Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ
12
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան

Ադրբեջանի հետ «խաղաղության» համաձայնագրի պատերազմական երեսը. դիտարկումներ փաստաթղթի վերաբերյալ

Եվ այսպես, հրապարակվեց Ադրբեջանի ու Հայաստանի միջև նախաստորագրված «խաղաղության» փաստաթուղթը, որի վերնագիրն է «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»:

Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացն անհրաժեշտ է, բայց ցավոք սրտի դա հնարավոր չէ համաձայնագրերով կամ խոսքերով: Հիտլերին էլ էին ուզում խաղաղեցնել ու գնացին Մյունխենյան դավադրության, բայց ստացվեց համաշխարհային պատերազմ, միլիոնավոր մարդիկ զոհվեցին ...

Աշխարհը խաղաղության բազմաթիվ համաձայնագրեր է տեսել, որոնք ավարտվել են մեծ պատերազմով, ավերածություններով: Մեզ «խաղաղության» անվան տակ հրամցվողը դրանցից մեկն է:

Ինչպես որ Վաշինգտոնում ստորագրվածով Ադրբեջանն առարկայական ձեռքբերումներ ունեցավ ու զրո պարտավորություն, իսկ Հայաստանը թղթի կտոր ստացավ (Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ստացավ հայ ժողովրդին խաբելու քարոզչական նյութ), այնպես էլ այս համաձայնագրով Ադրբեջանը ստանում է իրավունքներ և թղթի կտորի վրա գրված պարտավորություններ: Չկա խաղաղության հաստատման միջնորդ-երաշխավորը: Ավելի ճիշտ, այդ միջնորդի ականջները երևում են տողատակերում: Երևում են Թուրքիայի ականջները: Թե ինչ է դա նշանակում, դժվար չէ կռահել:

Համաձայնագրով Հայաստանը ստանձնում է կոնկրետ պարտավորություններ, ռազմական ագրեսիայի չենթարկվելու զրո երաշխիքներ: Ադրբեջանը մարսում է իր ագրեսիան ու դնում նոր պահանջներ: Հայաստանը գործնականում զրկվում է ռազմական դաշնակիցներ ունենալու և իր ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություններից՝ վերածվելով թույլ բանակով «կռտած» պետության, որի գոյությունն աշխարհի քարտեզի վրա խիստ պայմանական է դառնում:

Ադրբեջանը համաձայնագրից դուրս և ստորագրումից առաջ տնային աշխատանքներ է հանձնարարում Հայաստանին: Վերջինս ծպտուն չի հանում, ինչը համաձայնության նշան է դառնում ու մեծացնում պաշտոնական Բաքվի ախորժակը:

Եթե վերլուծենք 17-գլխանի այդ «հրեշի» առանձին հոդվածները, ապա կստանանք հետևյալ պատկերը:

1. Թեև գրված է, որ կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն Ալիևը Հայաստանի մասով պարբերաբար օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը և շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները: Մինչդեռ նախաստորագրությամբ պարտավորվել է դա չանել, այսինքն՝ չկիրառել հակահայկական հռետորաբանություն: Բայց մի բան է թղթի վրա գրվածը, մեկ այլ բան՝ իրական կյանքը:

2. Համաձայնագրի 2-րդ գլխում նշված է. «Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի»: Այդ գլխում նաև բացառվել են գործողություններ, որոնք կվնասեն միմյանց տարածքային ամբողջականությունը:

Ստացվում է, որ պաշտոնական Երևանը կուլ է տալիս ՀՀ տարածքի օկուպացումը, որի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոսել: Հիմա ինքն ընդունում է, որ Ադրբեջանը դա կարող է մարսել: Հիշեցնենք, որ ՀՀ-ն Տավուշի մարզում «սահմանազատման ու սահմանագծման» անվան տակ գնաց միակողմանի զիջումների, սակայն նման բան տեղի չունեցավ Ադրբեջանի կողմից: Եթե Ադրբեջանը դա անելու է սահմանագծման ու սահմանազատման հետագա գործընթացի ժամանակ, ապա այդ մասին ոչ մի բառ անգամ չկա համաձայնագրում: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն պաշտոնապես ընդունում է, որ որևէ հողային պահանջ չունի Ադրբեջանից, այդ թվում՝ ներկայումս օկուպացվածների մասով:

3. Կողմերը պայմանավորվում են, որ չեն միջամտելու միմյանց ներքին գործերին: Բայց Ալիևի պահանջը՝ փոխել ՀՀ սահմանադրությունը չի համապատասխանում այդ կետին, քանզի Սահմանադրություն փոխելու նրա պահանջը մեր ներքին գործերին միջամտել է նշանակում: Փաշինյանը դրան չի ընդդիմանում, ավելի ճիշտ՝ ընդունում է այդ պահանջը: ՀՀ սահմանադրությունը փոխելու պարտավորությունն ուղիղ ամրագրված չէ համաձայնագրում, բայց գործնականում Փաշինյանը միշտ էլ կատարել ու կատարում է Ալիևի պահանջները, որոնք չեն բխում մեր երկրի անվտանգային շահերից:

4. Հայաստանը գոնե ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ է և ՌԴ-ի հետ ունի ռազմաքաղաքական համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր: Ադրբեջանը «չմիացող» պետություն է, այսինքն՝ որևէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ չէ:

Հայաստանն իր ինքնիշխան տարածքում և իր ցանկությամբ կարող է ցանկացած այլ երկրի՝ իր դաշնակցի, զորքեր տեղակայելու մասին որոշում կայացնել՝ հանուն սեփական անվտանգության մակարդակի բարձրացման: Ադրբեջանի հետ «խաղաղության» սույն համաձայնագրով սահմանափակվում են ՀՀ ինքնիշխան որոշում կայացնելու այդ հնարավորությունները:

Բանն այն է, որ համաձայնագրի 7-րդ հոդվածում կա հետևյալ կետը. «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի»: Եթե Հայաստանը համաձայնում է նման կետի, ապա դրանով իսկ զրկում է իրեն լրացուցիչ անվտանգային հնարավորություններից ու հանձնվում Ադրբեջանի բարի կամքին, որը երբեք էլ բարի չի եղել ու չի լինելու:

ՀՀ-ի կողմից նման սկզբունքի համաձայնելը Թուրքիայի համար հիմք է ստեղծում հետագայում համանման պահանջ առաջ քաշել ու հայ-թուրքական սահմանից հեռացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

5. Թեև կողմերը համաձայնել են ռասայական խտրականության դեմ պայքարել, բայց գործնականում Ադրբեջանը հակահայկական քարոզ և գործողություններ է իրականացնում: Թղթի կտորը նրան հետ չի պահելու հակահայկականությունից: Պրակտիկան հաստատում է այս պնդումը:

6. Սերբական սցենարի կրկնության ուրվականը. 9-րդ հոդվածով Ադրբեջանը հիմքեր է դնում հետանկախական Արցախում մինչև 2023 թվականը ռազմաքաղաքական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ ՀՀ նախագահներին Հայաստանից ստանալու և դատելու համար: Ուշադիր ընթերցեք այդ հոդվածն ու ինքներդ կհամոզվեք դրանում:

7. Համաձայնագրում զրո բառ կա Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասով: Նիկոլական իշխանությունը նրանց մասին մոռացել է: Մինչդեռ եթե իրոք գնում ենք հաշտության ու խաղաղության, ապա Ալիևը կարող էր նրանց ազատ արձակել այս համաձայնագրի նախաստորագրումից առաջ կամ հիմա: Նման բան չկա: Պաշտոնական Երևանն էլ զրո պահանջ ունի:

8. Հոդված 14-ում կարդում ենք. «Չհակասելով միջազգային իրավունքով և Կողմերի՝ իրենց փոխադարձ հարաբերություններում կատարման համար պարտադիր այլ պայմանագրերով ստանձնած իրավունքներին ու պարտականություններին՝ Կողմերը կձգտեն լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած վեճ ուղիղ խորհրդակցությունների միջոցով, այդ թվում՝ հոդված XIII-ում նշված Հանձնաժողովի շրջանակներում։ Եթե նման խորհրդակցությունները 6 ամսվա ընթացքում երկու Կողմերի համար ընդունելի արդյունք չտան, ապա Կողմերը կփնտրեն վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ»:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ն են կողմերը փնտրելու վեճերի խաղաղ կարգավորման այլ միջոցներ: Եվ ամենակարևորը՝ ո՞վ է լինելու այդ կարգավորման միջնորդն ու երաշխավորը:

Պրակտիկան ցույց է տվել, որ նիկոլական իշխանությունը ցանկացած վեճի դեպքում զիջում է և լուծումները թելադրում է Բաքուն: Օրինակ՝ պաշտոնական Երևանը հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ մինսկի խմբի եռանախագահության իսնտիտուտից կհրաժարվի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ: Խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, սակայն Բաքվի պահանջները Մինսկի խմբի լուծարման մասով Փաշինյանը կատարեց: Եթե վեճերն այս ձևերով են լուծվելու, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ-ին:

9. Համաձայնագրով կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակելու է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացումը և ՀՀ-ն համաձայնագրով պարտավորվում է ծպտուն չհանել այդ թեմայով:

Ի դեպ, երբ Արևմուտքի պահանջով ու ՌԴ նախագահ Պուտինի դեմ արվելիք քայլերի շրջանակներում ՀՀ-ն միանում էր Հռոմի ստատուտին, «Քաղաքացիական պայմանագիրը» դա արդարացնում էր այն փաստարկով, թե, իբր, դրան իրենք միանում են ոչ թե հակառուսական տրամաբանությամբ, այլ Ադրբեջանի դեմ միջազգային հայցեր ներկայացնելու նպատակով: Հիմա երբ համաձայնում են զրո գանգատ ու հայց ունենալ Ադրբեջանի դեմ, եղածներն էլ՝ հետ կանչել, դու՞րս են գալու Հռոմի ստատուտից:

Ո՞վ է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին առևտրի առարկա դարձնել մեր ժառանգությունը:

10. Համաձայնագրում որևէ կետ չկա արցախահայերի վերադարձի իրավունքը հարգելու մասին: Չէր էլ կարող լինել, քանզի Փաշինյան-Ալիև բանակցություննեի փիլիսոփայությունը ոչ միայն չի ենթադրում արցախահայության իրավունքներ, այլ նաև Հայաստանի քաղաքացիների իրավունքներ:

«Խաղաղության» այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար չի ապահովում խաղաղություն, անվտանգություն և գոյություն:

. . .

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խաղաղ կարգավորումը բխում է ՀՀ շահերից, սակայն դրան հնարավոր է հասնել նոր, ազգային, լեգիտիմ իշխանության, մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնման միջոցով:

Պետք է հաշվի առնել գետնի վրայի իրողություններն ու ատամներով պաշտպանել հայկական պետական շահերը:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>