Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

ՀՅԴ ԳՄ. Անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից՝ մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից

«1990 թվականի օգոստոսի 23-ին, անասելի բարդ պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Թեև կային քաղաքական տարաձայնություններ, Անկախության հռչակագիրը ընդունվեց խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ ու միասնականությամբ։ Այն ամրագրեց հայոց անկախ պետականությունը վերակերտելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները»,-ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հրապարակած ուղերձում։

ԳՄ-ն ընդգծում է.

«Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը։ Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և արժանի տեղ գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Անկախության ճանապարհը հեշտ չէր․ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։

Վերջին տարիներին, հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Ի պատասխան Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու թշնամական պահանջներին, ՀՀ գործող իշխանությունները հայտարարեցին ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել Հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Այսօր՝ Հայաստանի Անկախության հռչակագրի 35-ամյակի օրը, խոնարհվում ենք անկախության համար զոհվածների հիշատակի առջև և վերահաստատում մեր անմնացորդ նվիրումը՝ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին»։
--
Ի դեպ, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնի պատշգամբին այսօր փակցվել է Անկախության հռչակագիրի տեքստով խոշոր պաստառ: 
Տես լուսանկարները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>