Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Կարեն Սիմոնյանի ելույթը Գյումրու ավագանիում՝ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու «Մայր Հայաստան»-ի նախագծի վերաբերյալ (տեսանյութ)

Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ գործընկերներ,

Ամիսներ առաջ «Մայր Հայաստանը» հանդես եկավ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրուն հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու ծրագրերով: Դրանք մշակվել էին «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած մասնագիտական խմբի կողմից: Մենք ընտրություններից առաջ գյումրեցուն խոստացանք հետևողական լինել այս հարցում: Մեր խոստման 1-ին փուլում ենք հիմա:

Տեղեկացնեմ նաև, որ ծրագրերի ստեղծմանն իրենց արդյունավետ մասնակցությունն են ունեցել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, երջանկահիշատակ Վարդան Բոստանջյանը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ստեղծման ծրագրերն իրենց խորհուրդներով ու առաջարկներով հարստացրել են գյումրեցի մասնագետները, տեղական բիզնեսի ներկայացուցիչները:

Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին շատ է խոսվել, բայց սայլը տեղից չի շարժվել կենտրոնական իշխանության ոչ հետևողական աշխատանքի և պատկերացումների բացակայության պատճառով: Օրվա իշխանությունն էլ էր այս առումով խոստումներ տալիս, բայց ինչպես այլ դեպքերում, խոսքից գործի չանցավ:

Մենք շատ ենք կարևորում ազատ տնտեսական գոտու ստեղծումը և դրա համար որոշեցինք գնալ աննախադեպ քայլի, որպեսզի ծրագիրը ոչ թե առանձին քաղաքական կամ մասնագիտական խմբի ծրագիր լինի, այլ դառնա գյումրեցիների սեփականությունը: Այդ ծրագրի ընդունման նախաձեռնող և պահանջատեր դարձրեցինք գյումրեցիներին, որոնք իրենց ստորագրությամբ դարձան ծրագրի գլխավոր սուբյեկտը և ավագանու որոշման նախագծի հեղինակը: Ինքս մեր թիմակիցների հետ օրեր շարունակ հանդիպել եմ հարյուրավոր գյումրեցիների, ներկայացրել մեր ծրագրերը, ստացել նրանց հավանությունը: Հավաքել ենք ավելի քան 7 հազար ստորագրություն: Այժմ այդ ստորագրություններով նախագիծն է ներկայացվում Գյումրիի ավագանու դատին: Սա լրիվ նոր մշակույթ է, և ես հուսով եմ, որ ծրագիրն արժանանալու է բոլոր խմբակցությունների հավանությանը, որից հետո կանցնենք հաջորդ քայլերին:

Մենք ոչ թե պետք է խնդրենք, այլ պահանջենք, որպեսզի Գյումրիում ստեղծվի ազատ տնտեսական գոտի և մեր քաղաքը հարկային ռեժիմի առումով ստանա «ազատ քաղաքի» կարգավիճակ: Դրա բոլոր նախադրյալները կան: Գյումրին վերջապես պետք է ձերբազատվի «աղետի գոտու» պիտակից և դառնա զարգացման գոտի, դառնա տնտեսական զարգացման լոկոմոտիվ ոչ միայն մեր սիրելի քաղաքի, այլ նաև ամբողջ Շիրակի մարզի ու ինչու ոչ՝ Հայաստանի համար: Դրա բոլոր նախադրյալները կան.

  • որակյալ աշխատուժի առկայությունը․ այն կարող է անհրաժեշտության դեպքում շատ արագ վերաորակավորվել և ներգրավվել նոր համակարգերում,
  • աշխարհագրական դիրքը․ կան բոլոր հնարավորությունները՝ տրանսպորտային հանգույցի, տարանցիկ լոգիստիկ կենտրոնի և կոմունիկացիոն խաչմերուկի վերածվելու համար,
  • ցամաքային և օդային տրանսպորտի բոլոր միջոցների օգտագործման հնարավորություն․ հյուսիս–հարավ ճանապարհային հատվածի կարևորագույն կետ ծանր բեռնատար մեքենաների համար, երկաթգծային հնարավորություններ և օդանավակայան։

Մասնագիտական հաշվարկներով ակնկալվող արդյունքներն են՝

  • քաղաքի զարգացում,
  • ավելի քան 15․000 նոր աշխատատեղ,
  • շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում,
  • գիտակրթական առաջընթաց։

Մենք հասկանում ենք, որ սա համայնքային մակարդակով լուծվող հարց չէ, բայց ավագանին իր անելիքն ունի: Բոլորս էլ գյումրեցիներ ենք, և համատեղ ջանքերով պետք է ստիպենք իշխանությանը հաշվի նստել հազարավոր գյումրեցիների հավանությանն արժանացած այս ծրագրին: Կանեն՝ լավ, չեն անի՝ մեղքն իրենց վիզը: Գյումրեցին չպետք է սոցիալական խնդիրների տակ կռացած մնա: Մենք աշխատասեր ու արարող ենք: Մեզ պետք են ոչ թե հումանիտար օգնություններ և մեր քաղաքի փոքրիկ բյուջեից սպասվող հատկացումներ, այլ աշխատելու և բիզնես զարգացնելու հնարավորություններ:

Մենք օրերս քննարկեցին ու այսօր էլ անդրադառնալու ենք Գյումրու զարգացման հնգամյա ծրագրին: Կարելի է բազմաթիվ առաջարկներ անել, բայց ամեն ինչ հանգում է բյուջեին: Այդ բյուջեն էականորեն կմեծանա, եթե մենք զարգացման ռազմավարական ծրագիր ունենանք ու այդ ծրագիրը գործնականում կիրառենք:

Կոչ եմ անում բոլորին՝ կողմ քվեարկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու և Գյումրիում հարկային ազատ ռեժիմ սահմանելու գյումրեցիների ու «Մայր Հայաստանի» համատեղ ծրագրերին:

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>