Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Բաքվից թազա պատվեր են ստացել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր Արցախի դեմ վերջին պատերազմի ու բռնագաղթի 2-րդ տարելիցն է։ 2023 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակվեց օկուպացրած ու շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ 120 հազար հայեր մնացել էին թուրքական ու ադրբեջանական տեռորիստների դեմ միայնակ։ 2021 թվականի մայիսին Արցախը պաշտպանելու նախընտրական խոստում տված Նիկոլը ընտրություններից հետո հանել էր ծանր ռազմատեխնիկան Արցախից։ Երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այնտեղ կոտորած էր, 200-ից ավելի զոհ կար, «Արցախի անվտանգության երաշխավորը» ուղերձ հղեց, որ՝ Հայաստանը չի միջամտի, արցախցիներին չի օգնի, կհետևենք ինչ է կատարվում։ Դա եղել է Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշումը․ իշխանության, որը Արցախի անվտանգության երաշխավորն էր ՀՀ սահմանադրությամբ, կառավարության ծրագրով, 2021 թվականի խոստումներով։ Նիկոլ Փաշինյանի օրոք դա արդեն 3-րդ պատերազմն էր, որով անցան Հայաստանն ու Արցախը։ Արցախը գոյություն ունի հազարամյակներ, այդ ընթացքում տեսել է բազմաթիվ արշավանքներ, պատերազմներ, ապրել է օտար լծի տակ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքանով է տարբերվում մյուս թշնամական հարձակումներից, որ նրանց ժամանակ, միևնույն է, Արցախում հայ է ապրել, իսկ հիմա չկան։ Նիկոլենք Արցախի վրա հարձակման ու հայաթափման օրը համարեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության օր։ Արցախը սրանց համար բեռ էր, որից ազատվեցին հազիվ։ Հիշո՞ւմ եք սկզբում ասում էր Արցախը ես չեմ հանձնել, հանձնել են նախկինները, իսկ հիմա արդեն, ասում է՝ հանձնել եմ, որ Հայաստանը պահեմ, ճանաչել եմ Ադրբեջանի կազմում, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և այլ ցնդաբանություններ։

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր․  այդ սրբավայրում միշտ այցելուներ կան, օրվա տարբեր ժամերին։ Էլի եմ ասել, Նիկոլ Փաշինյանն ավելացրել է մեր օրացույցում սգո օրերը, ազգովի Եռաբլուր գնալու օրերը։ Տարվա ընթացքում առնվազն 20 օր կա ազգովի Եռաբլուր գնալու․ առաջ ու հիմա Եռաբլուր գնալու տարբերությունը շատ մեծ է․ որովհետև նախկինում գնում էին հերոսների հետ հաղթանակի օրերը նշելու, հիմա գնում են պարտությունները սգալու։ Արցախի անկախության օրը առաջ գնում էին հերոսներին հիշատակելու, հետո միջոցառումներ էին․ իսկ հիմա միայն Եռաբլուր է, որովհետև տոնը նշելու տեղը չկա։ Առաջ գնում էին Արցախի բանակի օրը նշելու, Շուշիի ազատագրման օրը նշելու, զորահանդես էր, հետո գնում էին Եռաբլուր։ Հիմա բանակի օրը նշելու վայրը չկա, չկա էդ բանակը, չկա Շուշին․ միայն Եռաբլուրն է։ Ի դեպ, Հայաստանի բանակն էլ է նույնը․ եթե ո՛չ դիրքերում ցույց տալու բան ունես, ո՛չ զորահանդես ես անում, ո՛չ զորավարժություններ ես անում, ոչ զինում ես։ Մեկ շաբաթ անց 44-օրյա պատերազմի օրն է, էլի Եռաբլուր, հետո նոյեմբերի 9-ն է, էլի Եռաբլուր, մեկ շաբաթ առաջ Ջերմուկի դեպքերն էին, էլի Եռաբլուր․․․

Այսօր Եռաբլուրը մարդաշատ էր, բայց չկար որևէ իշխանավոր։ Ալիև՞ն է արգելել գալ, սգալ։ Չեմ կարծում․ իրենք էլ, Ալիևի պես, արցախահայության ճակատագրի ու Արցախի վերաբերյալ նույն մտքերն ունեն։ Նիկոլենք չեկան Եռաբլուր առաջին հերթին, կարծում եմ, նրա համար, որովհետև իրենց ստեղծած սգո օրն է։ Եթե այդ ողբերգությունը լիներ մեկ այլ իշխանության օրոք, Նիկոլենք կգնային Եռաբլուր ամեն օր, ասուլիսներ կտային, կդատապարտեին․ 2016, 2017, 2018 թվականներին չի եղել մի հանրահավաք, որտեղ չխոսեն ապրիլյան պատերազմից։ Իրենց օրոք չէր, կային մարդկային զոհեր, կային հանձնված հեկտարներ, իրենց համար քաղաքական շահարկման լավ թեմա էր։ Հիմա մոռացության են տալիս, իրենք են հեղինակը։

Այսօր՝ Արցախի հայաթափման օրը, Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակում այն մասին, որ երգ է լսում ու գրում է․ «Աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ»: Այ էդ քո գեղեցիկ աշխատանքային օրերի արդյունքում էսօր Արցախի հայաթափման 2-րդ տարին է, մի քանի օրից էլի Եռաբլուրն ենք գնալու, որովհետև դա էլ Արցախի դեմ պատերազմի օրն է, որը էլի դու ես սադրել։ Ասում են Նիկոլը սադրում է արցախցիներին․ իսկ գուցե նա չի՞ անում ջոկողություն, բոլորին ատում էհավասա՞ր։ Սրանից մեկ շաբաթ առաջ Ջերմուկի դեպքերի տարելիցն էր, էնտեղ էլ ունեինք 224 զոհ, հանձնված տարածքներ, Եռաբլուր այցելեցի՞ն, սգացի՞ն, ուղերձ հղեցի՞ն, դատապարտեցի՞ն։ Ոչ, էլի քեֆ էին անում, թե էսօր ջազ էր լսում, էդ օրը՝ ռաբիս․ հա՛մ իր անվան հեծանվավազք էր կազմակերպել, հա՛մ ֆեստիվառ։ Դա էլ են մոռացության տալիս, որովհետև դա էլ է իրենց բերած ողբերգությունը։ Վաղը մոռացության կտան նաև սեպտեմբերի 27-ը, դա էլ է իր բերած սգո օրը։

Նախագահական նստավայրում  հենց այսօր՝ Արց ախի վրա հարձակման, հերթական պատերազմի օրը պարգևատրման արարողություն էին կազմակերպել, իրար պարգևատրում էին։ Ինչի՞ համար։ Դա էլ ասենք․ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրել են ոստիկանության, ոստիկանության զորքերի պաշտոնյաների, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին։ Արցախի հայաթափման օրերին ոստիկանությունը զբաղված էր այստեղ կոշտ մեթոդներով ցույցեր ցրելով ու դրանից հետո ևս։ Կամո Ցուցուլյանը, որը երախտագիտության մեդալ ստացավ, մոռացավ որ ինքը փրկարարների ղեկավարն է աշխատում ու փրկելու փոխարեն միտինգների ժամանակ կանգնում էր մարդկանց վրա նռնակ նետողների շարքերում։ Հա բա կպարգևատրվեք։

Հակահայ իշխանություն որ ասում են, իզուր չէ։ Հակահայը էն է, որ էսօր՝ Արցախի հայաթափման օրը, հերթական դատավարությունն էր, որտեղ դատում էին Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի, ապա Հայաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, Հայաստանի ԳՇ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին։ Արդեն ծաղրի է նման միշտ դատական նիստ նշանակել Արցախի ու Հայաստանի համար խորհրդանշական օրերին․ նախորդը Արցախի անկախության օրն էր, դրանից առաջ՝ Շուշիի ազատագրման օրը։ Տպավորություն է, որ կա՛մ Ադրբեջանն է պարտադրում, որ Բաքվին զուգահեռ՝ դատական նիստեր լինեն Հայաստանում կամ էլ սրանք են հաճոյանում Ալիևին։ Ու կատարելով հրահանգները՝ դատավորների մոտ հարց չի՞ առաջանում՝ լավ, ինչո՞ւ հենց այսօր, կարելի էր մեկ օր ուշ դնել։ Հլը չեմ ասում, որ ընդհանրապես պետք էր էդ դատավարությունների խայտառակ շոուն փակել-գնալ։

Կարճ ասած՝ այսօր՝ Արցախի համար ամենաողբերգական օրը, ԱԱԾ տնօրենը պատվիրակությամբ մեկնել է Բաքու․ առիթը խնդալու է՝ «Անվտանգության միջազգային ֆորում»: Հայաստանի պաշտոնյան Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, հայաթափման օրը Բաքվում անվտանգային միջոցառման էմասնակցում։ Նա ինձնից էլ, ձեզնից էլ լավ գիտի, որ Հայաստանին թիվ 1 անվտանգային սպառնալիքը գալիս է Բաքվից։ Սա Նիկոլենց չեղած դիվանագիտությունն է, էդ դիվանագիտությունն է բերել 3 պատերազմի 7 տարվա ընթացքում։ Սարանց համար անվտանգության երաշխավորը դարձել է Բաքուն․ ժամանակին մեզնից հրադադար աղերսած Ադրբեջանը հիմա ինքնէ  որոշում՝ ինչ անի Հայաստանի հետ։ Այ այսպես նրանք հանձնեցին անկախ, ազատ Արցախը ու այդպես Հայաստանը սարքել են Ադրբեջանի ու Թուրքիայի կամքից կախված։ Հայաստանի ԱԱԾ տնօրենը Բաքվում է լինելու նաև սեպտեմբերի 21-ին, այնտեղ կնշի Հայաստանի անկախության օրը»։

Ի դեպ, ԱԱԾ Տնօրենը գերիների, անհետ կորածների հանձնաժողովի նախագահն է, գնացել է Բաքու, որտեղ կան հայ գերիներ․ եթե նա այնտեղից իր հետ գերի չի հետ բերելու, որպես, կրկնում եմ, այդ հանձնաժողովի նախագահ, ուրեմն, իմ կարծիքով, ճիշտ կանի, որ իրեն փոխանակի գերիների հետ կամ իր շեֆին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>