Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի Հայ-ադրբեջանական սահմանագոտու Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը մոտակա բարձունքներում գտնվող ադրբեջանական դիրքերի կրակահերթերից պաշտպանող պատի մի մասը 2020թվականին քանդվել է, այն 5 տարի չեն նորոգում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Նախկինում մի քանի անգամ հայտնել եք․ Իջևան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի պաշտպանող քանդված մասը կնորոգվի առաջիկայում՝ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում»: Ե՞րբ, ո՞ւմ կողմից է այդ քանդված հատվածը վերջապես նորոգվելու։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հ-37 Մ-4-Այգեհովիտ–Վազաշեն–Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության 22,3 կմ ճանապարհահատվածը ՀՀ ՏԿԵՆ կողմից նախատեսվում է հիմնանորոգել 2026 թվականին»»։

