Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Փաշինյանը՝ քրեական ենթամշակույթի աջակից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Փաշինյանը շարունակում է «ուղեղլվա» շարքը։ Առավոտը գրել էր՝ եթե մարդիկ հնարավորություն ունեն ռեստորան կամ Սևան գնալու, ուրեմն հարստացել են, օրվա վերջում գրել էր՝ եթե Հայաստանում 160 հազար մարդ հանրային վայր է գնում, ուրեմն քրեածին իրավիճակ չկա, նման մենթալիտետով ապրողները այլևս տիրապետող դեր չունեն։ Ժողովուրդ ջան, ըստ Նիկոլի, եթե դուք ռիսկ եք արել տնից դուրս գալ, ուրեմն մեր երկրում հանցավորություն չկա, քրեածին մթնոլորտ չկա։ Էսպիսի տրամաբանությունը սովորական մարդու պարագայում խնդալու է, վարչապետի պարագայում՝ չգիտեմ ինչ ասեմ։ Համաձայն պաշտոնական թվերի՝ 2018 թվականի հաեմատ 2024 թվականին հանցագործությունները կրկնակի աճել են։ Իսկ 2025 թվականին կտրուկ աճել են 2024 թվականի համեմատությամբ․ Եթե 2024թ․ հունվար-մայիսին մեր երկրում գրանցվել է մոտ 16 հազար հանցագործություն, այս տարվա նույն ժամանակ՝ մոտ 18 հազար։ Սա Նիկոլի ասած քրեածին իրավիճակի բացակայությունն է՝ թվերով։

Այն պահին, երբ դա գրում էր, թե հանրային վայրերում շատ ապահով է, կարդացինք, որ Աբովյան քաղաքի հանրային վայրերից մեկից 2 քաղաքացի, որոնցից մեկը անչափահաս, դանակահարված տեղափոխվել են Աբովյանի հիվանդանոց, բժիշկները պայարում են կյանքը փրկելու համար։ Գրում է՝ քրեական մենթալիտետը հանրային վայրերում գոյություն չունի, Երևանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվում 3 դանակահարված քաղաքացի, որոնցից երկուսը՝ հայր ու որդի, էն մեկն էլ՝ անչափահաս։ Էդ քո ՆԳ նախարարը, որ ամեն ինչ զեկուցում է, էս իրավիճակի մասին բան չի՞ ասել։ Սրճրանը հանրային վայր է, և ինչպես Նիկոլն է ասում՝ սրճրաններում ասեղ գցելու տեղ չկա․ կարդացինք, որ սրճարաններից մեկի մոտից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա պատանի։ Բոլոր թվարկածս դեպքերում մասնակից են անչափահասներ, այսինքն ոչ միայն քրեական մենթալիտետը առաջ է սլանում, այլ ներգրավում է անչափահասների։ Ու բանն էլ հենց այն է, որ միջդեպերի, ողբերգությունների մեծ մասը հենց հանրային վայրերում են տեղի ուենում, առաջվա նման չէ, որ գնան մի խուլ տեղ՝ ՏԷՑ-ի կռուգ։

Փաբը հանրային վայր է, չէ՞, ոնցոր, Նիկոլ, էն էլ Երևանի Պուշկինի փողոցում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ է։ Փաբի մոտ մի խումբ անձինք բարձր վիճաբանել են, հայհոյել են, իրենց նկատողություն անողների վրա էլ հարձակվել են, դանակահարել են ու փախել: Գիտե՞ս, նրանք երևի տեղյակ չեն եղել, որ չի կարելի։ Ըստ երևույթին, մտածել են, եթե վարչապետի պաշտոն ունեցողին կարելի է հայհոյել, վիրավորել իր ֆեյսբուքյան էջում, ինչո՞ւ իրենց չի կարելի հայհոյել փողոցում, եթե վարչապետ կոչվածին կարելի է խոսել ծեփելու, փռելու մասին, միգուցե իրենց էլ կարելի է իրագործել նման մի բա՞ն, դանակով։ Այսինքն, ոչ միայն քրեածին մենթալիտետը կա, այլև այդ մարդն անում է հնարավորը , որ այդ իրավիճակը հանկարծ չնահանջի։

Կարդում ենք՝ Նուբարաշենի խճուղում ռեստորանի մոտ վեճ է եղել, մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 19-23 տարեկան երեք երիտասարդ։ Էս սաղ թվարկածս, ժողովուրդ ջան, էս օրերին է եղել ու սաղ եղել են հանրային վայրերում։ Կարդում ենք՝ Երևանում Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում 22-ամյա երկտասարդ է տեղափոխվել հիվանդանոց․ Սուպերմարկետը հանրային վայր է, չէ՞, որտեղ այցելում են երեխան գրկին ծնողներ, երեխաներ, տարեցներ։

Գիտե՞ք այս տարվա ընթացքում քանի դեպք է եղել, երբ փողոցում մարդուն էնքան են ծեծել, մինչև մահացել է․ օրերս կարդացի՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Դիլանչյանին էնքան են ծեծել, մինչև մահացել է և քույրն ասել է, որ սպանողները ազատության մեջ են։ Կրկնում եմ, առաջին դեպքը չէ․ փոխգնդապետ Արա Մխիթարյանին էլ ծեծելով չսպանեցի՞ն։ ՔՊ-ականներ էին մասնակից, ի՞նչ եղան նրանք, Նիկոլն ուղարկեց բա՞նտ, թե պաշտոնի։

Հյուրատունը վայր է, որտեղ վարդավառը նշելուց հետո, օրինակ, Նիկոլի նշած հարստացած մարդիկ գնում են դնջանալու․ կարդում ենք Արզնի բնակավայրում գործող հյուրատնից հրազենային վանասվածքով քաղաքացի է տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն։ Ինչպես որ հանրային վայր են ուտել-խմելու տեղերը, այնպես էլ կրթադաստիարակչական տեղերը։ Օրինակ՝ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մոտից, որը գտնվում է Երևանում, 16-ամյա անչափահասի դին տեղափոխում են հիվանդանոց և 16 ու 19 տարեկան երկու վիրավորի։ Իսկ գիտե՞ք, որ քրեական ենամշակույթը հասել է Փաշինյանի նոր կառուցած դպրոցներ։ Դպրոցներում ցնցուխն ու վիշալկան նորմալ չեն դնում, բայց նորմալ բեսեդկա են դնում, որոնցից մեկից «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ են տեղափոխում 2 քաղաքացու, որոնցից 1-ը՝ արդեն մահացած վիճակում։

Նիկոլ, հլա արի, բա ասում ես քրեական մենթալիտետը թելադրող չէ․ բա օրը գիտե՞ս քանի սպանություն է լինում՝ տարբեր վեճերի պատճառով։ ժողովուրդ ջան, էս շարքը էնքան երկար կարող եմ թվարկել, կրկնում եմ ընդամենը 5 ամսում մեր երկրում 18 հազար հանցագործություն է տեղի ունցել։ Մաշտոցի փողոցը Երևանի ամենակենտրոնում է, բանուկ վայր է օրվա բոլոր ժամերին։ Այդ փողոցից գլխի շրջանում հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխում են հիվանդանոց։ Այն էլ Վարդավառի օրը բազմաբնակարան շենքի բակը ինչքա՞ն մարդաշատ կլինի։ Երևանի Գրիբոյեդով փողոցում վիճաբանություն ու կրակոց էր հնչել այդ օրը շենքի բակում։

Ասում է՝ ոստիկանության այսքան ներկայություն երբեք չի եղել, ինչը ապահովության զգացում է առաջացնում։ Ընդամենը մի երկու բառով պետք է էդ միտքդ լրացնեիր՝ այնքան ոստիկան, իքնչան քո տեղաշարժն ապահովում, երբեք չի եղել, ինչը, այո, քեզ մոտ ապահովության զգացում է առաջացնում, բայց կողքի հետ սպանություններ են օրը մի քանի տեղ։

Երկու օր առաջ Գյումրու շատրվանը ինչ-որ երգ էր երգել, սաղ ՔՊ-ականները իրար հերթ չտալով գրեցին, թե՝ քրեկան ենթամշակույթ եք քարոզում․ Նիկոլը գրել էր՝ հանցագործների տեղը բանտում է, 1000 մեկնաբանությունների մեծ մասը հարցնում էին՝ դո՞ւ ինչու բանտում չես, կամ՝ դավաճանների տեղն էլ է բանտը։ Այս իշխանությունն ընդունել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենք, բայց այդ ենթամշակույթը մեր երկրում ծաղկում է, ինչպես որ կազինոների դեմ էին պայքարում, բայց խաղադրույքները 3 անգամ գերազանցում են պետական բյուջեն։

Արդյո՞ք հանցագործների տեղը բանտում է, ինչպես ասում է Նիկոլը։ Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին կալանավորում են «սահմանադրական կարգը պետք է վերականգնել» արտահայտության համար, բայց Քննչական Կոմիտեի սեյֆից 590 հազար դոլար գողացողին ազատ են արձակում։ Դատարանը կալանավորում է Սամվել Կարապետյանին՝ 40 վայրկյանանոց տեսանյութով եկեղեցուն աջակցելու համար, բայց բաց է թողնում քրեական հեղինակությանը սպանության գործով մեղադրվող քրեական էլեմենտին։ Ու նրան ազատ է թողնում Մասիս Մելքոնյանը, որն այս օրերին տասնյակ ընդդիմադիրների բանտ ուղարկեց, ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Մասիս Մելքոնյանը կալանավորում է սրբազանի, բանտից ազատում է քրեական հեղինակության․ ասացեք տեսնեմ, էդ դատավորի հավատամքը ո՞րն է։

Նիկոլի նշած հանրային վայրերից մեկում, որը պետք է իբր շատ ապահով լիներ, հենց Սևանում, որտեղ մարդիկ գնում են Վարդավառ նշելու, տեղի ունեցավ սպանություն, որը ֆիքսել էին տեսախցիկները։ Սպանվեց Սևանի ավագանու անդամ։ Կալանավորվեցին քրեական հեղինակության որդի ու հետախուզման մեջ գտնվող ևս մեկը։ Ի՞նչ եղավ նրանց հետ, գիտե՞ք։ Քրեական հեղինակության որդուն որոշ ժամանակ կալանքի տակ պահելուց հետո ուղարկեցին տուն։ Սա ձեր ստեղծած «ապահով» ու «անվտանգ» միջավայրն է։

Նիկոլենց օրոք երբեք քրեական էլեմենտները մեր երկրից չեն պակասելու․ դրա ազդակները տվել են դեռ 2019 թվականին, երբ ՔՊ-ական պատգամավորները ստորագրությամբ երաշխավորություն ներկայացրին քրեական հեղինակության բանտից ազատելու համար։ 35 պատգամավոր երաշխավորագիր է ներկայացնում, քաղաքական գործով կալանավորվածների բաց թողնեն, չեն թողնում, ՔՊ-ականները ստորագրահավաք են ներկայացնում, որ բաց թողնեն քրեական հեղինակության։ Ու դուք խոսում եք, թե քրեկաան ենթամշակույթի դեմն առել ե՞ք։ Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ձեզնից բացի։

Կարճ ասած՝ ինչպես որ սուտ է Նիկոլի հայտարարությւոնը, թե մարդիկ սկսել են 50 տոկոսով ավելի լավ ապրել, ավելի սուտ է էն հայտրարությունը, որ Հայաստանում քրեական էլեմենտները խեղճացել են, թելադրող չեն։

Ի դեպ, տեղյա՞կ եք, թե Հայաստանում գրանցած 18 հազար հանցագործություններից քանիսի մեջ են ներգրավված ՔՊ-ական պաշտոնյաներ՝ թաղապետեր, համայնքապետեր, նախարար ու փոխնախարարներ, նրանց բարեամներ, ընկերներ ու հարազատներ։ Մի առանձին վիճակագրություն էլ պետք է դրա համար կազմել։ Առաջիկայում այդ թեմային կանդրադառնամ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>