Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)
28
«Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն Սուտ է այն պնդումը, որ իշխանության չվերարտադրման պարագայում պատերազմ է լինելու միայն այդ փաստի ուժով․ միջազգայնագետ Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Վթարային ջրանջատում ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել Սասուն Միքայելյանի վախն են բռնում «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

Փաշինյան-Ալիև զույգի տհաճ անակնկալները՝ Արցախի անկախության օրը․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է: 34 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, միաձայն տեղի ունեցավ Արցախի անկախության հռչակումը։ Նորընծա անկախությունն անցավ պատերազմի ծանր փորձության միջով։ Այն ժամանակ, երբ արդեն թվում էր՝ թշնամին գրավում է ամբողջ Արցախը, ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, պատերազմի ճիշտ, գրագետ կառավարման շնորհիվ հնարավոր եղավ փոխել ռազմական իրդրությունը ու կռել հաղթանակ: Արցախն ազատագրելուց հետո սկսեցին բանակցությունները կարգավիճակի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Հրադադարի հաստատումից՝ 1994 թվականից ի վեր ունեցել ենք համեմատաբար խաղաղ տարիներ, ունեցել ենք լիովին աղաղ տարիներ։ Խաղաղության լուրջ խանգարում եղավ 2016 թվականի ապրիլին։ Ու 2018 թվականի իշխանափոխությունը նաև տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցած շուրջ 800 հեկտար կորուստը շահարկելով։ Շատերս 2018-ի մայիսից ի վեր պնդել ենք, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, թեև նրա բառապաշարը սկզբում ոչմիթիզական էր։ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչում խոստացած Փաշինյանը ամբողջությամբ հանձնեց Արցախը, ու սկսեց արդարացումների երկար շրջանը՝ ես չեմ արել, նախկիններն են արել և այլն․ բայց հետո սկսեց արդեն ուղիղ ասել, որ ինքն է արել ու պատճառաբանեց, թե Արցախը հանձնել է, որ փրկի Հայաստանը։ Արցախի հանձնումից հետո Հայաստանը կրում է  սոցիալական ծանր բեռ, տնտեսական ծանր բեռ, պարենային անվտանգության խնդրի առաջ ենք կանգնել, ունեն երկարած սահմանների համալրման խնդիր, Արցախը հանձնելու պատճառով թշնամին ներխուժել է Հայաստան և այլն։

Այսօր՝ Արախի անկախության օրը, դա ուղերձ է հղել, որտեղ Արցախի մասին բառ չկա, բայց ասում է, թե «Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար»։ Ամբողջ վարչապետական գործունեության ընթացքում նա հակադրեց Արցախը Հայաստանի հետ, իսկ վարչապետությունից առաջ էլ արցախցիներին ու Հայաստանցիներին էր իրար հակադրում։ Իբր նշում է նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը ու մեխը Արցախի հանձնումն է, իբր լավ ապրելը։ Ներկա ու նախկին Հայաստանների տարբերությւոնները շատ-շատ են․ նախկինում Հայաստանի հետ միասին կար Արցախ, հիմա չկա, նախկինում Հայաստանի սահմանները անառիկ էին, հիմա 200 քառակուսի կիլոմետրից ավելի օկուպացված է, նախկինում կար Սև լիճ, հիմա կեսը չկա, նախկինում բանակցում էր Հայաստանը, հիմա բանակցում են Հյաստանի մասին, նախկինում հայ դիվանագետը հաղթածի հպարտություն ուներ, հիմա հայհոյում են, ձայն չի հանում, նախկինում Ադրբեջանն էր բողոքում Հայաստանի իշխանության բառապաշարի կոշտությունից, հիմա Հայաստանն է բողոքում, նախկիում ասում էին ջհանդամը չի հարձակվի, էլի կջարդենք, հիմա ասում են՝ հանձնենք, որ չհարձակվի․ նախկինում Հայաստանի ղեկվարն ամեն ինչ անում էր, որ Ցեղասպանությունը որքան հնարավոր է շատ երկրներ ճանաչեն, հիմա Հայաստանը կառավարողն ասում է՝ իզուր եք ճանաչում։ Նախկին Հայաստանը իր մասշտաբներով աշխարհի ամենառազմականացված պետություններից էր, նոր իշխանության պարագայում թշնամին զինվում է, սա ասում է՝ մենք բանակի բյուջե չենք ավելացնելու։

Արցախի անկախության օրը և նախօրեին մի քանի իրադարձութուն տեղի ունեցավ, շատ խորհրդանշական։ Լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչը Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ամբողջ ընթացքում ամենավտանգավոր բաներից մեկն էր։ Փաշինյանը հայտարարեց, թե Ալիևի բառապաշարը սպառնալիք է խաղաղությանը․ թեև խաղաղություն են պայմանավորվել, բայց Ալիևը էլի խոսում է Զանգեզուրի միջանցքից ու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանից։ Այսօր հայտնի դարձավ, որ Ալիևը քանդում է ՂՀ արտգործնախարարության շենքը, շատ սիմվոլիկ օր է ընտրել։ Ադրբեջանում այսօր դատական նիստ էր՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ։ Դատական նիստ էր նաև Հայաստանում՝ Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ շինծու գործով։ Նիկոլը հանձնեց Արցախը, իր պատկերացմամբ՝ փակեց էջը, հիմա էլ դատում է Քոչարյանին, որը Արցախի անկախության հռչակագրի կերտողներից է, անկախությունը բերողներից է, Արցախը ոտքի կանգնեցնողն է պատերազմի փլատակներից։ Ու ուշագրավ է, որ հենց ասօր է նիստը։ 2018 թվականից հակասահմանադրական գործ է կարվել Քոչարյանի վրա ու հաճախ են այսպիսի խորհրդանշական օրեր լինում նիսստրը՝ Շուշիի ազատագրման օր, Արցախի անկախության հռչակագրի օր, Արցախի սահմանադրության օր և այլն։ Ու իրոք տպավորություն է, որ հենց դրա համար է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը։ Եթե մեզ համոզում են, թե Արցախը մեր անվտանգությանը խոչընդոտում էր, Արցախի պատճառով Հայաստանը չի կայացել, Արցախի հանձնելու օրը Հայաստանի սուվերենության օրն է և նման հիմարություններ, տրամաբանական է, որ Արցախի անկախության կերտողները պետք է պատժվեն։

Նիկոլը նկախություն բառը բացատրում է այսպես՝ քչերից կախվածության փոխարնումը շատերից կախվածությամբ։ Հիմա Հայաստանը իրոք շատ երկրներից է կախված, բայց հիմնականում կածխված է մեր թշնամի երկրներից․ Հայաստանին շատ ավելի օգուտ տվող կախվածությունը նա փոխարինել է մեր գոյությանը սպառնացող կախվածությամբ։ Հիմա Հյաստանը միմիայն կախված է Ադրբեջանի ու Թուրքիայի կամքից, ու այսօր որ պատերազմ չկա, պատճառը Ալիևի կամքն է, ուրեմն էսօր հարմար չէ նրան, ուրեմն ինչ ուզում է՝ ստանում է դեռ առանց պատերազմի։

Եթե դու անում ես մի բան, որից թշնամին գոհ է մնում, ուրեմն քո երկրի շահերին դեմ ես աշխատել։ Կարո՞ղ եք ասել նախկին իշխանությունների որոշում, բանակցություններում քայլ, որից Ադրբեջանը գոհ լինի, Թուրքիան գոհ լինի․ երեկ Նիկոլին ոգևորեցին Մինսկի խմբի լուծարման համար, ոգևորել էն սահմանադրության փոփոխությն համար, քաջալերել են «Արցախյան շարժումը չի շարունակվելու» հայտարարության համար, Քոչարյանին դատելու համար, Նիկոլին երգեր են նվիրում, հարսանիքներում երգում․ այսօր էլ կարդացի՝ օկուպացված Արցախում Նիկոլի անունով հյուրանոց է բացում Ալիևը։

Սա ուրախացել է, թե խաղաղություն եմ բերել, ու թափահարում է Վաշինգտոնի՝ ոչինչ չասող թուղթը։ Հիշո՞ւմ եք, ժամանակին ՔՊ-ն Նիկոլին համեմատում էր Չեմբեռլենի հետ ու արդարացնում երկուսին էլ։ 3 տարի՝ 1937-40 թվականներին, եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ 1938-ի սեպտեմբերին, իբր խաղաղության հասնելու համար ստորագրեց «Մյունխենյան համաձայնագիրը»՝ Հիտլերի, Մուսոլինիի և Դալադիեի հետ։ Փաստաթուղթը թափահարելով՝ Չեմբեռլենն այն համարեց խաղաղության դարաշրջանի բացում։ Այնինչ կարճ ժամանակ անց սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Մեծ Բրիտանիայի ռազմական անհաջողություններ կրեց, և Չեմբեռլենը հեռացվեց կառավարությունից, նրան փոխարինեց Ուինսթոն Չերչիլը։ Կա՞ մեկը, որ հավատում է Փաշինյանի խաղաղության դարաշրջանին։ Նա այսօր իսկ շարունակ հանձնում է։

Հայաստանում չկա մարզ, որը սահմանակից է Ադրբեջանին, ու Նիկոլը հող չի տվել՝ Արցախում պարտվելու պատճառով․ Սահմանամերձ Գեղարքունիքից տվել, է Տավուշից տվել է, Արարատից տվել է, Սյունիքից տվել է․ Վայոց ձորից տվել է։ Հայաստանը փոքրացրել է ոչ միայն քարտեզով, այլև կարողություններով։ Այսօր կարդացի՝ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, փորձում է Ազգային պատկերասրահում գիդ՝ զբոսավար աշխատել։ Ինձ վում է՝ դա չափազանց մեծ սխալ է։ Հայաստանը, ի դեմս Փաշինյանենց, հանրահռչակվելու մեծ պոտենցյալ ունի։ Տուրիստները որ Հայաստան են գալիս, ուր եք տանում՝ պատկերասրահ, Գառնի, Գեղարդ, մատենադարան, էջմիածին, Տաթև, Խոր Վիրապ ու ևս մի քանի տեղ։ Բայց Փաշինյանի որդին կարող է տեսարժան վայրերի համբավ տալ Հայաստանի բոլոր սահմանամերձ բնակավայրերին։ Կարող է տուրիստներին պատմել՝ գիտե՞ք, այս Սև լճի կեսը հանձնել է հայրս, տեսե՞ք Շուռտնուխի կեսը հանձնել է հայրս, էս մյուս կեսի վրա նոր տներ կան։ Սա հարևան պետությւոն տանող ճանապարհն է, որը շուտով հայրս կհանձնի, սրանք գյուղեր են, որոնք շուտով հանձնելու է, սա Եռաբլուրն է, որը բազմապատկվել է հորս անմիջական ջանքերով։ Սա Կոնդն է, որտեղ շուտով կբերեն բնակեցնելու դրբեջանցիների։ Ճիշտ մասնագիտություն ես ընտրել, բայց սխալ տեղից ես ընտրում։

Կարճ ասած՝ Հայաստանում այս օրը հագեցած էր միջոցառումներով՝ նվիրված Արցախի անկախությանը։ Խորհրդաժողովներ, հանրահավաք, հուշարձանի բացում  այլն․ ճիշտ է, պետք է թեման վառ պահել, բայց մեկ է՝ քանի դեռ Հայաստանի այս իշխանությունը դեռ կա, ոչ խաղաղության սպասեք, ո՛չ արցախցիների վերադարձի, ո՛չ Հայաստանի էս ծնկած վիճկի փոփոխության։ Սրանք Արցախի թշնամին են ավելի շատ, քան Ալիևը․ որովհետև Աիևը գոնե ակնկալում էր ստանալ ազատագրված 7 շրջաներից 5-ը, Նիկոլը տվեց սաղ։ Անգամ ամենաուրախ երազում որևէ թուրք ու ադրբեջանցի չէին պատկերանմի այն, ինչ տեղի ունեցավ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>