«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան
Դիտել նաև
«Թանկացված տրանսպորտի կեղտոտությունը»․ Սոնա Աղեկյան
Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան
Վաղարշապատում ՔՊԿ-ն գործի է դրել ողջ վարչական ռեսուրսը (տեսանյութ)
«Բյուրեղավանում 6-ամյա երեխայի մահը հանցավոր անգործության հետևանք է»․ Սոնա Աղեկյան
Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը քանդում է, բայց ի՞նչ է կառուցում փոխարենը
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար Բանկային քարտ ստանալիս բանկերը հիմնականում տրամադրում են քարտերը անվճար՝ որպես ծառայության մատուցմամ մաս, բայց երբ քաղաքացին ցանկանում է օգտվել հասարակական տրանսպորտից՝ մի համակարգից, որը տեղական ենթակառուցվածք է, նրան պարտադրում են վճարել 500 դրամ միայն քարտի դիմաց, դա ուղևորության գնի մեջ չի մտնում։ Եվ սա՝ անկախ նրանից՝ սոցիալապես անապահով մարդ է, թոշակառու, ուսանո՞ղ, զբոսաշրջիկ, թե՝ բազմազավակ ընտանիքի անդամ։ Ինչո՞ւ։ Ո՞րն է տրամաբանությունը։ Եթե սա սոցիալական ծառայություն է, ապա ինչո՞ւ է «Թել-Սել»-ը, ըստ էության, գումար գանձում հասարակական ծառայությունը հասանելի դարձնելու համար»:

