Փաշինյանը 2 փոխնախարար է նշանակել
Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշուներ է ստորագրել.
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ազատվել է աշխատանքից։ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՏԿԵ փոխնախարար, Վահե Դավթյանը՝ շրջակա միջավայրի փոխնախարար:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ՝ Տիգրան Սաֆարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետի տեղակալ։

