Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով, այս մասին «Նյուզ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

