Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը նկատում է.
«Արտահերթ ընտրությունների թեման քննարկվում է իմպուլսիվ ու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախված հնարավորություն։Ինչո՞ւ է այդպես. մի երկրում, որտեղ մեկ հոգին առանց որևէ դիմադրության կայացնում է իրեն հարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պետք է այս հարցում տատանվի կամ հաշվի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդեմ իր շահի։ Ամենայն հավանականությամբ՝ կա պատճառ։
Արդյոք որոշումը կայացվում է Երևանո՞ւմ
Անկարա այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, և ամենակարևորը՝ Վաշինգտոնյան ստորագրումներից հետո ստեղծվել է նոր իրականություն, որտեղ ծագում է հարց՝ արդյոք արտահերթ ընտրությունների որոշումը կայացվում է Երևանո՞ւմ։
Միանշանակ է, որ ՀՀ իշխանության նեղ խումբը կցանկանա արտահերթ ընտրություններ, և դրա համար նրանք ունենք փաստարկներ.
1. Կա որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերված խաղաղության լեգենդը», և այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։
2. Իշխանությունը բանտերը լցրել է ակտիվ դեմքերով, կոպիտ ասած՝ ակտիվությունը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տևել, արդեն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», և դատավարությունները սկսում են աշխատել հօգուտ դատվողների։
3. Նոր ձևավորվող պոտենցիալ ուժերը դեռևս ձևավորված չեն, և տրամաբանական կլիներ ընտրություններն անցկացնել առանց նրանց։
Թվում է, թե միայն այս երեք կետերը բավարար են, որպեսզի իշխանությունը գնա արտահերթի (թեև սա նույնպես չի երաշխավորում հաջողություն, սակայն հերթականով շատ ավելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարևոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։

Հայացք դրսից
 
Փորձենք հասկանալ Վաշինգտոնյան ստորագրության մյուս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, հատկապես՝ Թրամփի, ստորագրումից հետո արտահերթը կնշանակի «թռնել» պայմանավորվածություններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջևում մեկ տարի ունես՝ ինտենսիվ զբաղվիր ստորագրվածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անել։ Պատկերացրեք Թրամփի ռեակցիան, եթե մեծ շուքով, նոբելյան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը հայտարարի արտահերթ ընտրության մասին և մեծ հավականությամբ պաշտոնանկ արվի։ Հետևաբար, ամերիկյան կողմը կտրուկ դեմ է լինելու արտահերթին։

Ալիևի պարագայում գրեթե նույն վիճակն է, իհարկե՝ որոշ առանձնահատկություններով։ Իշխանության նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լավ աշխատող փաստարկները Ալիևի համար արդեն կորցնում են ակտուալությունը։ Այ սա է հենց իրավիճակի փոփոխության կարևոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպեսզի վերարտադրվեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիևն արդեն թղթի վրա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ հիմա նա շահագրգիռ է ոչ թե Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրվածի իրականացմամբ։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրա կյանքի կոչելու համար։
Նիկոլի հակափաստարկին՝ թե բա որ հերթական լինի, ես կարող է չընտրվեմ, լուռ պատասխանում են՝ դա արդեն քո պրոբլեմն է։ Ալիևն ու Թրամփը ստացել են թղթի վրա՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։
Եթե առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանա ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։
Հիմա նրանք ուզում են ոչ թե ստորագրություն, այլ՝ ստորագրվածի ինտենսիվ իրականացում։ Սրանք լրիվ տարբեր բաներ են, և ուզում են այս մեկ տարում հրապարակված և չհրապարակված պայմանավորվածությունների իրականացում։Եվ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եվ իհարկե, այս բոլորին միասին ընդհանրապես չեն հետաքրքրում Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկությունները»։
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan