ՌԴ-ն հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ին
ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR-ի նավթամբարին։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով իրավապահներին։ Չորս աշխատակից ծանր վիրավորվել է։
Վնասի չափը պարզվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հարվածները թիրախային են եղել և որ սա վերջին շաբաթների ընթացքում SOCAR-ի հետ կապված օբյեկտների ուղղությամբ երկրորդ հարվածն է։

