«Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ» խմբակցության պահանջին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կմիանա «Պատիվ ունեմ» խմբակցության պահանջին, որը վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհանիսյանի արտահայտության համար Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր․
«Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»։

