Մահացել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը
Մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 18-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 19-ին ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց։
---
Zham.am-ի խմբագրակազմը ևս ցավակցում է Վարդան Բոստանջյանի մերձավորներին և հարազատներին։

