայք և պարոնայք,

Այսօր Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձն է՝ 3-րդ Հանրապետության ծննդյան օրը: Շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ:

Աշխարում կան հազարավոր ազգեր, սակայն շուրջ 200-ն են կարողացել անկախ պետություն ունենալ, որոնցից մեկը մենք ենք: Եվ դա մեծագույն արժեք է, որը, ցավոք, մեր հանրության մի մասը չի գիտակցում:

Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ծնվեց Ղարաբաղյան շարժումից: Շարժումը միայն Ղարաբաղի մասին չէր: Այն վերածվեց անկախական շարժման, որի շրջանակներում մարդիկ ուզում էին ազատ տնտեսական հարաբերություններ, դեմոկրատական համակարգ և արդարություն հաստատել: Պարզ ասած՝ արժանավայել ապրել։

Ղարաբաղյան շարժումը չէր ծնվի, եթե չլինեին այն քաղաքացիները, որոնք կայացել էին Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում: Այդ սերունդը կարողացավ մեծ հաղթանակ տանել Արցախյան 1-ին պատերազմում և անկախ պետություն ստեղծել։ Դա հաղթանակ էր, որը թույլ տվեց մեզ աշխարի առաջ ներկայանալ, ոչ թե որպես ցեղասպանված, այլ՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

Բայց այս ամենին զուգահեռ եղան նաև մեծ պարտություններ։ Նորանկախ Հայաստանում քաղաքացին օտարվեց պետությունից և իր սոցիալական խնդիրների առաջ մնաց մեն մենակ: Ձևավորվեց ոչ արդար համակարգ։ Թոշակառու լինելն այսօր ոչ թե տարիքային ձևակերպում է, այլ՝ դատավճիռ:

Պարադոսքն այն է, որ սովետական սերունդը կերտեց անկախություն, իսկ իշխանության մեջ հայտնված անկախության սերնդի միջակությունները և պատահականությունները վերացնում են մեր բոլոր նվաճումները:

Անկախությունը տոն է, որն ուզում են մեզանից գողանալ: Գողանալ ներսից: Մեզանից փաստացի խլել են մայիսի 9-ը, բանակի օրը, սեպտեմբերի 2-ը: Հիմա անցնում են սեպտեմբերի 21-ին: Երեկ հենց այդ գողության մասին հրապարակային հայտարարություն արվեց: Դրան դեռ կանդրադառնամ:

Հարգելի՛ թիմակիցներ,

Մենք պետք է գնահատենք անցած տարիներն ըստ փուլերի և առաջ անցնենք:

88–ի շարժման միջոցով մենք ձեռք բերեցինք անկախություն, հաղթեցինք պատերազմում: Տնտեսական բարեփոխումների առումով 90-ականներին Հայաստանը մի քայլ առաջ էր Վրաստանից և Ադրբեջանից: Սակայն այս ամենին զուգահեռ ունեցանք նաև սոցիալական խիստ բևեռացվածություն, իշխանություն–հասարակություն անջրպետ, անարդարություն: Առաջացավ սեփականության լեգիտիմության լուրջ ճգնաժամ, որը մինչ օրս պահպանվում է: Հենց այդ ժամանակահատվածում հիմնադրվեց ընտրությունները կեղծելու արատավոր պրակտիկան, որն էլ հետ գցեց երկիրն իր զարգացման ուղուց:

2000-ականներին արձանագրեցինք տնտեսական զարգացման տպավորիչ ցուցանիշներ: Քաղաքացիների կենսամակարդակը տարեց տարի աճում էր: Արտաքին քաղաքական ոլորտում ունեցանք չգերազանցված դրական արդյունքներ: Հայաստանը համարվում էր վստահելի, հարգելի դաշնակից ու գործընկեր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար: Խաղաղությունն այդ ընթացքում միայն բառերով չէր: Ցավոք սրտի, այդ ձեռքբերումները չուղեկցվեցին ներքին կյանքում արդարության հաստատմամբ, տեղի չունեցան քաղաքական համակարգի բովանդակային բարեփոխումներ։ Ընտրակեղծիքների տխուր ավանդույթը փոխարինվեց ոչ պակաս տխուր ընտրակաշառքի ավանդույթով, որը մինչև այսօր պահպանվել է՝ ստանալով վարչական ռեսուրսի անխնա օգտագործման տեսք:

Հաջորդ ժամանակահատվածում արդեն բացակայում էր բոլոր նախկին ձեռքբերումների շարունակականության ապահովումը տնտեսության և արտաքին քաղաքական ոլորտներում: Ունեինք պետական ինստիտուտներ, օրենքներ, սակայն չկար քաղաքացու հավատն այդ ամենի հանդեպ: Քաղաքական կյանքը լճացավ, քաղաքացին վերջնականապես օտարվեց պետության կառավարումից: Ինչի հետևանքով էլ մեր քաղաքացիները խռովեցին պետությունից, հիասթափվեցին իշխող և ընդհանրապես ամբողջ քաղաքական ու տնտեսական վերնախավերից և 2018-ին ծափահարեցին փողոցից եկած խուժանին: Դա քաղաքացու պատասխանն էր այն կառավարման համակարգին, որն անտեսել էր շարքային քաղաքացու շահը, արատավորել էր ընտրական ինստիտուտը:

Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնողը հետանկախական շրջանի մեր բոլոր արատների խտացված մարմնավորումն է: Իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունի:

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ թիմակիցներ,

Երեք նախագահներին մարդիկ տարբեր կերպ են գնահատում: Բոլորն էլ ունեցել են և՛ ձեռբերումներ, և՛սխալներ, երբեմն՝ կոպիտ սխալներ, բայց նրանցից ոչ մեկի վրա չի եղել դավաճանի պիտակ, ոչ մեկի մասին չեն ասել, որ նա թշնամու գործակալ է։ Նման բան ասվում է միայն Նիկոլ Փաշինյանի մասին։

Օրվա իշխանությունը սիրում է օգտագործել «30 տարի» ձևակերպումը՝ փորձելով իր սխալները, դավաճանությունները, խայտառակ ձախողումները վերագրել անցյալին: Հիմա արդեն նաև հայ մայրերի գրպանն է ուզում գցել իր դավաճանությունը:

Անցյալում, այո՛, սխալներ եղել են, դրանց արժե գնահատականներ տալ, և մենք էլ ենք այսօր դա անում: Բայց Փաշինյանի արածները «30 տարով» արդարացնելը դեմագոգիա է: Կուտակված խնդիրներ կային, բայց ոչ մի խնդիր չէր ստիպում նրան Արցախը դավաճանաբար հանձնել Ադրբեջանին ու հայ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել՝ զուգահեռաբար վախեցնելով պատերազմով: Ոչ մի խնդիր չէր ստիպում նրան Հայաստանի տարածքներն աճուրդի հանել, Սյունիքը վտանգել, Ցեղասպանությունն ուրանալ, թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները բավարարել, հանուն սեփական կաշվի ու աթոռի՝ վտանգել մեր պետականությունը:

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ երբ հանրության մեջ պարարտ հող է առաջանում փողոցային խուժանի համար, դրանից անմիջապես օգտվում են օտարերկրյա կենտրոնները և թշնամիները, որոնք շահեր են ունենում տվյալ երկրում: Մենք բացառություն չդարձանք:

Օտարի խամաճիկները գալիս են իշխանության բոլոր այն երկրներում, որտեղ կառավարման համակարգերը ճգնաժամ են ապրում, իսկ քաղաքացիներն օտարվում են իրենց պետությունից:

Հենց այդպես եղավ 2018-ին Հայաստանում: Եվ դրա մեղավորը հաստատ մեր ժողովուրդը չէ, որքան էլ որ ոմանք փորձեն իրենց մեղքը գցել ժողովրդի գրպանը:

Գունավոր կոչված հեղափոխություններից դեռ ոչ մի ժողովուրդ ու պետություն չի շահել:

Վրացիները գունավոր հեղափոխության պատճառով կորցրին իրենց տարածքի 20 տոկոսը:

Ադրբեջանը 90-ականներին պարտվեց՝ այդ թվում նաև Էլչիբեյի պատճառով, ով համարվում էր այն ժամանակվա ադրբեջանական «Փաշինյանը»:

Ուկրաինան բացի կորստից ոչինչ չի շահել «մայդաններից»:

Ուկրաինացիներին խոստանում էին դարձնել ԵՄ անդամ: Այսօր նրանց քաղաքներն ավերվում են պատերազմի պատճառով, և վերջերս էլ պարզվել է, որ իրենց մարդկային կորուստների քանակը գերազանցում 1 մլն 700 հազարը: Ուշադիր լսե՛ք. 1 մլն 700 հազար ուկրաինացի դարձավ ոչ թե ԵՄ անդամ, այլ հայտնվեց գերեզմանում:

Բոլոր պոպուլիստական գաղափարների մեջ կա հետևյալ թեզը՝ հանուն ապագայում կերտվելիք երջանիկ մարդու գովազդվում է ներկա մարդու զոհաբերվելու գաղափարը: Եվ մարդիկ զոհվում են՝ «Ապագա կա՛» կարգախոսի ներքո: Դա աշխարհի բոլոր սրիկաների գլխավոր դեմագոգիկ կարգախոսն է, որը բոլոր տեղերում բերում է միայն մահեր և ողբերգություններ:

Այն, ինչ բերեց Հայաստանում Փաշինյանը, Ուկրաինայում բերում է Զելենսկին, Վրաստանում բերել էր Սահակաշվիլին, մյուս երկրներում՝ մյուս պոպուլիստները: Սա՛ է պոպուլիզմի իրական դեմքը:

Այդ մարդկանց իշխանության մնալու ամեն տարին, ամեն ամիսը, ամեն ժամը և նույնիսկ ամեն րոպեն բերում է նոր զոհեր, նոր ավերածություններ: Քանզի նրանք գործում են ոչ թե սեփական երկրի, այլ ուրիշ երկրների օրակարգերով, որտեղ սեփական պետության շահը բացակայում է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սրա հարձակումը ևս դրսի, ավելի կոնկրետ՝ ադրբեջանական պատվեր է, ինչի դեմ մենք պայքարելու ենք ու պաշտպանելու ենք մեր արժեքները, մեր հավատքը, մեր եկեղեցին:

Մենք պետք է մերժենք այս օտարածին երևույթին մինչև վերջ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Պարտության խորհրդանիշ Փաշինյանի կառավարման շրջանում մենք ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, պարտություն, խայտառակություն, դավաճանություն, թալան: Մնացածն իմաստ չունի թվարկել: Ամեն ինչ բոլորիդ աչքի առաջ է:

Մի օրինակ բերեմ իրենց այսօրվա թալանի չափերի մասին:

Իրենց օլիգարխներից մեկի տարեկան բիզնեսի շրջանառությունը գերազանցում է 10 միլիարդ դոլարը: Կրկնեմ՝ միայն մեկ օլիգարխի մեկ տարվա շրջանառությունը գերազանցում է 10 միլիարդը: Եվ դա հրապարակված թիվ է, հորինովի չէ:

Այդ օլիգարխի շահույթը տարեկան կազմում է առնվազն 1,5 միլիարդ դոլար: Իսկ հիմա բազմապատկեք այդ թիվը 7-ով՝ սրանց կառավարման տարիների թվով, և կստանաք թավշյա թալանի մի չնչին մասը: Ի դեպ, այդ օլիգարխը նախկինների ժամանակ եղել է «մանր ձուկ»՝ «մելկի սոշկա»: Փաստորեն, մկներն ու ձկները պլստացին և դարձան մեր ժողովրդից փող քամող ճարպոտ բորենիներ:

Սիրելի՛ ժողովուրդ,

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 3-րդ Հանրապետության մահվան, և ինքնակոչ ձևով հռչակեց 4-րդ հանրապետության հիմնման մասին: Դա մի հայտարարված հանցագործության մասին պատմություն էր:

Մենք գիտենք, թե որտեղից են գալիս իր այդ մտքերը և ինչ իրական նպատակ են հետապնդում: Իր, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» կամ «4-րդ հանրապետության» ծրագրերը զարմանալիորեն համընկնում են Ադրբեջանում տարածվող Հայաստանի հաշվին «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծման ծրագրերի հետ:

Բոլոր այս խոսույթները մեկ կենտրոնից են ուղղորդվում, որի նպատակն Արցախի ճակատագիրը Հայաստանի համար կրկնելն է:

Մենք թույլ չեն տալու այս մահաբեր ծրագրերի իրականացումը:

Հայաստանին պետք է զարգացման նոր էջ բացել: Նախկինին վերադարձ այլևս չի լինիՍակայն պետք է մերժենք նաև այսօրվա իշխանության մահաբեր բոլոր ծրագրերը և այդ հանցագործությունների պարագլխին:

Մենք պետք է հավատարիմ մնանք 3-րդ Հանրապետության բոլոր ձեռքբերումներին՝ զուգահեռաբար ազատվելով բոլոր վատ բարքերից: Ի դեպ, այսօրվա իշխանությունը ոչնչացրեց նախկինների բոլոր լավ նվաճումները և պահպանեց ու զարգացրեց բոլոր վատ բարքերն ու ավանդույթները:

Մեզ պետք է կերտել ՆՈՐ ՈՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ:

Միջազգային փորձը և տեղական առանձնահատկությունները մենք ուսումնասիրել ենք և գիտենք, թե ինչպես դա իրականացնել:

Մեզ այսօր պետք է ոչ թե գունավոր, այլ ազգային-դեմոկրատական խաղաղ բնույթի փոփոխություն, եթե կուզեք՝ հեղափոխություն:

-Վաղվա Հայաստանը պետք է ոչ թե մեկ անձի, այլ բոլոր քաղաքացիների երկիրը լինի,

-Վաղվա Հայաստանում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ,

-Վաղվա Հայաստանում չպետք է ընտրությունները կեղծվեն, ընտրակաշառքով անցնեն կամ հետընտրական կեղծիքներ լինեն,

-Վաղվա Հայաստանում օլիգարխիկ կապիտալիզմը պետք է փոխարինվի մարդկային դեմքով ժողովրդական կապիտալիզմով,

-Վաղվա Հայաստանը պետք է լինի խաղաղ ու անվտանգ,

-Վաղվա Հայաստանն իր շուրջն է համախմբելու ամբողջ հայությանը, և մենք միասնաբար ձևավորելու ենք համաշխարային հայության համակարգ, որի կենտրոնում պետք է լինի Հայաստանը և նրա շահը,

-Վաղվա Հայաստանում մտավորական դասը պետք է բարվոք կյանքով ապրի, որպեսզի կարողանա երկրին առավել արդյունավետ ծառայել,

-Վաղվա Հայաստանում ուսուցիչը պետք է այսօր ցույց ցրող ոստիկանից անգամներով շատ աշխատավարձ ստանա,

-Վաղվա Հայաստանում քաղաքացին պետք է ապահովագրված լինի առողջապահության ոլորտում. Հայաստանը պետք է դառնա առողջապահական միջազգային կենտրոն,

-Վաղվա Հայաստանում թոշակառուն ոչ թե սրանց տված գրոշների հույսին պետք է մնա, այլ պետք է ստանա արժանապատիվ թոշակ, որը գոնե հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղի չափին,

-Վաղվա Հայաստանում գյուղացին իր բերքն իրացնելու խնդիր չի ունենալու ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում,

-Վաղվա Հայաստանում բանկային ռեկետ չի լինելու,

-Վաղվա Հայաստանում բանակը պետք է արդիական ու պրոֆեսիանալ լինի,

-Վաղվա Հայաստանն առանց դաշնակիցներ չի մնալու․ մեզ հարգելու են ու վստահեն,

-Վաղվա Հայաստանում քաղաքացին պետք է զգա, որ Սահմանադրությունը միայն թղթի կտոր և օտարի թելադրած տեքստ չէ, այլ բոլորիս երազանքների պայմանագիրը,

-Վաղվա Հայաստանում մենք պետք է սովորենք նորովի կառուցել մեր հարաբերությունները բոլոր հարևանների հետ, բայց ոչ թե կռացած վիճակում կամ կեղծ հայրենասիրությամբ, այլ ռացիոնալ հաշվարկներով, գրագետ դիվանագիտությամբ, բնական դաշնակիցների հետ արժանապատիվ հարաբերություններով ու ազգային շահերի մինչև վերջ պաշտպանությամբ,

-Վաղվա Հայաստանում արցախցիների բոլոր իրավունքները պաշտպանված են լինելու և նրանք իրենց լքված ու մենակ չեն զգալու: Արցախցիների իրավունքները միջազգային հարթակներում ևս առաջ են մղվելու:

Ժողովո՛ւրդ ջան,

Ով չի ափսոսում Արցախի կորստի համար, նա խիղճ ու սիրտ չունի, իսկ ով կարծում է, որ մենք վաղը կարող ենք հետ բերել Արցախը, խելք չունի կամ արկածախնդիր է:

Մեզ անհրաժեշտ է ունենալ իրատեսական երազանքների կերտման Հայաստան:

Վաղվա Հայաստանը թույլ չի տալու, որ իր տարածքում լինեն մեր կողմից չվերահսկվող ճանապարհներ: Ադրբեջանի հետ բոլոր համաձայնությունները պետք է կրեն պարիտետային բնույթ:

Մենք կողմ ենք Հայաստանի ապաշրջափակմանը, բոլոր հարևանների հետ խաղաղ գոյակցությանը և բոլոր կոմունիկացիաների բացմանը, քանզի դրանից կարող ենք շահել բոլորս: Սակայն Հայաստանի տարածքի որևէ մաս սակարկելի չէ՝ ինչ գեղեցիկ փաթեթավորումներով էլ որ այն ներկայացվի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը սակարկելի չէ, մեր ինքնությունը սակարկելի չէ:

Զանգեզուրի կամ ցանկացած արտատարածքային միջանցք չպետք է լինի՝ ինչ գեղեցիկ անուն էլ դրան դնեն:

Վաղվա Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի և Իրանի հետ ռազմավարական և դաշնակցային բնույթի հարաբերություններ, Վրաստանի հետ զարգացող կապեր, քանզի դա բխում է մեր երկրի և ժողովրդի անվտանգությունից: Չպետք է թույլ տալ, որ մեր երկրում ոմանք կարողանան սեպ խրել մեր և մեր դաշնակիցների միջև:

Արկածախնդրությունների և դավաճանությունների վերջին 7 տարիները մեզ ամեն ինչ հուշեցին: Մենք արդեն շատ բան կորցրինք, և չպետք է հավատալ խաղաղության աղավնու դիմակի տակ թաքնված պատերազմի կռկռացող ագռավին:

Սիրելի՛ թիմակիցներ,

Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիան» մեր բնական գործընկերն է: Վաղվա Հայաստանը կարող է նաև շատ լավ հարաբերություններ հաստատել ներկայիս ԱՄՆ վարչակազմի հետ: Մենք բարձր ենք գնահատում նաև ԵՄ անդամ երկրներում այսօր գործող ազգային դիմագիծ ունեցող մի շարք ընդդիմադիր ուժերին:

Մենք՝ ապազգայինն ու կործանարար արժեքները մերժողներս և ավանդական դեմոկրատական արժեքների և պահպանողականության գաղափարների կրողներս, նույնպես պետք է կարողանանք ձևավորել համաշխարային ինտերնացիոնալ, ինչպես որ դա արել են գլոբալիստները:

Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը, Մարին Լը Պենը, Սի Ցզին Պինը, Նարենդրա Մոդին և մյուս լիդերները կարող են դառնալ նշածս ինտերնացիոնալի դրոշակակիրները: Բիձինա Իվանիշվիլու գլխավորած Վրաստանն այդ ինտերնացիոնալի ինքնատիպ մաս դառնալու բոլոր նախադրյալներն ունի: Իշխանափոխությունից հետո Հայաստանն էլ է իր տեղն ու դերն ունենալու այդ համակարգում:

Սիրելի ՛ թիմակիցներ,

Այժմ «Մայր Հայաստանի» անելիքների մասին:

Վաղվա Հայաստանն ունենալու է անվտանգ, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Իսկ դրա համար պետք է ազգային երազանք և այդ երազանքին հասնելու կամքվճռականություն և կարողություն: Մենք այդ ամենն ունենք:

Մենք ազգային-դեմոկրատական արժեքներ դավանող քաղաքական միավոր ենք:

Մեր գլխավոր նպատակն է ազատվել այս մահաբեր իշխանությունից և լայն համախմբման միջոցով կերտել ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հաղթահարել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք իրական ընդդիմադիր ուժերին համախմբված պայքարել այս իշխանության դեմ:

Դեռ մեծն Չարենց էր ասում. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է»։ Չարենցի խոսքերը ճշմարտացի են: Առաջին Արցախյան պատերազմում հենց դրա շնորհիվ կարողացանք հաղթանակ տանել: Մեզ հիմա անընդհատ պարտությունների են տանում: Այդ ամենին պետք է վերջ տալ:

«Մայր Հայաստանը» պատրաստ է համախմբողի, մերանի դերակատարում ստանձնել և համագործակցության կամուրջներ ստեղծել բոլոր ազգային ու սոցիալական դիմագիծ ունեցող իրական ընդդիմադիր ուժերի միջև: Միասնաբար մենք կհասնենք հաջողության: Կասկած չունեմ: Պետք չէ վախենալ մեկից, ով ինքն է վախեցած:

Մենք պատասխանատվությունից չենք խուսափում: Ժողովրդի վստահության քվեի պարագայում պատրաստ ենք վերցնել իշխանական մեր բաժին բեռը և կերտել մեր երազանքների Հայաստանը:

Մեր թիվ մեկ գործընկերը հանրությունն է: Իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Մենք չենք մնալու կաբինետներում: Ակտիվորեն շփվելու ենք մեր քաղաքացիների հետ: Ինչպես որ մինչև հիմա ենք աշխատել: Առաջարկներ ենք լսելու և առաջարկներ ենք անելու մեր ժողովրդին: Առաջարկելու ենք միանալ: Միանալ ու փոխել:

Մեզ և մեր ժողովրդին ուժեռանդ և հաղթանակ եմ մաղթում:

Կոչ եմ անում մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն՝

Միացի՛րոր փոխենք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan