«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջին խաղաղ առավոտն Արցախում բացվեց երկու տարի առաջ. 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թ․ սեպտեմբեր 19-ի կեսօրին, Ադրբեջանն անցավ լայնածավալ հարձակման բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։ Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում հայտնվեց խաղաղ բնակչությունը, արգելափակվեցին միջհայմայնքային ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածնքները՝ ստեղծելով խուճապ և անկառավարելի իրավիճակ:

Ողջ մնալու համար մարդիկ ստիպված եղան տասնյակ կիլոմետրեր անցնել ոտքով՝ կատարելով շրջապտույտներ. ադրբեջանական զինված ծառայողները փակուղի էին դարձրել ամբողջ Արցախը, չկար վառելիք, հնարավոր չէր գործարկել մեքենաները։ Մարտական երկօրյա արյունալի գործողությունների արդյունքում պաշտոնական տվյալներով մենք ունեցանք 223 զոհ, առնվազն 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 5 երեխա, 244 վիրավոր, շուրջ 20 անհայտ կորած։ Աղետը, սակայն, միայն այս թվերի մեջ չէ, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայաթափվեց, 110 հազարից ավելի արցախցի հեռացավ իր բնօրրանից՝ զրկվելով անգամ հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից։ Սա պետք է դիտարկել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի բռնի տեղահանումների համատեքստում. այս դեպքում բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 150,000-ը։

Օրվա մասին մեր հիշատակումը, սակայն, չպետք է միայն զգայական լինի. մենք պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները, ինչի ուղղությամբ էլ հետևողականորեն աշխատում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։ Հատուկ զեկույցների փաստերը ցույց են տվել, որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա են ունեցել: Առաջնահերթ կտրել են կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի հայ զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին: Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Շատերը չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 4 շրջաններն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվեցին անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին: Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը, որովհետև այդպես նրանք առաջացրեցին քաոս, և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորություն չէին ունենա կառավարել իրավիճակը։

Փաստահավաք տվյալներից մեկով՝ սեպտեմբերի 20-ին պապը փեսաների հետ, չիմանալով, որ ադրբեջանական զինծառայողները Ստեփանակերտի մոտ դիրքեր են հաստատել, որոշում է գնալ Հարավ գյուղ՝ թոռան մոտ։ Կրակոցների արդյունքում մեքենան վերածվում է «ցանցի», տարեց տղամարդը սպանվում է, երկու փեսաները՝ վիրավորվում։ Շեշտենք, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ հստակ տեսանելիության պայմաններում։ Այսպիսի բազմաթիվ փաստերը, որոնք տեղ են գտել զեկույցում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գերեվարման ու վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ոչնչացնում են Ադրբեջանի այն թեզերը, թե իրենց գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ չեն եղել։ Այս ամենի հիմքում էթնիկ հիմքով հայերի նկատմամբ ատելության ու ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ մշտապես գոյություն է ունեցել: Ադրբեջանական իշխանությունը երբեք չի հրաժարվել դրանից: Ժամանակ առ ժամանակ դա փորձում են քողարկել և աշխարհին մոլորեցնելու համար խաղաղարար երևան` բայց դրանից իրական վիճակը չի փոխվում: Ապացույցը նկարագրված արարքներն են: Ներկայում էլ իրենց զավթողական ծրագրերն առաջ են տանում Հայաստանի նկատմամբ։

Հ.Գ. Կից Չարեքթարից տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կրակում քաղաքացիական տների

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>