Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

ԱՆԻՖ-ին ենթակա պետական ֆոնդը 700 մլն դրամ է ներդրել նախկին տնօրեն Փափազյանի ընկերոջ բիզնեսում

Հետք-ը գրում է․

ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին: Նրանք նաեւ բիզնես գործընկերներ էին օֆշորում: ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) այս ֆոնդը 2021-2023 թթ. ընթացքում հայաստանյան 10 ընկերություններում միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել՝ զուգահեռաբար դառնալով դրանց բաժնետեր: 700 մլն դրամ՝ ընկերոջ բիզնեսին 2022 թ. մարտ, ապրիլ եւ հունիս ամիսներին «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը երեք տրանշով ընդհանուր 700 մլն դրամ է ներդրել երեւանյան «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում (Global Connect): Ընկերությունն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներով:

Ներդրման նպատակը, ԱՆԻՖ-ի տեղեկացմամբ, եղել է 18 բեռնատարների եւ դրանց կիսակցորդիչների (այդ թվում՝ սառնարան-կիսակցորդիչների) ձեռքբերումն ընկերության կողմից, ինչը պետք է հնարավորություն տար սպասարկել հայաստանյան խոշոր ներկրողներին եւ արտահանողներին: «Գլոբալ Քոննեքթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ին:

Միակ փայատեր գրանցվել էր երեւանցի Սուսաննա Գեւորգյանը, որը նաեւ տնօրենն էր, սակայն շուտով նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է ամուսինը՝ Սերգեյ Բագրատի Գրիգորյանը: 2021-ի դեկտեմբերին՝ պետական ֆոնդից ներդրում ստանալուց քիչ առաջ, ՍՊԸ-ն վերակազմավորվել է ՓԲԸ-ի (ֆոնդը 0,5-4 մլն դոլարի ներդրումներ էր կատարում միայն բաժնետիրական ընկերություններում, ինչի դիմաց դառնում էր 25,1-49,9 %-ի բաժնետեր): «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում սկզբում 50-50 %-ի բաժնետեր էին Գրիգորյան-Գեւորգյան ամուսինները: 2022-ի մարտ-հունիսին ընկերությունում 700 մլն դրամ «ներարկելու» ընթացքում՝ գարնանը, ՓԲԸ-ի 49 %-ի բաժնետեր է դարձել պետական ֆոնդը, որի բաժնետոմսերը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Բելլա Մանուկյան): Իսկ մնացած 51 %-ի տերը Սուսաննա Գեւորգյանն է: Եթե 700 մլն դրամ ներդրման դիմաց պետական ֆոնդը ստացել է 49 % բաժնետոմս, ապա ստացվում է, որ 51 %-ի սեփականատեր Ս. Գեւորգյանի (ավելի ճիշտ՝ ամուսինների) ներդրումը ՓԲԸ-ում եւս գնահատվել է մոտավորապես այդքան կամ մի փոքր շատ:

Մյուս կողմից՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ «Գլոբալ Քոննեքթում» պետական միջոցներից ներդրում անելուց առաջ ընկերությունն ունեցել է ընդամենը 5 բեռնատար: Բնականաբար, ընկերության արժեքը չի որոշվում միայն ունեցած գույքի ծավալով, սակայն միեւնույնն է՝ ԱՆԻՖ-ի կողմից կատարված գնահատման եւ ներդրման ծավալի որոշման վերաբերյալ հարցեր են ծագում: Սերգեյ Գրիգորյանը 2022-ի ամռանը հայտարարել էր, որ ԱՆԻՖ-ին դիմելու պատճառը եղել է այն, որ իրենց բեռնատարները չեն բավականացրել հաճախորդների պատվերներն իրականացնելու համար, ինչի հետեւանքով օգտագործել են նաեւ հայկական ու արտասահմանյան այլ ընկերությունների բեռնատարներ, եւ դրանից հետո որոշել են մեծացնել իրենց սեփական ավտոպարկը:

ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից տեղեկացել ենք, որ «Գլոբալ Քոննեքթը» պետական ֆոնդի ներդրումների շնորհիվ, ի վերջո, ձեռք է բերել 17 բեռնատար:

Մանրամասները՝ Հետք-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>