Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Պատերազմից մեկ օր առաջ. հիշում են արցախցիները

Արցախցի Նարինե Գաբրիելյանը գրում է․

«2 տարի առաջ այս օրը այս ժամերից մի քիչ ուշ…

Ուտելիք էի խնդրում։ Չէի էլ պատկերացնում, որ մի օր կգա՝ պիտի ուտելիք խնդրեմ հենց ինձ համար։

Բլոկադայի օրերին՝ ումից ալյուր կամ ուտելիք էի խնդրում, ոչ ոք չէր մերժում։ Իրենց վիճակն էլ ծայրահեղ էր, բայց երբ ասում էի՝ բազմազավակ ընտանիքների համար է, միանգամից համաձայնվում էին։ Նրանք էլ հասցնում էին այդ ընտանիքներին։ Բայց այդ օրն արդեն ինձ էր պետք՝ իմ հայրիկի համար։

Անունը չեմ տա այն լավ մարդու, ումից խնդրեցի։ Վիճակն իսկապես ծանր էր։ Հայրս վերջին ամսին միայնակ էր մնացել, ուտելիք գրեթե չկար։ Գնել էի ուզում, բայց երբ այդ մարդուց ումից խնդրեցի, նեղացավ՝ ասաց.

- Նարինե, բայց հաց թխո՞ղ է հայրիկդ, որ ալյուր ես ուզում։

Ասացի՝ Մերին կամ մաման հեռախոսով կբացատրեն։

- Չէ՛, - ասաց, -այդպես չի լինի։ Կինս հաց էր թխել, սառնարանում մի քանի հատ ունենք։ Հաց էլ կուղարկեմ՝ ալյուրի հետ։

Ասացի՝ առավոտը մի ջահելի կխնդրեմ, կգնա, կտանի։ Հայրս չի գա, չգիտի՝ իր համար հաց եմ հայթայթում, իրեն անհարմար կզգա։

-Չէ՛, հենց հիմա որդիս կտանի։

- Բայց ուշ է, ամոթ չէ՞ ձեզ անհանգստացնեմ։

-Նարինե, վիճակը շատ անհանգիստ է սահմանին։ Առավոտը գուցե պատերազմ սկսվի։ Հայրիկդ գոնե հասցնի հաց ուտել։

Հաջորդ օրը պատերազմ սկսվեց…

Շատերն են ասում՝ դու փախար, տաք տեղում ես, ապահով ես ապրում։ Բայց ցանկացած արտերկրում ապրող արցախցի կհաստատի՝ մենք նախընտրում էինք հազարապատիկ կրել մեր հայրենակիցների զրկանքները, քան աղետի պահին հեռու լինել ու անզոր մնալ, չկարողանալ գոնե մի բանով օգնել։

Ես այսպես եմ ապրելու ամբողջ կյանքս՝ այդ մեղքի զգացմունքով, որ ծնողներիս ու իմ ժողովրդի հետ հավասար սովի ամիսները չանցա, չանցա բոլորի հետ հավասար դժոխքի ճանապարհը։

Այդ ամիսներին ուժերին չափով գոռում էինք, ճչում՝ աշխարհով մեկ։ Բայց ցավն այն էր, որ անլսելի էինք։ Ճիշտ է, ինչ-որ տեղերում լսեցին, գրեցին, աշխարհին տեղեկացրին։ Բայց դա մի կաթիլ էր՝ աղետի ծովի մեջ։

Երկու տարի առաջ մեր տունը փլզվեց: Եվ այսօր էլ չգիտենք՝ որտեղից ուժ հավաքենք նորից կառուցելու։

Բայց պետք է»։

Արցախցի Կարինե Բաղյանն էլ գրել է․

«Տանն էի, դդմի շաղախով հաց էի թխել․․․իսկ վաղը․․․ վաղը պատերազմ էր ու ամեն ինչի ավարտը»։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>