Խեղդվում ենք աղբավայրի հրդեհներից, փոշուց ու թթվածնի պակասից
Ժնևում ժամանակավոր չեղարկել են հասարակական տրանսպորտի վճարները, որպեսզի մարդիկ օգտվեն տրանսպորտից` այդպիսով նվազեցնելով ավտոմեքենաներից վնասակար գազերի արտանետումների քանակը` մինչև օդի որակը բարձրանա։
Այդ ժամանակ մեզ մոտ գիշերներն աղբավայրի հրդեհներից ենք խեղդվում, ցերեկները` շինարարությունների փոշուց ու թթվածնի պակասից, իսկ կրկնակիից ավելի թանկացած հանրային տրանսպորտում իրար սեղմված երթևեկելուց շնչահեղձ ենք լինում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

