Մի շարք դատավորների տներում ու աշխատասենյակներում խուզարկություններ են ընթանում
24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, այս պահին իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում: «Մեր տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում են ընթանում խուզարկությունները։ Ենթադրաբար, գործը վերաբերում է կաշառք տալ/ստանալուն:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, այդ թվում՝ փաստաբան։ Գործով անցնում է Վարչական դատարանի դատավոր»,- գրում է լրատվամիջոցը։

