Սա քաղաքական հետապնդում է Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց
6
Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Պատերազմ Արցախում
37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականների հետ էթիկայի նորմերը հարգելու մասին պայմանավորվելը նույն է, թե Հիտլերի հետ պայմանավորվեին մարդու հիմնարար իրավունքներ հարգելու շուրջ Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան «Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը Սա քաղաքական հետապնդում է Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Պարո՛ն Ալեքսանյան, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք 3-4 տարեկան հասակում ընկերուհու հետ մտել եք սրճարան և այնտեղ հաստավիզ ախրաննիկներ են եղել. Ֆարմանյանը՝ Ալեքսանյանին Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին. Սասունյան Քաղաքական կյանքին փոխարինում է հանրային կյանքը. Վահե Հովհաննիսյան Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ» ՌԻԱ «Դաղստան». Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը Սպառված իշխանության ախտանիշը. Սուրեն Սուրենյանց Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ մտքի առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն Ինչու՞ են կառուցապատողները սպառնում սնանկությամբ․ Արփինե Հովհաննիսյան Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել «Հրապարակ». Արմեն Մելիքբեկյանը փոշմանե՞լ է «Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. նույնիսկ մտադրություն ուներ Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում Սեփականության իրավունքը քաղաքական խաղալիք չէ. Ռոբերտ Ամստերդամ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով Նույնիսկ եթե Ծառուկյանը կորցնի բազմաթիվ բիզնեսներ ու առողջությունը, համոզված եմ՝ չի ափսոսա Փաշինյանին ընդդիմանալու համար. Աբովյան Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց Ակնհայտ է, որ Տիգրանաշենն իրենց համար անկլավ է. Աննա Գրիգորյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել

Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ

Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող Թուրքիայի  ազդեցության գործակալական ցանցը որոշել է «ցույց»  կազմակերպել  օգոստոսի 23-ին՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ:

Այն, որ այս ակցիայի հետևում կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը, գրեթե չի թաքցվում:

 «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վատթարացող հարաբերությունների ֆոնին ռուսական բազան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում»,- նշում է ադրբեջանական haqqin.az-ը:

Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցը, նշում էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին, այդ ռազմակայանը լուրջ վտանգ կարող է ներկայացնել Ադրբեջանի համար:

Լրատվամիջոցը չէր մոռացել նաև «վերլուծել», որ ռազմակայանը կարող է սպառնալ, ոչ միայն Ադրբեջանին, այլև... Փաշինյանի իշխանությանը:

Իսկ որպեսզի իր փաստարկը «հիմնավոր»  լինի, պիտի ստեղծվեր պատրվակ:

Եվ ահա, նման տեղեկատվական «պատրվակ»  ադրբեջանցիներին նվիրեցին... Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչները:

Զարմանալի զուգադիպությանմբ, հենց այդ ժամանակ, Ուկրաինայի այդ կառույցը «հիշեց»  Հայաստանում տեղակայված ռազմակայանը և «տեղեկատվություն»  տարածեց, թե, իբր, «Շիրակ» օդանավակայանում  ամեն օր վայրէջք են կատարում մի քանի ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ: Հարյուրավոր տանկեր, այլ զրահատեխնիկա և դրանցից բեռնաթափված զինամթերք է հասցվում 102-րդ բազա:

 Այս լուրը սկսեցին տարածել նաև որոշ հայկական լրատվամիջոցներ: Որոնց վրա էլ սկսեցին հղում կատարել,  իրենց հերթին, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները:

Այդ «լուրի»  գլխավոր նպատակն էր պատրվակ ստեղծել, որպեսզի Հայաստանում գործող թուրքական ազդեցության գործակալները սկսեն  «պայքարել»  բազայի դեմ:

Պաշտոնական մեկնաբանություններ չեղան  ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ Պաշտպանության նախարարության, ո՛չ էլ ռուսական կողմից, ինչը հասկանալի էր, քանզի չեղած բանի մասին խոսելն անիմաստ էր:

Սակայն ուկրաինական և թուրքական շրջանակները այս լուրը տարածելիս հենց այն նպատակն էին հետապնդում, որ այս «լուրը» վերցնեին որոշ հայկական ԶԼՄ-ներ և դրանից հետո նրանք պիտի «հավաստի աղբուրի»  դեր կատարեին, որ այդ կեղծ լուրը հղումով տարածեին արդեն թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Հենց այդպես էլ եղավ: Դա նշանակում է մեկ բան. Հայաստանում նույնիսկ տարրական տեղեկատվական անվտանգության քաղաքականություն գոյություն չկա, որի պատճառով էլ հայկական որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սենսացիա փնտրելու համար, տարածում են ինչ պատահի՝ չգիտակցելով, որ «գործիք» են դառնում  թուրքական և ադրբեջանական ծառայությունների համար:

Հասկանալի է, որ պատրվակի ստեղծումից հետո, Թուրքիան և Ադրբեջանը պիտի ՖԱՍ հրաման տար իրենց ազդեցության գործակալներին՝ ռուսական ռազմակայանի դեմ «ցույց» անելու համար:

Եվ այս կապակցությամբ տրամաբանական գնահատական «Մայր Հայաստան»  քաղաքական ուժի կողմից, որտեղ նշված էր, որ «...ռուսական ռազմաբազայի դեմ, այսպես կոչված,  արևմտամետ ուժերի առաջիկա գործողությունը սպասարկում է Հայաստանի թշնամիների և թուրքական «5-րդ շարասյան» շահերը...»։

«Մայր Հայաստան» շարժման հայտարարության մեջ նշված էր նաև, որ Արցախի գրավումից, Սյունիքի տարածքը վիճելի գոտու վերածելուց և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո, Հայաստանի հակառակորդները անցնում են հաջորդ փուլին՝ Շիրակում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու գործընթացին։

Այն որ այս սցենարն արդեն դրված է Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջ, նույնիսկ չեն էլ արդեն թաքցնում մեր հարևանները:

Սակայն պետք է նշել, որ այս հակահայկական ուժերի ակցիան պիտի դատապարտվի, բացի այդ «Մայր Հայաստանից»,  նաև այլ քաղաքական ուժերի կողմից:

Հակառակ դեպքում, նրանց խոսույթը, թե գործում  են հայկական շահերի տիրույթում, վերացական բնույթի կընկալվի:

Հայկական շահը գեղեցիկ ոտանավորներ արտասանելը չէ, այլ առարկայական քայլերով գործելն է:

Նույնը վերաբերվում է նաև Գյումրու ներկայիս քաղաքային իշխանությանը:

Օգոստոսի 23-ին մենք ականատես կլինենք, թե ինչ արժե Հայաստանի շահերի պաշտպանությունը քաղաքական ուժերի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>