«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
12
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության

Վահե Հովհաննիսյանը նկատում է.
«Ես մարդկայնորեն հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր շտապում են պատասխանել Նիկոլին։ Մարդկայնորեն, իրոք, անհնար է հանգիստ նստել։ Մյուս կողմից, ցավալիորեն ծանոթ սցենար է, որը չի հանգեցնում տեսանելի արդյունքի։ Հետևաբար ինչ-որ կարևոր բաներ պետք է փոխել։

Որպես սկիզբ` մի հիշեցում
Չորրորդ հանրապետության մասին առաջինը հանդես է եկել նախագահ Արմեն Սարգսյանը՝ դեռևս 2021-ին։ Նա հետո շատ արագ թռավ երկրից, որովհետև այն իրենը չէր։

Ինչ ելույթ էր հնչեցվում

Երկիրը վարի տված իշխանության ղեկավարի ելույթ, որին պատերազմից ու պարտությունից հետո վերընտրել են, ու որը վստահ է, որ եթե կարելի էր դա անել 2021-ին, ապա նույնը հնարավոր է 2026-ին։ Ստերի ու արտիստիզմի վարագույրի հետևում երկու բան կա. վերընտրվելու գերնպատակ և մինչև 2026-ը բոլոր ողբերգությունները ու կորուստները մոռացության տալու փորձ։

Ինչու է հնարավոր նման ելույթը

Սցենարը փոխելու համար մենք պետք է ընդունենք, որ մեր սխալների շնորհիվ է, որ այսօր Նիկոլն ունենում է այս ելույթը։ Որ ինքը կարող է ասել ամեն ինչ, կեղծել ամեն ինչ։ Մեր՝ պայքարողների, դիտորդների, անտարբերների, համագործակցողների։
Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ նա նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելը նա կարող է ներկայացնել որպես հազարավոր մարդկանց կյանքերի փրկություն։ Նրա ընդդիմախոսներն են տվել այդ իրավունքը։

Իսկ գիտե՞ք ինչու է դա մեր սխալը.

- Որովհետև մենք 5 տարի է` չկարողացանք մեր ժողովրդին տեղ հասցնել, որ եղել է պատերազմը վաղ կանգնեցնելու առաջարկ, և Նիկոլի իշխանությունն այն մերժել է։ Պատերազմը դադարեցվեր՝ իրոք կփրկվեին հազարավոր կյանքեր։ Մեր ժողովուրդը ներեց պատերազմը շուտ չդադարեցնելը։ Այդ ներողամտությունը մեզ վրա չափազանց թանկ նստեց։

- Մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, որ ամենաճակատագրական օրը սեպտեմբերի 27-էր, ոչ թե` նոյեմբերի 9-ը։ Մենք չկարողացանք հասկացնել, որ այս պատերազմը չպիտի լիներ, իսկ այն եղավ` Հայաստանի գործող իշխանությունների` մեղմ ասած կոպիտ սխալների և իրավիճակը չհասկանալու պատճառով։

Մենք ենք մեղավոր, որ Նիկոլը ֆիքսել է իր էլեկտորատը՝ տոլմա փակող հայ կինը, և նրան կեղծիք է մատուցում։ Մենք իրավունք չունենք մեղադրելու Նիկոլին, թե ինչու է նա գրագետ աշխատում նախընտրական փուլում։ Փոխարենը մենք մեզ հարցեր պետք է տանք։

Իսկ մեր ընդդիմադիր լիդերությունը ե՞րբ, ո՞ր դիրքերից խոսեց տոլմա փակող հայ կնոջ հետ. սեփական թանկ տների՞ց, թանկ մեքենաների՞ց, թանկ սրահների՞ց ... Ո՞վ խոսեց այդ և մյուս սովորական հայկական խավերի ու սովորական հայկական ընտանիքների հետ։
Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ «տոլմա փակող մայրերը» չասացին՝ ինչո՞ւ շուտ չկանգնեցրիր պատերազմը։

Մենք ենք մեղավոր, որ երրորդ հանրապետությունը սպանող իշխանությունը հայտարարում է չորրորդ հանրապետության ծննդի մասին։ Սա նոնսենս է։
Մենք տապալել ենք առողջ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու գործը, որովհետև Հայաստանում միտքը, ռեսուրսը և ամբիցիաները չհանդիպեցին։ Դա է պատճառը, որ ամեն ինչ պարտված իշխանության դիմաց չձևավորվեց քաղաքական ընդդիմադիր այլընտրանք առաջարկող համակարգ, որը կվերցներ իշխանությունը և երկիրը կտաներ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով։

Հայաստանում ստեղծվում է շատ կեղտոտ վիճակ. երկիրը վարի տված իշխանությունը գնում է ընտրությունների` երկիրը հանձնելու անթաքույց ծրագրով։ Եվ դիմացը գոնե այս պահին չկա մյուս՝ երկիրը վերականգնելու իրական ծրագիրը և այն կրող ուժերը։
Այս ամենով հանդերձ` Նիկոլի իշխանությունը շատ թույլ է, քանի որ բոլորը, անգամ` իր ընտրազանգվածը, հասկացել են, որ նա ստում է։ Նրա խոսքի և գործողությունների հանդեպ դրական սպասումները մինիմալի են հասել։ Նրա ուժը քարոզչական տեխնոլոգիաներն են և պետական մեքենան։
Ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում կարելի է շատ արագ փոխել ամբողջ ընթացքը։ Հայ ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության։
Սկսենք խոսել իրական քայլերից, որոնք հակաիշխանական դաշտը կվերածեն փոփոխությունների դաշտի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>