Այո, մեր երկրում փողի խնդիր չկա ձեզ համար` կյանքն ուրախ, ապրուստը ձրի. Արմենակ Դանիելյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կամ դու ես սուտ խոսում, կամ Փաշինյան Նիկոլը։
Եթե իրոք մեր երկրում փողի խնդիր չկա, ապա ինչո՞ւ
• Փաշինյանի կառավարությունը ՀՀ պետական պարտքը հասցրել 13,5 միլիարդ (13,500,000,000) դոլարի
• Փաշինյանի կառավարությունը նվազագույն աշխատավաձը` 75,000 դրամը չի բարձրացնում, ասենք օրինակ 100,000 դրամի
• Փաշինյանի կառավարությունը հաշմանդամության և ծերության թոշակի նվազագույն շեմը չի բարձրացնում ասենք օրինակ 50,000 դրամի
• Փաշինյանի կառավարությունը արցախցինեի ապրուստի միջոց հանդիսացող մի քանի հազար դրամ գումարը ավելացնելու փոխարեն ընդհանրապես կտրում են
• Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացավ 50-ից 300 %-ով։
Գոնե վարչապետիդ հետ խոսքներդ մեկ արեք, նոր բարձրաձայն էսպիսի արտահայտություններ արեք այ ԼՏՊ-ի ու Ն. Փ-ի դաշնակահար խամաճիկ։
Հ. Գ. Այո, մեր երկրում փողի խնդիր չկա ձեզ համար` կյանքն ուրախ, ապրուստը ձրի։ Մեր երկրում փողի խնդիր չկա Նիկոլի ու ՔՊ-ական պաշտոնյաների համար, կոռուպցիան կա` բռնող չկա, Նիկոլի ու Նիկոլամերձ իշխանավորների համար, թալանը կա` բռնող չկա, ԱՆԻՖ-ը

