Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Պատերազմ Արցախում
ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը

Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը։

Ըստ այդմ.

1. Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, մեծ է հավանականությունը, որ այն ընդհանրապես չլինի, բայց սա արդեն երկսայր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանն օգտվելու է թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարներից։

2. Ալիևը մինչև վերջ պնդելու է միջանցքային տրամաբանությունը. ճանապարհներին` ոչ մի հայ, ոչ մի սահմանապահ և այլն, և դա չստանալը ռազմական ներխուժման համար “լեգիտիմ” իրավունք է համարելու։

3. Ալիևը ստացավ նոր դիրքային առավելություն` լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։

4. Ալիևը պնդելու է իր բոլոր նախապայմանների վրա` ադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն և այլն։

5. Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։

6. Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թվում` Ջերմուկի վրա նստած դիրքերը։

7. Միառժամանակ էապես դժվարանում է արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության թեման։

8. Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս թղթային “էյֆորիան” երկար կյանք չի ունենալու։

9. Շատ կարևոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը և ճիշտ հռետորաբանությունը` այսօրվանից սկսած (վստահաբար` համակարգաստեղծ ուժերը երկուսից ավելին են լինելու)։ Ըստ այդմ.

ա. Անհրաժեշտ է ողջունել Միացյալ Նահանգների և նրա նախագահի ջանքերը` տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։

բ. Ֆիքսել նոր ձևավորվող մարտահրավերները և ԱՄՆ բարի ցանկությունների Չիրականացման ռիսկերը։

գ. Պատրաստակամություն հայտնել` շարունակելու աշխատանքները խաղաղության և կայունության գործում, այդ թվում` Վաշինգտոնում ֆիքսված մոտեցումները հաշվի առնելով։

10. Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պետք է հրապարակայնորեն արձանագրեն մտահոգությունն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որ սա նրա համար միայն նախընտրական մանևրի պրոցես է, այնպես, ինչպես նա արել է նոյեմբերի 9-ի հայտարարության պարագայում։ Այստեղ կարևոր է արձանագրել նաև, որ Նիկոլն ունի հանրային վստահության պատմական ամենացածր վարկանիշը և չի կարող վստահելի համարվել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։

11. Պայմանավորվածությունների պահպանման և ռեգիոնում իրական խաղաղության համար Հայաստանում պետք են նոր իշխանություններ, որոնք կունենան իրական մանդատ` ներքին համերաշխության պայմաններում գնալու բարդ լուծումների։

12. Տարածաշրջանում ստեղծվող նոր իրականության պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը և աճում է նրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Դա մենք զգալու ենք ներքին տնտեսական կյանքում, ներքին քաղաքական կյանքում, ընդհուպ մինչև կենցաղ։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan