Նուբարաշենի աղբավայրն արդեն 4-րդ օրն է, ինչ այրվում է
Նուբարաշենի աղբավայրում 4-րդ օրն է չի հաջողվում շիջել բռնկված հրդեհը։ Առողջության համար ծայրաստիճան վտանգավոր ծուխը քամին տարածում է Երևանի և հարակից բնակավայրերի վրա։ Տեսագրությունը և լուսանկարն արված է օգոստոսի 11-ին ժամը 10։00-ին։
Հիշեցնենք, որ աղբավայրում գրեթե ամեն տարի ամռանը հրդեհներ են բռնկվում և երկրի պետական և Երևանի ՏԻՄ կառույցները չեն կարողանում խնդրին լուծում տալ, այն դեպքում երբ հրդեհից առաջացած վտանգավոր գազեր են արտանետվում։
Աղբյուրը` Panorama.am

