FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների. Հովիկ Ավանեսով

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու մանրամասնում, որ այս փաստը հաստատվում է ոչ միայն արբանյակային լուսանկարների միջոցով, այլև ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակված լուսանկարներով և տեսանյութերով։

«2020 թվականին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Արցախի ամբողջական բռնազավթման և արցախահայության բռնի տեղահանումների ընթացքում և դրանից հետո փաստագրվել է ավելի քան 800 վանդալիզմի դեպք։ Դրանք ներառում են եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, հուշակոթողների, մոնումենտալ հուշարձանների, հուշահամալիրների, բարձրաքանդակների, բնակելի թաղամասերի, ամբողջական բնակավայրերի, ինչպես նաև կրթական, մշակութային և պետական հաստատությունների ու այլ պատմական շինությունների դիտավորյալ ավերումը, ձևախեղումը, սրբապղծումը, գործառույթների փոփոխումը և յուրացումը։

Հստակ օրինակները վկայում են այս քաղաքականության կազմակերպված և պետական բնույթի մասին։ Ծանր ռազմական և շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնահատակ ավերվել են՝

-Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

-Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ («Կանաչ Ժամ») եկեղեցի

-Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցի

-Քաշաթաղի շրջանի Տանձատափի եկեղեցի

-Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի

Պղծվել և վանդալիզմի են ենթարկվել բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, այդ թվում՝

-Հադրութի շրջանի Կատարո վանք

-Մատաղիսի Սուրբ Եղիշե

-Ջրաղացների Սուրբ Աստվածածին

-Հադրութի Սուրբ Հարություն

-Ծակոռիի Ծաղկավանք

-Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ վանք

-Մադաթաշենի Սուրբ Աստվածածին

-Քարինտակի Սուրբ Աստվածածին

-Թալիշի Սուրբ Ամենափրկիչ

-Մեծ Թաղերի Սուրբ Աստվածածին

-Հադրութի շրջանի Կավաքավանք

-Չարեքտարի վանք

-Ծարի Սուրբ Սարգիս

-Ծարի Սուրբ Գրիգոր

-Ծիծեռնավանք

-Վանքասար

-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի

-Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցի

-Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար

-Տումիի «Կարմիր Եղցի»

-Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

-Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի

Հիմնահատակ կամ մասամբ ավերվել են բազմաթիվ բնակավայրեր՝

-Շուշիի շրջանի Քարինտակ գյուղ

-Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ

-Հադրութի շրջանի Մայրամաձոր

-Հադրութի շրջանի Մոխրենես

-Հադրութի շրջանի Թաղուտ

-Հադրութի շրջանի Խծաբերդ

-Հադրութի շրջանի Ծամձոր

-Հադրութի շրջանի Առաքել

-Հադրութ քաղաքի պատմական թաղամաս

-Ստեփանակերտի պատմական թաղամաս

-Հադրութի շրջանի Մեծ Թաղերի հարավային թաղամասեր

-Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի մեծ մասը

Ավերվել և խեղաթյուրվել են բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ, գերեզմանոցներ, խաչքարեր և այլ պատմամշակութային հուշարձաններ։

Նշված ցանկը ամբողջական չէ և պարբերաբար համալրվում է վանդալիզմի նոր փաստերով։ Մեր նպատակը միայն մի շարք օրինակների միջոցով ներկայացնելն է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության էությունը։

Այս փաստերը թույլ են տալիս անվերապահորեն պնդել, որ գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն և առավել վտանգավոր մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Անվերապահորեն կարող ենք փաստել, որ սա պատմության մեջ երբևէ արձանագրված ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից է. նույնպիսի խանդավառությամբ ոչ վաղ անցյալում Իսլամական պետության ահաբեկչական խմբի գրոհայինները ոչնչացնում էին Միջագետքի մշակութային ժառանգությունը Սիրիայում, Իրաքում...Միջանկայլ հստակ կարող ենք արձանագրել , որ կան աշխարհում ուժեր, որոնց նպատակը հնագույն քաղաքակրթությունները պատերազմների ֆոնին բնաջնջելն է։ Եվ մեր երկու հարևան պետությունները ահաբկչական ուժերի հովանավոր ու ցեղասպանություն արտահանող երկրներ են։ Եվ ամենուր ձեռագիրը նույնն է. Արցախում ոչնչացված, յուրացված և ձևախեղված հուշարձանները պատկանում են ոչ միայն հայկական մշակույթին, այլև համամարդկային արժեքներին, և դրանց կորուստը վնաս է հասցնում ամբողջ քաղաքակրթությանը։

Դեռևս կանգուն մնացած հուշարձանները գտնվում են անմիջական և լրջագույն սպառնալիքի տակ։ Եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն սահմանափակվել միայն արարողակարգային և անատամ հայտարարություններով, ապա փաստացի կդառնան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության անուղղակի հովանավորներ։

Անտարբերությունն ու հանցավոր անգործությունը, ինչպես ցույց է տալիս վերջին հինգ տարիների փորձը, ոչ միայն չեն կասեցնում, այլև խրախուսում են Բաքվի բռնապետական վարչակարգի նորանոր հանցագործությունները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը չբավարարվի դատարկ և ձևական կոչերով, այլ ձեռնարկի իրական ու գործնական քայլեր՝ ներառյալ միջազգային պատժամիջոցների կիրառում, անկախ փորձագիտական առաքելությունների անհապաղ գործուղում Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախ և հուշարձանների պաշտպանության իրավական մեխանիզմների գործարկում։ Յուրաքանչյուր ուշացած օր ավելացնում է կորուստների ծավալը և խորացնում պատասխանատվության բեռը ոչ միայն հանցագործների, այլև լռությամբ հաշտվողների վրա»,-գրում է Ավանեսովն իր ֆեյսբուքյան էջում։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>