Յուրայիններին ջերմ են ընդունում. թուրք Քըլըչը շնորհակալություն է հայտնել փաշինյանական Ռուբինյանին
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ուրախ էի կրկին հանդիպել»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա կիսվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի գրառմամբ։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Մարգարա անցակետի մոտ Սերդար Քըլըչին այսօր առավոտյան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։ 6-րդ հանդիպման մասին Ռուբինյանը գրել էր սոցիալական ցանցում ու երկու լուսանկար էր հրապարակել։
Աղբյուր՝ Panorama.am

