Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Փռել ասֆալտ ու փռվել ասֆալտին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամեն անգամ, երբ քաղաքացիներից ընդհանուր դժգոհություններ եմ լսում իրենց սոցիալական վիճակի մասին, իսկ դրանք շատ-շատ են, հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Ինչ-որ բեմ էր բարձրացել ու կոկորդը պատռելով՝ ասում էր․ «Մենք չենք եկել իշխանության, որ մենք ինքներս հարստանանք ձեր հաշվին․ մենք եկել ենք, որ դուք հարստանաք մեր աշխատանքի հաշվին, և մենք ձեզ ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք»։ Ժամկետը լա՛վ հիշեք՝ 2018թ․ հոկտեմբեր․ ընդամենը 5 ամիս էին իշխանության․ Պապիկյանը դեռ չէր չաղացել, պատգամավոր-պատգամավորուհիները, կառավարության անդամները դեռ իրենց տյունինգ չէին արել, դեռ հայտարարագրերից երևում էր, որ գրպաններում մկներ են բույն դրել։ Այդ ելույթից անցել է 7 տարի։

7 տարվա ընթացքում այս հայտարարությունը 180 աստիճան թարս է աշխատել։ Հիմա հարցնում ենք՝ բա ժողովրդի հարստանալու մասին ի՞նչ կա, պատասխանում են՝ դե ասֆալտ եք անում՝ բարեկեցիկ են։ Նիկոլի կառավարությունն ունի ներկայանալու մեկ քիչ թե շատ դրական բան՝ ասֆալտը։ Հայաստանի իշխանությունը աշխարհի միակ իշխանությունն է, որը 8 տարի երկրի կառավարման ղեկին գտնվեով՝ մեկ ներկայանալու առիթ ունի՝ ասֆալտը։ Չասեք դպրոց ենք սարքում, մանկապարտեզ ենք սարքում․ դրանք միշտ սարքվել են։ Կառավարություն ուղարկել եմ հարցում, որ պատասխաններից պարզ է դառնում, որ ՀՀ վերջին 34 տարվա մեջ ամենաքիչ թվով դպրոցները կառուցվել են Նիկոլի օրոք։ 

Ինչ կարգի թշվառ պետք է որևէ իշխանություն, որի միակ ձեռքբերումը լինի ասֆալտը, այն էլ՝ անորակ։ Կառավարության ամեն նիստի ժամանակ կարդում է, թե այսինչ այսինչյանի տան դիմաց ասֆալտ ենք արել, այսինչ այսինչյանի գոմի դիմաց ասֆալտ ենք արել․ 8 տարի իշխանության են, չեն կարող ասել այ էս որոշումների պատճառով հաղթահարվել է աղքատությունը, հաղթահարվել է կոռուպցիան, խոստացած գործարանը բացել եմ, մարդիկ սկսել են լավ ապրել։ Չկա։ Միայն ասֆալտ։ Ձեր հարկերը շատացրել են, ձեր պարտքերը շատացրել են ու փռել են ասֆալտ։

Թրամփը Վաշինգտոնում հանդիպեց և՛ Նիկոլին, և՛ Ալիևին։ Արդեն որերորդ մեջբերումն է, որ Թրամփն Ալիևից արել է։ Նիկոլի պարագայում հիշել է մի խոսք՝ Նիկոլն ասաց, որ Հայաստանում ասֆալտն ավելի լավն է, քան Վաշինգտոնում։ Սրան որ հարցնում են 8 տարի երկիր ես կառավարում, ի՞նչ ձեռքբերում ունես, ասում է՝ ասֆալտ։ Դու բարեկեցության մակարդակը չափում ես ասֆալտով․ ասում է՝ ասֆալտ եմ արել, ուրեմն բարեկեցիկ են․ այդ դեպքում կարո՞ղ ես ասել, թե ինչու են մարդիկ միլիոնավոր դրամներ վճարում, որ Հայաստանից չերեզ Մեքսիկա փախչեն ԱՄՆ, որտեղ ասֆալտը այսինքն ըստ քեզ՝ բարեկեցությւոնը լավ չէ։ Չէ՞ որ քեզ համար բարեկեցության թիվ 1 ցուցիչը ասֆալտն է, որն էլ, ըստ քեզ, ավելի լավն է, քան Ամերիկայում։

Կրկնում եմ՝ խոտանման ենթակա է էն կառավարությունը, որի 8 տարվա գործունեության ադյունքում կարող ես թվարկել բազմաթիվ կորուսնետեր, այդ թվում՝ հայրենիքի ու մարդկային կանքերի ու մեկ ձեռքբերում լինի, այն էլ՝ ասֆալտ։ Վրաստանն առաջատըա է գինու, մրգի արտահանման հարցում, Ռուսաստանում սաղ վրացական ապրանքներ են, իսկ հայկական ֆուռերը արդեն սովորական է դարձել արգելելը։ Մեր հարևան բոլոր երկրներում թոշակը մեզանից բարձր է, աշխատավարձը մեզանից բարձր է, անվտագությունը մեզանից բարձր է։ Էդ բոլոր առումներով ձախողել եք։ Բանակը կրճատում եք, զենքը կրճատում եք, թոշակները չեք բարձրացնում, նվազագույն աշխատավարջը չեք բարձրացնում ու խոսալու միակ բանը ասֆալտն է։ Ասֆալտը ունի նույն էֆեկտը, ինչ բանակի վրա՝ կլուբնիկը։ Դրանով էլ էիք հպարտանում։ Գյուղ գնացի, որտեղ փակվել է օղու գործարանը, մեկ այլ համայնքում փակվել էր արևածաղկի բիզնես, մեկ այլ տեղ՝ ձեթի բիզնես, մարդիկ զրկվել են աշխատանքից, սոված նստել, բայց էդ գյուղերում ասֆալտ է արել կառավարությունը։ Էդ բիզնեսները փակվել են նույն կառավարության հարկային վարչարարության պատճառով։ Ասֆալտի նախարար Սանոսյանը, որ մի քանի տարի նախարար աշխատելուց հետո ընտանիքը դղյակ է կառուցում, ասում է՝ «Մեզ քննադատում են շատ ասֆալտ անելու համար»։ Ձեզ չեն քննադատում շատ ասֆալտ անելու համար ձեզ քննադատում են նախ անորակ ասֆատ անելու համար, երկրորորդն էլ՝ միայն ասֆալտ անելու համար։

Նիկոլը հարց է տալիս ժողովրդին՝ հիմա ո՞վ է հիշում, թե ինչպիսին էին Երևան-Բագրատաշեն, Երևան-Մարգարա, Երևան-Ագարակ, Երևան-Կոռնիձոր, Երևան-Սոթք, Երևան-Այգեպար, մայրուղիներիը։ Նա չի հարցնում ժողովրդին, թե կառավարության շնորհիվ որքանո՞վ են բարեկեցիկ ապրում Կոռնիձորի, Ագարակի, Այգեպարի, Սոթքի բնակիչը։ Այ դա հիշում են, որ մինչև քեզ, ավելի բարեկեցիկ էին։ Այո, հա՛մ հիշում են, թե ոնց ես ասֆալտել Երևան-Ագարակ ճանապարհը, բայց նաև հիշում են, թե Երևանից Ագարակ գնալիս ճանապարհի մի հատված շրջանցում, որովհետև հանձնել ես Ադրբեջանին։ Այո, հիշում են ոնց ես ասֆալտել Երևան-Սոթք ճանապարհը, բայց նաև հիշում են, որ Սոթքի կեսը տվել ես Ադրբեջանին։ Հիշում են, թե ինչպես ես ասֆալտել Երևան-Այգեպար ճաապարհը, բայց նաև հիշում են, որ նախորդ տարի էլ էդ հատվածից գյուղեր տվեցիր Ադրբեջանին։ Ասֆալտ անելը չի արդարացնում այ էն հանձնումներդ։

Վերադառնանք Նիկոլի հայտարարությանը՝ «Մենք չենք եկել իշխանության, որ մենք ինքներս հարստանանք ձեր հաշվին»։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ հարստացել են։ Նայեք հայտարարագրերը, նայեք դղյակները, նայեք օլիգարխիկ բիզնես կապերը, նայեք փոխված շրջապատը․ հարստացել են։ Իսկ ո՞ւմ հաշվին են հարստացել։

Ասում է՝ «Մենք եկել ենք, որ դուք հարստանաք մեր աշխատանքի հաշվին»։ ժողովուրդ ջան, դուք (ՔՊ-ականների նեղ կռուգի մասին չի խոսքը), ո՞ր մեկդ եք հարստացել կառավարության աշխատանքի հաշվին, քա՞նիսդ եք աղքատութուից դուրս եկել։ Թոշակները չեն բարձրացնում, պետությունը հնարավորություն չունի, բայց պետությունը ունի հնարավորություն, որ ՔՊ-ականները տարին մի տուն առնեն։ Ժողովրդի սոցիալականը բարելավելու հնարավորություն պետությունը չունի, ՔՊ-ի բարեկեցության համար ունի որքան ուզեք։ Քեզ սովորեցրին, որ ասֆալտով բավարարվես, ավելին չպահանջես․ բայց իրենք դիզելով չեն բավարարվում։

Ասում է՝ «Մենք ձեզ ասում ենք հարստացեք և հարստացրեք»։ Ժողովուրդ ջան, էլի ՔՊ-ից բացի՝ քա՞նիսդ եք հարստացել Նիկոլի իշխանության աշխատանքի շնորհիվ ու քանիսդ եք կարողացել, բացի ՔՊ-ից, մյուսներին հարստացնել։ Քա՞նի բիզնես կա, որ այս ընթացքում փակվել է, մարդիկ զրկվել են աշխատանքից, հա՛մ բիզնեսմենն է տուժել, հա՛մ աշխատողը։ Քա՞նի բիզնես է Հայաստանում բացվել ու քանիսը փակվել, ու բացվածներից քա՞նիսն է եղել կառավարության շնորհիվ, աշխատանքի շնորհիվ ու փակվածներից քանիսն է եղել կառավարության հարկային քաղաքականության արդյունքում, բիզնեսի վրա հարձակման, նեղելու, դատական համակարգի, մասկի շոուների և այլնի արդյունքում։ Պատգամավորն ասում է՝ բիզնեսին գնում են մեծ տուանքներ են գրում, հետո դատարանով պարտվում են, բայց մինչև պարտվելը, էդ տուգանքնրեը վճարում է, սննկանում է․ կալանավորում են գործրարներին անհիմն գործերով ու կասկածներով։ Էսօր կարդում եմ՝ ՊԵԿ-ը Տարեկան մոտ հազար քրեական գործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ, վերջում պարզվում է, որ սխալվել է, բայց արդեն բանը բանից անցել է։ Այդպես հազարավոր բիզնեսներ։

Կարճ ասած՝ արձանագրենք, որ հանրությանը բարեկեցիկ դարձնելու խոստումներով եկածները աշխատել են միայն սեփական բարեկեցության համար ու իրենց այդ նպատակը լիովին հաջողել է։ Նիկոլի այդ ելույթը պետք է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ուեղնիշ լինի նրա աշխատանքը գնահատելիս։ Նրա բոլոր հայտարարությւոնները պետք է հասկանալ հակառակ տեսանկյունից։ Ասում էր՝ ես պատրաստ եմ զոհվել, ինքը չզոհվեց, հազարները զոհվեցին։ Ասում էր՝ մենք չենք եկել, որ հարստանանք․ իրենք հարստացան՝ մյուսների ունեզրկվելու հաշվին։ Այս իշխանություը գործում է ձեր ինադու։ Շուտով էլի բեմեր է ելնելու խոստումներ տա․ պետք է ամեն խոստման նայել նախորդ խոստման կատարողականն աչքի առաջ ունենալով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>