Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև

Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլը, Ժաննան ու եռաֆազը. Հերթական խայտառակ ու խոտան դասագիրքն է հրամցվում մեր երեխաներին. Ինչպես և սպասվում էր, թավշուկները պատմության հերթական, այս անգամ 9-րդ դասարանի պատմության դասագիրքը պատրաստելիս, փորձել էին բոլոր ճիգերը գործադրել նախորդ՝ 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի շռնդալից ու խայտառակ պատմություններից խուսափելու համար, սակայն կրկին կանգնել են նույն փոցխի վրա: Շտապեմ ասել, որ շատ թռուցիկ թերթել եմ հերթական ազգային ողբերգությունը, որն այս անգամ «հզորացվել» էր յոթ հեղինակներով՝ նախորդ «անկրկնելի», «հանճարեղ» ու «սուպերունիվերսալ» պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի փոխարեն: Այս անգամ էլ դասագրքային հանցագործության առաջնագծում է «Մասնակցային դպրոց» կոչված կարտելը: Արդեն երրորդ անգամ պետական հանցագործներից կազմված իշխանությունները մեր երեխաներին աղբ են մատուցում, այս անգամ այդ աղբը համեմելով իր իրենց խղճուկ, եղկելի ու սին գաղափարները դպրոցական դասագիրք ներմուծելով:

Պատասխան եք տալու յուրաքանչյուրդ՝ ձեր ամոթալի ու ստոր բոլոր արարքների համար: Պարտքս կհամարեմ անուն առ անուն մոռացության չտալ յուրաքանչյուրիդ այլանդակությունները: Իր մամուլի ասուլիսների ժամանակ կուլտուրայի նախարար Ժաննան խրոխտաբար հայտարարում էր, թե բացարձակ խոտան հանդիսացող 7-րդ դասարանի դասագիրքը «շրջանառությունից հանելու մասին խոսք չկա», իսկ անցյալ տարեվերջին Նիկոլ Փաշինյանը հերթական լայվով ողորմելի փորձեր էր կատարում «փրկել» թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային և թե՛ մանկավարժական տեսանկյուններից բացարձակ խոտան հանդիսացող դասագիրքը՝ հակադրվելով 100-ից ավելի մասնագետ-գիտնականների կարծիքին՝ հընթացս գովեստներ շռայլելով դասագրքի ու դրա հեղինակի հասցեին: 9-րդ դասարանի դասագրքի պարագայում տեսնում ենք «Հայաստանի պատմություն» ձևակերպման մուտքագրումը կրթության ոլորտ: Մինչ կհրապարակեմ մանրամասն գրախոսական սովետական քաղկուս պատմության ձեռնարկ հիշեցնող և «դասագիրք» կոչված այս պոռնկության մասին, վայելեք ընդամենը մեկ էջի վրա տեղադրված այս երկու լուսանկարներն ու դրանց բացատրագրերը:

Երրորդ անգամ միևնույն հանցագործության շղթան ու տրամաբանությունը կրկնող իշխանությունների պարագայում ավելորդ եմ համարում ասել, որ գործ ունենք ռեցիդիվիստների, ասել կուզի՝ կրկնահանցագործների հետ, դե իսկ քննչական մարմիններին ու ԱԱԾ-ին դիմելը և հրապարակված գրախոսությունները որպես հանցագործության մասին հայտարարություն ներկայացնելն անիմաստ ակնկալիքներ են, քանզի ապրում ենք պետականության ու պետական ինքնիշխանության լիակատար բացակայության պայմաններում: Եվ այսպես, էջ 92-ում տեղադրված երկու լուսանկարները ա. Լուսանկարը վերնագրված է «Պահածոների արտադրություն Երևանում, 1927»:

Խաբկանքը հետևյալն է. լուսանկարը ներկայացնում է 1900-ականներին թողարկված փոստային բացիկ՝ երևանյան գործարար Եղիազարյանի պահածոների գործարանի տեսարանով և այն կապ չունի սովետական շրջանի հետ: Այդ մաասին է վկայում բացիկի վերին աջ անկյունում գրված տեքստը, որը ալարել են նույնիսկ մաքրել յոթ վայ պատմաբանները: բ. Սա փնթիության ու հանցավոր միջակության լավագույն օրինակ է: Լուսանկարը վերնագրված է այսպես. «Հացի գործարան Երևանում, 1930-ական թթ.»: Իրականում լուսանկարում պատկերված է Լենինականի No. 16 միջնակարգ դպրոցի շենքը, որը փլուզվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Հիշեցնեմ, որ ԿԳՄՍ նախարարության հանցագործներին առաջարկել էի անվճար հիմունքներով սրբագրել դպրոցական պատմության դասագրքերը՝ մինչ դրանց տպագրության հանձնելը: Հանուն մեր երեխաներին որակյալ կրթություն ապահովելու ցանկության, ոչ ավելին…

Ամբողջական գրախոսականը կհրապարակեմ մոտ օրերս»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>