Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Պատերազմ Արցախում
Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին

Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պահանջում է, որ քպ-ական Արթուր Հովհաննիսյանը մանդատը վայր դնի։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ օրը սկսել շնորհակալական խոսքերով։

Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։

Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։

Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։

Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։

Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։

Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։

Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել։

… Շարունակելով՝ ընդգծեմ, որ իմ՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել եմ պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին թմրաթեստ հանձնել, լիովին իրավաչափ է։ Նոր կարգով՝ 2025-ի օգոստոսի 1-ից այդ պարտականությունը դրված է բոլոր բժիշկների վրա։ Այն, ինչ իշխանությունը պահանջում է բժշկից, պետք է պահանջվի նաև պատգամավորից, նախարարից, մյուս պաշտոնյաներից:

…Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։

Սթափությունն ու բարեվարքությունն ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որոնց վտանգվում է պետական ապարատը։

Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր։

Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:

Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։

Նա պե՛տք է վայր դնի մանդատը:

Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են»,-գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>