Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Մենք ենք պաշտպանն ու զինվորը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգընտիր Վեհափառ Հայրապետի. Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

«Եղիր խոհեմ, լռությամբ փակիր չարախոսների բերանները: Մի նեղացիր, երբ որևէ մեկը չարախոսի քեզ, դա չար ոգիների ներգործությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջընթացին»,- ասել է Հովհան Ոսկեբերանը։ Առավելապես առաջնորդվել ենք այս սկզբունքով, որպեսզի հայ ժողովրդի համար դժնդակ այս ժամանակներում է՛լ ավելի չծանրացնենք հաճախ մոլորությունների, պառակտումների, խառնակչության, հիասթափությունների ու հուսահատության զոհ դարձած և շարունակական կորուստների ծանրության տակ կքած մեր հայրենակիցների հոգևոր բեռը։

Մինչդեռ իմաստնության ձայնը, ինչպես հայտնի է, երբեմն ցածր լսելի է մոլորեցնողների բարձրացրած շինծու աղմուկի մեջ, և փորձն ապացուցում է, որ միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր անգիտակցաբար շարժվում են չարը սերմանող աղմուկի և ոչ թե ճշմարտության հորդորի ուղղությամբ։ Հետևաբար, լռությունն էլ իր սահմաններն ունի, որոնցից այն կողմ արդեն բարձր հնչում է սթափեցնող Խոսքը։

Սահմանագծերն արդեն իսկ հատված են, եթե խոսքը վերաբերում է հայոց ինքնության դարավոր հիմնասյունը հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցուն և Եկեղեցի կառույցի գմբեթը հանդիսացող կաթողիկոսին։ Մի՞թե շինությունը կարող է անսասան ու լիարժեք լինել, եթե խարխլում ու ձգտում եք փլուզել գմբեթը, այն էլ՝ ամուր և այս դեպքում տասնամյակների վստահելի փորձություն անցած գմբեթը։ Եվ արդյո՞ք ձեր մոլորյալ էությանն ու ձեր խաբուսիկ ուժին կամ առհասարակ ձեզ առնչվող խնդիրն է՝ գմբեթ քանդելն ու մեկ այլ գմբեթով փոխարինելը։ Իսկ միգուցե ձեր իրական նպատակը դարավոր քարերն ու դրանց շուրջ խմբված հազարավոր մարդկանց անգմբեթ ու խոնարհված մի շինություն թողնե՞լն է, որպեսզի վերջնականապես մոլորվեն ու կորցնեն փրկության ուղին։

Եթե դեռևս ի զորու եք տեսնել, ապա տեսեք ձեր առաջնորդությամբ կործանումներն ու ավերները մեր ազգի կյանքում, տեսեք հայրենիքի ուրացումը ձեր մեջ և տեսեք, թե ինչ դերակատարում ունեք այս ամենում։ Լինելով այն, ինչ կաք՝ դուք համարձակվում եք դատել ազգիս Հայրապետին, ով իր ողջ կյանքը նվիրաբերել է հայրենիքին և նույնն է անում նաև հիմա՝ հանուն մեր ինքնության հարատևման, հանուն մեր պետականության, հանուն մեր սրբավայրերի, հանուն իր խնամատարությանը հանձնված հարյուրավոր կարիքավորների․․․ ի վերջո՝ հանուն ազգապահպանության թե՛ հայրենիքի ներսում և թե՛ հայրենիքից դուրս։ Եթե կարող եք, փորձեք գիտակցել այս լուռ ու անձնվեր ծառայության մեծագույն խորհուրդը։

Սակայն հույսը երբեք չի մեռնում, որովհետև մեր տերը Հիսուս Քրիստոսն է, այլ ոչ թե տերությունների նախագահներն ու իշխանները։ Մենք դեռևս հույս ունենք, որ նույնիսկ այս իրավիճակում, երբ կորսված են տարածք ու հաղթանակ, երբ զոհերի պայծառ հիշատակը մթագնված է չարի արարքներով, երբ ազատազարկված են հոգևորականներ և այլ հայրենասերներ, երբ պետությունը փոթորկոտ ծովում կիսավեր նավի պես թողնված է բախտի քմահաճույքին, երբ Եկեղեցին ու Իր գմբեթը վտանգված են, Լույսի ճանապարհից շեղվածները կբացեն ականջները Ճշմարիտ խոսքի առաջ և հենց վիհի եզրին կկանգնեցնեն այս աղետաբեր ու կործանարար ընթացքը։

Տիրոջ կողմից լսելի մեր աղոթքները թող լսելի դառնան նաև չարին ծառայողների համար։ Քանզի, քանի դեռ քրիստոնեական մեր հավատքով սնուցված հայոց հողի վրա ենք ապրում, այս պատերազմում, միևնույն է, հաղթելու են Ճշմարտությունն ու Սերը, որ հաստատվեցին Քրիստոսով։

Վաղը Մայր Եկեղեցին նշում է Պայծառակերպության տոնը։ Այս կարևորագույն տոնի խորհրդով, սիրելինե՛ր, պայծառակերպվե՛ք և վեր բարձրացեք այն կեղծիքից և աղտից, որ ամեն ժամ հրամցվում են ձեզ չարի ձեռքով։ Վեր ելեք Տիրոջով, վեր հառնեք Քրիստոսի լույսով, քանզի սա է փրկության միակ ճանապարհը՝ վերջնականապես չկործանվելու համար։ Պայծառակերպվեք, քանի դեռ ուշ չէ․ մնանք աղոթքով, սիրով ու հաստատակամ մեր Սուրբ Եկեղեցում և մեր ազգանվեր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի կողքին՝ իբրև խոնարհ ու սիրելի զավակներ։

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>