Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Պատերազմ Արցախում
Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին

«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտնում է․ «Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է օրինագծի ներկայացումը և սկսում է համազգային աշխատանք՝ դրա համար երկկուսակցական լայն աջակցություն ապահովելու համար։ Օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։ Հիմնավորումներում ասվում է.« Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»։

Օրինագծի ներկայացման առթիվ կոնգրեսական Տիտուսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի ապօրինի, մեկ տարի տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սնունդը վերածեց զենքի և սովամահ արեց Արցախի 120․000 հայերին։ Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային կոչերը՝ դուրս գալու և լարվածությունը նվազեցնելու համար, և հարձակվեց Արցախի վրա։ Տարիներով այդ հողերում ապրող մարդիկ համակարգված կերպով դուրս մղվեցին՝ որպես ագրեսորի զոհեր. երեխաներին զրկեցին սնունդից և ջրից ու դպրոց գնալու հնարավորությունից, իսկ քրիստոնեական սրբավայրերը պղծվեցին։ Ժամանակն է Ալիևին և նրա աջակիցներին պատասխանատվության ենթարկել՝ փոխանակ նրանց պարգևատրելու ռազմական աջակցությամբ ու ներդրումային պայմանագրերով»։

Կոնգրեսական Բիլիրակիսը համաձայնել է՝ նշելով. «Թեև անցած ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, տարածաշրջանում շարունակվում է քաղաքական և հումանիտար ճգնաժամ՝ պայմանավորված Ադրբեջանի ագրեսիայով»։ Նա հավելել է.

«Հպարտ եմ, որ վերաներկայացնում եմ օրինագիծ, որը կպարտավորեցնի նախագահին որոշել՝ արդյո՞ք Մագնիցկու պատժամիջոցները պետք է կիրառվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և երկրի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների համար։ Ամերիկյան հարկատուների գումարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմին աջակցելու համար, հատկապես երբ այդ ռեսուրսները կարող են ծախսվել ներքին հրատապ խնդիրների լուծման համար»։

Օրինագիծը պարտավորեցնում է նախագահին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության մարմինների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չեն ապահովել արդարություն կամ հայ գերիների ազատ արձակում, այս օրինագիծը կարևոր քայլ է՝ Ալիևին և նրա համախոհներին ԱՄՆ օրենսդրության ներքո պատասխանատվության ենթարկելու համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>