FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Երբ հսկիչները սկսեն սանկցիաներ կիրառել, բումերանգի էֆեկտով հարվածը վերադառնալու է իրենց. Մանուկ Սուքիասյան

Մեկանգամյա QR կոդերի շրջանառությունից հանելու հետևանքով այսօր հատկապես մետրոներում են հերթեր արձանագրվել, բայց հատկանշական է, որ թղթային տարբերակներն այդուհանդերձ դեռ կան։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ ստացվում է, որ քաղաքապետարանն իր հայտարարությունը և որոշումների կիրառումը չի կարողանում ապահովել։

«Այս առնչությամբ հայտարարել են, որ ամսի 4-ին հանդես են գալու ասուլիսով ու պարզաբանումներ են ներկայացնելու։ Ամեն դեպքում սա ևս լրացուցիչ անհարմարություն է։ Այս տուգանքները, սպառնալիքները՝ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու Փաշինյանի հայտնի թեզը, քաղաքապետարանն ակտիվ իրագործում է»։

Նրա դիտարկմամբ՝ ամիսներ առաջ պայքարի արդյունքում շրջանառության մեջ մտցրած 1-անգամյա տոմսերը հանելով՝ ՔՊ-ն մարդկանցից միանգամից մեծ գումարներ հավաքագրելու խնդիր է լուծում, այն պարագայում, որ հանգամանքների բերումով, վատառողջության արդյունքում, մարդիկ կարող են այսպես էլ չօգտվել բազմակի կիրառության փաթեթներից, բայց վերջնարդյունքում ստացվի, որ քաղաքապետարանը հավաքագրեց իր համար անհրաժեշտ թիվը։

Ակնհայտ է, որ այսօր քաղաքապետարանը թերհավաքագրում ունի. մոտ 5 մլրդ ընդհանուր եկամուտները թերի են հավաքագրել, որից ավելի քան 3 մլրդ դրամը տրանսպորտից չեն կարողացել հավաքագրել։ Այս թերհավաքագրումներն են պատճառը, որ առաջիկայում փորձելու են ավելի ռեպրեսիվ ու բիրտ մեթոդների դիմել, որպեսզի կարողանան փոքրիշատե լրացնել ֆինանսական բացը և մարդկանց հարկադրել, որ իրենց գծած խաղի կանոններով առաջնորդվեն։

«Բայց ես կարծում եմ, որ այն պահից, երբ հսկիչները սկսեն սանկցիաներ կիրառել, այդ ամենը բումերանգի էֆեկտով հարվածը վերադառնալու է իրենց»։

Նա նաև հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանն հայտարարել էր, որ հսկիչները անցնելու են վերապատրաստում։ «Կարծում եմ՝ սա 1-2 օրվա բան չէ։ Դեռ հարց է՝ կկարողանա՞ն այդքան հսկիչներ աշխատանքի ընդունել, նրանց հրահանգավորել՝ ինչպես են ստուգելու, ինչպես են տուգանելու, տրանսպորտում, պիկ ժամերին, երբ աստիճանավանդակից առաջ գնալը բավական դժվար է՝ ինչպես են մարդիկ հասնելու վալիդատորին, որ կարողանան վճարել, ինչպես են հարկադրելու մարդկանց, որ վճարեն, ինչպես են ստուգելու՝ վճարե՞լ են, թե ոչ, ինչ գործ ունեն առհասարակ այդ հրահանգիչները՝ մտնել մարդկանց բանկային քարտերի մեջ, որ ստուգեն՝ կա վճարում, թե ոչ։ Այս խնդիրները խոսում են այն մասին, որ քաղաքացի-քաղաքային իշխանություն կապը խաթարված է, և միայն սպառնալիքի և տուգանքի լեզվով կարող են այս իշխանությունները քաղաքացիներին որևէ բան պարտադրել։ Սա խոսում է այն մասին, որ բոյկոտը ստացվել է, այլապես, եթե բոյկոտ չլիներ՝ իրենք չէին գնա Ազգային ժողով, որ «մարդ բերեին» քաղաքացու վրա, որպեսզի կարողանային օրենքներ փոխել, որպեսզի քաղաքացիներին դարձնեն տուգանքի մատերիալ»։

Դիտարկմանը, թե արդյոք մեկանգամյա տոմսերը շրջանառությունից հանելն՝ հսկիչների բացակայության պայմաններում, էլ ավելի թերհավաքագրումների պատճառ չի՞ դառնալու՝ Սուքիասյանն ասաց, որ բնականաբար այդպես էլ լինելու է, քանի որ դա իրենք առանց լուրջ հաշվարկի, առանց պրոցեսի երկու ծայրերն իրար միացնելու մեխանիզմի՝ հերթական ցայտնոտային քայլն են կատարել, որը խոսում է այն մասին, որ իրենք իրենց տեղում չեն։

Հարցին, թե իրենք ինչ են անելու, քանի որ որոշ ժամանակ քաղաքացուն հորդորում էին բոյկոտել, հետո դադարեցին՝ նա նշեց, որ բոյկոտը չի դադարել, որովհետև իրենք չեն որոշել, որ այլևս պետք չէ այդ բոյկոտ անել։ «Բոյկոտը ինքնաշխատ դրսևորում է, ու եթե բոյկոտը ինքնուրույն, ինքնաբերաբար աշխատում է, ապա մենք մեր առջև դրված խնդիրը լուծել ենք, նաև դա է ստիպել իշխանություններին գնալ ԱԺ ու նոր աշխատակիցներ ընդունել, հրահանգավորել, որ քաղաքացիներին տուգանեն։ Դրա համար պետք չէր, որ մենք փետրվարից մինչև հիմա լինեինք հանրային տրանսպորտում։ Ովքեր պետք է բոյկոտեին՝ բոյկոտում էին, բայց նաև մենք հիմա իրավաբանների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ տեսնենք, թե ինչ իրավական գործիքակազմ կարելի է կիրառել տուգանքային այս ասպատակությունների դեմ քաղաքացիներին զինելու համար։ Հաջորդ շաբաթվա կեսերին կոնկրետ իրավական ասելիք կունենանք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>