Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ Որովհետև, ըստ Մակրոնի, Ֆրանսիան հանձնառություն ունի Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղություն ապահովելու։ Ասում է՝ մեզ համար հրատապ է Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումը։ Գազայում պատերազմը օրը շուրջ 50 մարդու կյանք է խլում։ Պատերազմը սկսվելուց ի վեր Արևմուտքը, ԱՄՆ-ն հայտարարել են, որ իրավիճակի լուծումը Պաղեստինի պետության ստեղծումն է։ Բայց համբերել են, մինչև էլ մարդ չմնաց, քանդվել է Գազան հիմնահատակ, արդիկ սովամահության շեմին են։ Ամեն օր կարդում ենք արդեն վիճակագրություն մի հատ զոհերի, մի հատ էլ սովից մահացածների։ Պաղեստինցիներից ով հասցրել ՝ փախչել է Գազայից, աշխարհով մեկ, որտեղ հնարավոր է եղել գնալ, ու նրանց ուկրաինացիների նման չեն տարել-տեղավորել, գաղթած երկրներում մի կերպ ապրում են։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ դեպքն է, որ Երևանի կենտրոնում՝ Հրապարակում, Հյուսիսային պողոտայում ինձ մոտեցել են պաղեստինցիներ ու կարողացել են հասկացնել որտեղից են ու որ սոված են, գումար են խնդրում։ Ու հիմա Ֆրանսիայի նախագահն ասում է՝ մի քիչ էլ համբերեք, մի երկու ամիս, կճանաչեմ Պաղեստինը։ Դրական քայլ կլինի, իհարկե, բայց թե ինչ կտա դա այս վիճակում, դժվար է ասելը։ Իսկ ինչո՞ւ չճանաչել հիմա, ինչո՞ւ սպասել մինչև սեպտեմբեր։ Գուցե սպասում ես, որ ինչ-որ բա՞ն հետդ պայմանավորվեն, թանկ գնով ծախե՞լ ես ուզում։ Կարևորը՝ իրենց օգտին գործարքներն են, իսկ թե էդ ընթացքում էլ ինչ վար կգնա, էլ անիսը պատերազմից ու սովից կկոտորվեն, մանր հարցեր են իրենց համար։ Դուք որ ասում եք հանձնառու ենք խաղաղության համար, ուրեմն ամեն ինչ պետք է անեք, որ բանն այսօրվան չհասներ, երկիրը չսարքեին ավերակ ու կոտորեին մարդկանց։ Անվերջ կարելի է խոսել Արևմուտքի բազմակի ստանդարտների, երկերեսանիության մասին։

Ֆրանսիան նույն հանձնառությունը նաև ստանձնել էր հայ ժողովրդի նկատմամբ Արցախում։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի պատերազմի իբր ավարտից 15 օր անց Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ և ընդամենը 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև, որով կոչ էր անում իր երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանապարհով հասնել խաղաղության։ Պահանջում էին Ադրբեջանից դուրս գալ գրաված տարածքներից։ Պահանջում էին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար։ Կրկնում եմ՝ բանաձևն ընդունել էր միաձայն, մեկ դեմ էր եղել, կողմ էր Մակրոնի ամբողջ թիմը։ Ի՞նչ արեց Մակրոնը և Ֆրանսիայի ողջ «հայամետ» կառավարությունը․ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին Նիկոլ Փաշինյանին տարան Չեխիայի մայրաքաղաք Պրահա և համատեղ ուժերով Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմ։ Ֆրանսիայի սենատը, ադ թվում Մակրոնի ամբողջ թիմը ստորագրում են նախագիծ, որ ճանաչեք Արցախը, որ փրկեք, որ խաղաղութուն բերեք, որ Արցախը չդատարկվի, Մակրոնը գնում է ու ճնաչում Արցախը Ադրբեջանի կազմ։

Թվիթերում հայերեն լեզվով գրառում են անում ինքը, մի երկու հատ էլ էստեղ իր դեսպանը, գնում է Խաչաղբյուր գյուղում կով է կթում, մենք հալվում ենք սիրուց, թե տեսեք այ էսպես պետք է լինի իրական բարեկամությունը, տեսեք, ռուսներ, ոչ թե ձեր նման, ոչ ձեր ՀԱՊԿ-ն է մեզ պետք, ոչ ձեր զենքն է պետք, կարող եք մեր ապրանքը ոչ էլ մթերել, մենք ունենք Ֆրանսիա, մեկ էլ հոպ, նույն Մակրոնը Փաշինյանին տանում է Պրահա, ու սա էլ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմ իրենց կողքը նստած։ Ճիշտ հասկանանք, էնպես չէ, թե Նիկոլը չէր ճանաչում, տարան-ստիպեցին, զենքը դրին ճակատին, ասին ստորագրի․ ոչ, ճանաչում էր, դրա համար էլ բերվել էր իշխանության, բայց քավորը նրանք էին՝ Ֆրանսիայի նախագահը, Եվրոպակն խորհրդի նախագահը։ Խոսում եմ երկերեսանիության մասին․ փոքրիկ երկրի՝ Արցախի ճանաչման ու դրանով՝ փրկության մասին էին ելույթներ ունենում, բայց զոհ տվեցին իրենց նավթագազային շահերին։ Ու հիմա էլ՝ մինչև սեպտեմբեր ժամանակ ունեք հետս պայմանավորվելու, թե չէ՝ Պաղեստինը կճանաչեմ։

Սա արևմուտքի երկերեսանիությունն է։ Եվրամիությունն էլ բանաձև ունի, որում Արցախի ինքնորոշման մասին գրված է, բայց իրենք էլ մասնակցում էին Արցախը հանձնելու բանակցություններին։ Պրահայից մեկ տարի անց՝ 2023թ․ հոկտեմբերի 5-ին, Գրանադայում, արդեն, էլի գնացին ու հաստատեցին հանձնումը՝ Նիկոլն էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր։ Ալիևը չէր եկել, ինչ՞ու գար, իր անունից 4 ներկայացուցիչ ուներ՝ ի դեմս նոր թվարկածս անձանց։ Էդ օրերին բռնագաղթ էր Արցախից։ Ժողովուրդ ջան, Ֆրանսիայի սենատի բանաձևը ինչի՞ մասին էր, Արցախը ճանաչելու, Մակրոնի մասնակցությամբ բանակցության արդյունքում Ղարաբաղը դատարկվեց, բռնագաղթեցին։

Էսօր եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ նույն Ֆրանսիայում, Բելգիայում և այլուր, անգամ ԱՄՆ սենատում քննարկումներ են անում Արցախցիների վերադարձի կարևորության, իրավունքի հարգման մասին, առաջնահերթության մասին։ Իրենք ոչ մի բան չարեցին, որ բռնգաղթ չլինի․ լուռ հայացքի տակ բռնագաղթեցին, քանդեցին տները, սրբավայրերը, հուշարձանները, սաղ հողին հավասարեցրին, հիմա ասում եք՝ վերադարձի իրավունք։ Ու Եվրոպական երկրների դեսպաններն էլ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանը, օկուպացրած Արցախում, Ալիևի կազմակերպած բոլոր փարթիներին մասնակցում են։

Ամեն խնդիր շատ ավելի հեշտ է կանխելը, քան հետևանքների վերցանեը․ էլ չասեմ, որ խնդիրները, որոնց կանխարգելումը հնարավոր է, վերականգնելը շատ ջանք ու զոհեր է պահանջում կամ էլ հնարավոր չի լինում ընդհանրապես։ Արցախցիների բռնագաղթը կանխել հնարավո՞ր էր։ Հնարավոր էր։ Իսկ ինչո՞ւ չկանգնեցրին։ Որովհետև ընդունում են բանաձևեր, կոշտություն են ցուց տալիս, գներ են բարձրացնում, հետո ստանում են ինչ ուզում են, իրենց առևտրային պայմանագրերը կնքում են ու աչք փակում։ Ի միջի այլոց, Արցախի, Հայաստանի սահմանների, անվտանգության հարցով Նիկոլն էլ իր սեփական առևտրային պայմանագրերն է կապում՝ գրավոր ու բանավոր։ Ժողովուրդ ջան, սիրուն հայտարարություններին ու գրառումներին մի հավատացեք․ Նիկոլն էլ մինչև հայհոյանքով գրելը, սիրուն ստատուսներ էր գրում, ոտանվորներ էր գրում, բայց սաղ կործանեց։

Գազայում հնարավոր չէ՞ր չհասնել էսօրվա գենոցիդին ու ավերակներին։ Կրկնում եմ՝ պատերազմի առաջին իսկ օրից է ԱՄՆ-ն ասել ու ԵՄ-ն ասել, որ ելքը Պաղեստին պետության ճանաչումն էր․ բա ինչի՞ թողեցիք հասնի այս օրին։

Ու հիմա նույն մարդիկ, պայմանական մակրոնները կտերը տվել են, թե Հայաստանը Եվրամիություն է գնալու, դուխով գազ տվեք, ճակատ ճակատի հագեք ռուսներին, լավ կլինի։ Զելենսկուն կտեր տվեցին, ճակատը կոտրեց։ Հեսա Հայաստանին կհանեն ԵԱՏՄ-ից, չի կարողանա արդեն արտահանել, ԵՄ չնչին արտահանումները չի ավելանա, ուրեմն չի արտադրի էլ, անվտանգության երաշխավորումը կլինի հայերենով մի երկու ստատուս գրելու մակարդակի, էլի դեսպանը հայասիրություն ցույց տալու համար կգնա կկախվի ինչ-որ գյուղում կովի պտուկներից ու կգցեն ծուղակը, որից դուրս կգանք մի 20 տարի հետո, բայց էն նույն դռնով, որ մտել էինք՝ առանց անդամության փաստաթղթի։ Ինչպես անում է Վրաստանը։

Ի դեպ, արտահանումից քանի խոսք գնաց, մեկ ցուցանիշ ասեմ, որն այսօր է հրապարակվել․ Հայաստանն այս տարի արտահանել է 41,814 տոննա ծիրան։ Եվրամիություն որքա՞ն արտահանված լինի լավ է։ 41 814 տոննայից 36 հազար տոննան Ռուսաստան է, 3700 տոննան Վրաստան, այսինքն՝ 40 հազար տոննան այդ երկու երկրներ են գնացել, մնացած 1800 տոննան նոր ալ երկրներ, որոնց մեջ ԵՄ անդամ երկրներ ընդամենը 4-ն են՝ Չեխիա՝ 130 կիլոգրամ, կիլոգրա՛մ։ Բելգիա՝ 1600 կիլոգրամ։ Դրանից մի քիչ շատ՝ Գերմանիա ու Ֆրանսիա։

Կարճ ասած՝ սա արևմտյան երկերեսանիությունն է, երկակի, ավելի ճիշտ՝ բազմակի ստանդարտներն են․ սա մարդկանց գխի տակ փափուկ բարձ դելով կործանման տանելն է, սա կեղծ ժողովրդավարություն ու կեղծ մարդասիրություն խաղալն է։ Ու այդպես փոքր ազգերին որպես մանրադրամ՝ կներեք արտահայտությանս՝ խուրդում են։ Փաստացի՝ Նիկոլին կոպեկի տեղ խուրդեցին։ Էն որ մտնում ես խանութ, 10 դրամ մանր չի լինում լուցիկի են տալիս տեղը, այ էդ լուցկու պես օգտագործեցին մակրոնները։ Կենացներով, փշի-փշի անելով, գերտերությունների հետ բախման տանելով։
Նրանց ջրերը չընկնելու համար խելք է պետք։ Է, ո՞ւմ եմ ասում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>