Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
10
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

Ըստ ֆրանսիական և բրիտանական վերլուծաբանների` Փաշինյանի սիրելի Մակրոնը կարող է սեպտեմբերին զրկվել իշխանությունից

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի խորհրդարանը կանցկացնի կառավարության վստահության քվեարկություն, գրում է բրիտանական The Spectator-ը: Վարչապետ Բայրուն, գրեթե անկասկած, կպարտվի, և դրանից հետո կսկսվի սոցիալական ծախսերի կրճատման դեմ բողոքի արշավ: Սա կարող է լինել նախագահ Մակրոնի վերջի սկիզբը, եզրակացնում է այդ պարբերականի վերլուծաբան Ջեյմս Թիդմարշը:

Նույն կանխատեսումն են անում նաև ֆրանսիացի վերլուծաբանները:

«Bloquons tout» (Ամեն ինչ արգելափակել) հայտնի արշավը, գնալով  «Դեղին բաճկոնների» հետքերով և սնվելով ծայրահեղ ձախերի կողմից, նախատեսում է արգելափակել գնացքների, ավտոբուսների, տաքսիների շարժը, նավթավերամշակման գործարանները, դպրոցները և նավահանգիստները:

Մակրոնի թիմակից, վարչապետ Բայրուի գործողությունները նպատակ ունեն վերականգնել վերահսկողությունը՝ նախքան քաոսի սկսվելը։ Սակայն, քանի որ քվեարկությունը տեղի է ունենալու  փաստացի անժամկետ գործադուլի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ, դրա ձախողումը կարող է տապալել կառավարությունը և առաջացնել բողոքի ավելի լայն ալիք նախագահ Մակրոնի դեմ, նշում են փորձագետները:

Երեքշաբթի օրը Ժան-Լյուկ Մելանշոնի «Անպարտ Ֆրանսիա» (LFI) կուսակցությունը հայտարարեց սեպտեմբերի 23-ին Մակրոնին իշխանությունից հեռացնելու մասին միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին, եթե Բայրուն ձախողվի, ապա դա  ավելի կբարձրացնի Մակրոնի տապալման հնարավորությունը։

Այս ճգնաժամի հիմքում տնտեսությունն է։ Ֆրանսիայի պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 110 %-ը, իսկ 2025 թվականի բյուջեի դեֆիցիտը կազմում է մոտ 47 միլիարդ եվրո։ Ամառային արձակուրդներից առաջ Բայրուն առաջարկել էր պետական ​​ծախսերի ամենամեծ կրճատումները  և դա պիտի տեղի  ունենա  մի երկրում, որտեղ ծախսերը կազմում են ՀՆԱ-ի գրեթե 60%-ը։

Մելանշոնը բյուջետային պայքարը վերածել է Մակրոնի «հարուստների կառավարության» դեմ  ​​խաչակրաց արշավանքի։ Նա համախմբել է ձախակողմյան կուսակցություններին և կոչ է արել իր կողմնակիցներին կաթվածահար անել երկիրը, եթե կրճատումները չչեղարկվեն։ «Դեղին բաճկոնների» շարժման վետերանները պատրաստվում են վերադառնալ փողոցներ։

Մելանշոնի հետ միասին, Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», նույնպես  հայտարարել է , որ չի աջակցելու կառավարությանը։

Անցած երկուշաբթի երեկոյան նաև պարզ դարձավ, որ սոցիալիստները նույնպես շրջվում են Բայրուի դեմ, ինչը ուղղակի հարված էր նրան և անուղղակի հարված՝ Մակրոնին: Երեքշաբթի առավոտյան Մելանշոնը ուժեղացրեց ճնշումը՝ խոստանալով սեպտեմբերի 23-ին հասնել Մակրոնի իմպիչմենտին, եթե քվեարկությունը ձախողվի, և ճգնաժամի համար մեղադրելով նախագահին, այլ ոչ թե Բայրուին:

Մակրոնին անհրաժեշտ է 289 ձայն՝ իր կառավարությունը պահելու համար: Սակայն նա  կարողացավ ապահովել միայն 165 ձայն: Երկուշաբթի երեկոյան լրագրողներն ու առաջատար փարիզցի վերլուծաբանները համաձայնեցին, որ կառավարությունը գործնականում ոչ մի շանս չունի: Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաքը» միակ հույսն էր, բայց նրանք սկզբից հստակեցրին, որ չեն օգնելու Բայրուին:

Լը Պենը, անկասկած, արագ եզրակացրել է, որ Մակրոնին փրկելը իր շահերից չի բխում։ Հարցումները ցույց են տալիս, որ եթե անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նրա կուսակցությունը կլինի ամենամեծ ուժը Ազգային ժողովում, նույնիսկ եթե ինքը չկարողանա մասնակցել։

Մակրոնի դեմ են տրամադրված նաև ձախերը: Եթե ​​կառավարությունը տապալվի, Մակրոնի իշխանությունն ավելի կթուլանա, և կամրապնդվի «սովորական Ֆրանսիան՝ ընդդեմ փարիզյան էլիտայի»   թեզը։ Մելանշոնի  LFI-ն իր ձեռքն է վերցրել ճգնաժամային միջոցառումների դեմ պայքարի վերահսկողությունը՝ միավորելով սոցիալիստներին, կանաչներին և արմատական ​​ձախերին։ Մելանշոնի համար վաղաժամկետ ընտրությունները նրան հնարավորություն են տալիս փողոցների զայրույթը վերածել խորհրդարանական իշխանության։

Եթե ​​ վարչապետ Բայրուն պարտվի վստահության քվեարկության արդյունքում, ապա Մակրոնին կսպառնա իմպիչմենտի գործընթացը։ Նա կարող է փորձել նշանակել մեկ այլ վարչապետ՝ խնայողության և գործադուլների պատասխանատվությունը ստանձնելու համար, բայց ոչ մի լուրջ  քաղաքական գործիչ չի ցանկանա ստանձնել այդ պաշտոնը։

Ութ տարի շարունակ Մակրոնի քաղաքական ուղին  հիմնված է եղել իր հակառակորդներին իրար դեմ հանելու վրա: Եթե կառավարությունը պարտվի վստահության  գալիք քվեարկության արդյունքում, Մակրոնի հեղինակությունը կխաթարվի անվերապահորեն: Նա կարող է տեսականորեն,  պահպանել Ելիսեյան պալատը, բայց  Ֆրանսիան կունենա «կաղ բադ» նախագահ:

Միջազգային հարթակում երկրի վարկաբեկումից բացի,  Ֆրանսիան կանգնած  կլինի  ամիսներ շարունակ փողոցային անկարգությունների և ֆինանսական խռովության առջև, եզրակացնում են փորձագետները:

Իհարկե Մակրոնը, կարող է Փաշինյանի օրինակով շարունակել կառավարել մինչև 2027 թվականը:

Սակայն դրա արդյունքում Ֆրանսիան Եվրոպայի  հզորությամբ 2-րդ երկրից կվերածվի շարքային պետության, օրինակ, Լեհաստանի տիպի:

Սակայն ֆրանսիացիները հայեր չեն և նրանց համար իրենց երկրի հեղինակության կորուստը ամենամեծ հարվածը կլինի, որը Մակրոնին  չի ներվի՝ դրանից բխող հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>