Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ)
15
Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» Երևանի անգրագետ կառավարման մասին (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել

Սարսափելի գնաճ է․ ովքե՞ր են փայ մտել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Օրերս Փաշինյանը մի տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ախռանայով դուրս գալիս կառավարական կեցավայրից ու իբր անկաշկանդ պտտվում Երևանում։ Այդ պտույտի ժամանակ, որին հետևում էին իր նկարահանող խումբը, թիկնապահները, ըստ երևույթին՝ շտապօգնությունը, կառավարական ավտոները, պարեկները, տեսանյութից պարզ է դառնում, որ սրճարանի, «Ճպուռն ու մրջյունը» ներկայացման, օտարերկրացիներին ճանապարհը ցույց տալու արանքում մտնում է նաև մի քանի խանութ։ Բացի նրանից, որ մտավ, տեսավ, շոշափեց, ի՞նչ արեց։ Այդ տեսանյութում մեր աչքին երևում է մթերքը՝ բավական թանկ։ Էդքան թանկ գյուղմթերքը, կաթնամթերք-հացամթերքը տեսնելուց հետո դու ի՞նչ արեցիր։ Ո՞րն էր խանութ մտնելու իմաստը, ցույց տալ, որ դու մեզանից մեն ես ու դու էլ ես խանութ գնո՞ւմուզում էիր ցույց տալ, թե իբր դու առանց թուք ու մուր ուտելու, անկաշկանդ մտնում ես մարդամե՞ջ։ Իսկ կարող է՞ պետք է էդ ահռելի թակացումները տեսնելուց հետո ժողով անեիր, ՏՄՊՊՀ դիմեիր, ԿԲ դիմեիր ու ասեիր՝ ես խոստացել եմ, որ 5 տարի գնաճ չի լինելու, էս ի՞նչ գներ են։ Չնայած քեզ համար ի՞նչ ահռելի թանկացում, երբ քո ամեն ծախսը հարկատուներիս վրա է։

Երևանում ես ամեն օր տեսնում եմ խանութի աճող գներից դժգոհ քաղաքացիներին։ Ամեն օր։ Մարդը մտնում է խանութ, գումարը չի հերիքում նախատեսած բաները գնելու համար, լավ ասում է, մնացածն էլ վաղը կգնեմ․ հաշվում է, որ այս ու այս բաները գնելու համար իրեն անհրաժեշտ է 5000 դրամ․ հաջորդ օրը 5 հազար դրամն առած մտնում է խանութ ու պարզում է, որ այսօր արդեն պետք է 5400 դրամ, մի երկու օր հետո, արդեն, 5700 դրամ․ էսօրվա գները երեկվանու հետ չեն խոսում։

Բա էդ որ ասում ես բարեկեցության ամենաբարձր մակարդակում ենք, բարեկեցիկ մարդիկ ինչո՞ւ են ամեն խանութ մտնելիս հայհոյում ձեզ։ Ինչո՞ւ են մարդիկ բողոքում գնաճից, եթե բարեկեցիկ են, կբացատրե՞ս։ Բարեկեցիկ մարդիկ 10 հատ խանութ են մտնում, որ մի բանը 20 դրամ էժան գտնե՞ն։

Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է ԵԱՏՄ երկրներից ամենաթանկը Հայաստանում տավարի միսը։ Հայաստանում 9,5 դոլար է, Բելառուսում՝ 4 դոլար, Ղազախստանում՝ 6 դոլար, Ռուսաստանում՝ 7,5 դոլար։ Մի քանի օր առաջ ասում էիր գյուղատնտեսությւոնը ոտքի է կանգնել, աննախադեպ է, բա ինչո՞ւ է ամենաթանկը մեզ մոտ։ Կարող ա՞ նրա համար, որ քո իշխանության գալուց հետո կտրուկ պակասել են արոտավայրերը, պակասել է գոմում պահվող տավարների թիվը․ մարդիկ չեն պահում անասուն։ Ինչո՞ւ է հավի միսը Հայաստանում ամենաթանկը ԵԱՏՄ բոլոր երկրներից, կրկնակի թանկ է պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից։ Հացը թանկացել է, ալյուրը թանկացել է, մակարոնը թանկացել է, մարգարինը, կարագը թանկացել են, բուսական յուղը թանկացել է։ Պապոյանը գրում էր, թե կարագի գնի բարձրացում չի եղել, այնինչ պարզվեց հենց իր ասած ժամանակ թանկացել է 9 տոկոսով։

Սրանք մենակ ելույթ ունենան, ցրեն, խաբեն, ասեն, թե ամեն ինչ լավ է, կյանքը էժան է, ապրուստը՝ ձրի։ Էդ ձերն ա ձրի։ Մարդիկ ապրեու գումար չունեն, իսկ սրանք մտնում հավայի վիճակագրություն են հորինում։ Լավ, ասենք՝ ֆռացրեցիք, բայց մեկ է՝ դրանից ժողովրդի գրպանը չի մեծանում։ Դրանով դու քեզ ես խաբում, թե համոզեցիր մարդկանց։ Երբ դու ասում ես՝ բարեկեցությունը բարձրացել է, փող չունեցողը, ցածր թոշակ ու ցածր աշխատավարձ ստացողը, քեզ լսելով՝ ինչ պետք է արձագանքի։ Բնականաբար՝ հայհոյանք՝ մի քանի հարկանի։ Ընդ որում, խաբում են բոլոր ոլորտներում, աշատավարձից մինչև արտաքին քաաքականության։ Իրենց համար կարևոր չէ ինչից ես խոսում՝ գնաճ է, Երևանի կեղտոտ օդ, թե Նեպալի վարչապետի փախուստ, ֆռռացնում են, մտավարժանք անում ու փակում թեման։

Կարո՞ղ եք ժողովրդին բացատրել, թե ինչու է Հարավային Կովկասի երկրների շարքում ամենաթանկ կարտոֆիլը գյուղատնտեսական երկիր Հայաստանում։ Կարտոֆիլը մեր երկրում երկրորդ հաց է, ինչո՞ւ է թանկ տարվա բոլոր եղանակներին։

Այս ամառ շրջեցի մի շարք համայնքներով․ սուպերմարկետներից ու մեծ խանութներից բացի, մյուս խանութներում դրամարկղի մոտ նստած աշխատողների մոտ պարտադիր կա տետր, նիսիայի տետր, հատկապես գյուղական խանութներում դրանք հաստ են, հատորներ են։ Կարո՞ղ ես բացատրել, թե ինչ գործ ունի նիսյայի տետրը «բարեկեցության ամենաբարձր փուլում» գտնվող Հայաստանում։ Երևանի սուպերմարկետներում չկան նիսյայի տետրեր, բայց այստեղ էլ ապառիկով սնունդ են տալիս տոնակատարությունների ժամանակ։ Խանութ եմ մտել, աշխատողն ասում է՝  էդ ինչ սիրուն բլոկնոտ է, կտա՞ս սարքեմ նիսյայի տետր։

Դու ամեն անգամ տեղաշարժվում ես 10-12 ավտոմեքենայով, ոււղղակի վառելիք խմող հզորությամբ մեքենաներով։ Մի անգամ հետաքրքրվել ե՞ս, թե բենզինի, դիզվառելիքի գները ինչու են էդքան բարձր ու ինչու են ամեն անգամ կտրուկ՝ 20-30 դրամով թանկանում։ Ինչո՞ւ է ԵԱՏՄ երկրներից ամենաթանկ բենզինը Հայաստանում։ Մյուս երկրներում կրկնակի, անգամ եռակի էժան է բենզինը, քան մեր երկրում։ Ղազախստանում եռակի է էժան, Ռուսաստանում՝ 2,5 անգամ, Ղրղզստանում՝ կրկնակի, Բելառուսում ևս։ Հեղափոխություն կոչվածից երեք ամիս առաջ միտինգ էիր անում գնաճի դեմ, ԱԺ-ում հեգնում էիր՝ «Գառան միսը թանկացել ա՝ կանաչ սոխ կերեք, խոզի միսը թանկացել ա՝ սխտոր կերեք, բենզինը թանկացել ա՝ բրդեք ձեր ավտոները։ Էն ժամանակ էդ թվարկած ամեն ինչը ավելի էժան էր, քան հիմա։ Ամեն անգամ ձեր կառուցները ուսումնասիրում են ու ասում են՝ թանկացումները չհիմնավորված չեմ։ Վերջ, ժողովուրդ ջան, գնացեք հաշտվեք։

Ու զուգահեռ ձեզ հրամցնում են, թե ժողովուրդ ջան, ոչինչ, հեսա Զանգեզուրի միջանցքը կհանձնենք, կբացենք սահմանները, Ադրբեջանից էժան բենզին կբերենք, Թուրքիայից լոլիկ կբերենք, մոռացեք ինչ եղել է, ծախվենք ապրենք։

Էսօր ասում է՝ ֆիզկուլտուրա չեք պարապում, դրա համար էլ ինքնասպան եք լինում, երկար-բարակ խոսեց, բայց հիմնական միտքը էս էր։ Գիտե՞ս քանի հոգի է քո օրոք Հայաստանում ինքնասպան եղել սոցիալական խնդիրների պատճառոեվ ու քանի հոգի է մահացել հացի փող ու բուժման փող չունենալու պատճառով։ Իմիջի այլոց, եթե ինքնասպանությունները համեմատում ես ֆիզկուտուրա չպարապելու հետ, հիշեցնեմ, որ դու էլ ֆիզկուլտից չես փայլում․․․ Բայց ի հակառակ բոլոր կոչերի՝ շարունակում ես պաշտոնավարել՝ մեր հաշվին, մեր նյարդերի հաշվին, մեր ֆինանսների հաշվին, մեր երկրի հաշվին։

Ինչու են ձեր նկատամբ հանրության մոտ ծայրահեղական դիրքորոշում ու գնահատականներ․ պատճառը մենակ էն չէ, որ դավաճանել եք մեր երկրին ու ժողովրդին, նաև էն պատճառով, որ մարդկանց բարեկեցեություն բերելու խոստումները տապալել եք, ու թաղված եք կոռուպցիայի մեջ, ամեն օր հարստանում եք։ Մարդիկ նայում են իրենց ապրելակերպը, ձեր խոստումները, ձեր ապրելակերպը ու ելույթները ու լցվում են զայրույթով։

Դեպուտատ Նիկոլը մեզ սովորեցրել է մտածել, որ եթե Հայաստանում ինչ-որ բան թանկ է, ուրեն դա ոչ թե ունի արտաքին քաղաքական պատճառներ, միջազգային շուկա և այլն, այլ Հայաստանում իշխանությունից ինչ-որ մարդիկ փայ են մտնում, մենաշնորհներ են, օլիգարխներ են։ Դե հիմա ժողովրդին բացատրեք, թե էսքան թանկացումներից իշխանության մեջ ովքեր են շահում, ում գրպանն է գնում, ով է փայ մտնում․ մենք կռահում ենք, դուք ասեք։ Նիկոլը կասի՝ լավ ենք անում, չեք ուզում՝ հեղափոխություն արեք։ Կարող է՝ Նեպալի վարչապետն էլ էր էդպես ասում։

Կարճ ասած՝ այսօր երկու լուր ուշադրությունս գրավեց․ մեկն այն մասին էր, որ Վրաստանի կառավարությունը խաղող մթերողներին ամեն կիլոգրամի համար մինչև շուրջ 600 դրամի սուբսիդիա կտա։ Բայց, ասում են, պայմանը այն է, որ գյուղացու խաղողը գնեն մինչև 1100 դրամով։ Ասում են սրա նպատակը Վրաստանում գինեգործության զարգացումն է։ Հայաստանում, օրինակ, ասում են 30 դրամ սուբսիդիա կտանք, բայց 5 հազար տոննա մթերելուց հետո։ Օրվա մյուս լուրը․ Հայաստանի ԱԺ նախագահը ուրախությամբ խոսում է սահմանը բացելուց հետո Ադրբեջանից էժան ապրանք գնելու մասին։ Սամվել Կարապետյանն օրերս ասում էր, որ Հայաստանը տարեկան 4 մլրդ դոլարով ավելի ապրանք ներմուծում է, քան արտահանում է։ Վրաստանի իշխանությունը ասում է՝ ես կզարգացնեմ տեղական արտադրությունը, թեկուզ՝ պետբյուջեն տուժի, Հայաստանի իշխանությունն ասում է՝ հեսա կմեծացնենք ներմուծման աշխարհագրությունը՝ թշնամական երկրների շնորհիվ։ Տեսեք պետական մտածողության ու ապապետական մտածողության տարբերությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>