Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Խաղաղությունը՝ Նիկոլի ձևով․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հայ ժողովրդի ազգային արժանապատվության, անվտանգության ամենակարևոր թեմաներից մեկը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, շարունակում է շրջանառվել վտանգավոր արագությամբ։ Ադրբեջանը ամեն օր պաանջում է և ենթակառուցվածքներն է սարքում, Թուրքիան մշտապես խոսում է ու պատրաստվում շահագործմանը։ Շատ ուշագրավ է նաև Հայաստանն այսօր ղեկավարողների խոսույթը և ավելի ուշագրավ է՝ տարիների հետ դրա փոփոխությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշում են կողմերի միջև համաձայնեցմամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարության մասին։ Ընդամենը սա։ Պատկերացրեք՝ Հայաստանի դիվանագիտությունը ինչ խայտառակ բանակցություն է վարել, պարտութուն կրել, որ 5 տարում տրանսպորտային հաղորդակցությունը դարձել է միջանցք։

Սրանք սկզբում ասում էին՝ ոչ մի միջանցք չի լինելու, միջանցք տվողը դավաճան է։ Հետո իրենց մեղավորությունը, Թուրքիայի, հիմա արդեն պարզվում է՝ ԱՄՆ-ի հետաքրքրություններն ու ճնշումները թաքցնելու համար Հայաստանի ԱԽ քարտուղարը թեմա գցեց, թե՝ Ռուսաստանն է պահանջում միջանցք։ Ռուսական կողմը՝ արտգործնախարարության մակարդակով, հայտարարեց մի քանի անգամ, որ միջանցք բառ չկա իրենց բառապաշարում, հետո արդեն Արևմուտքի հետաքրքրությունների մասին բարձրաձայնվեցին։ Դրան հաջորդեց Նիկոլենց սարքած բուկլետը՝ խաղաղության խաչմերուկի մասին, որը ծոցարպանը դրած՝ երկրե երկիր ման եկան, սակայն այդպես էլ որևէ հետաքրքրությւոն չշարժեցին։ Դրանից հետո լինում են էլի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցություններ, որոնց բովանդակությունը չեն բացահայտում, բայց զգացվում է, որ Հայաստանի դիրքորոշումը գնալով փափկում է։ Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Հայաստանի դիրքորոշումը հեչ, կարևորը Իրանի դիրքորոշումն է։ Այսինքն՝ Փաշինյանը համաձայն է կամ համաձայն կլինի-չի լինի՝ մեկ է։

Ի՞նչ է կատարվում այսօր։ Այսօր արդեն միջանցքի մասին խոսում են ամեն օր ու թեման արդեն այն մասին է, թե ով պետք է հսկի։ Նիկոլ Փաշինյանը 2021-2025 թվականներն անընդհատ ասում էր, որ երբ հասնի հսկելու փուլին, պետք է հսկեն հայերը, նոյեմբերի 9-ի պայմանագրում չկա կետ, որ պետք է հսկեն ռուսները, դա ինքնիշխանության կորուստ է և այլն։ Օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վերահսկելու առաջարկի մասին։ Դրանից հետո մամուլի ասուլիսում Փաշինյանն ասաց, որ այո, ԱՄՆ առաջարկը քննարկում են։

Սրանք ասում են՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինեու է խաղաղության խաչմերուկ, բայց այս ընթացքում Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» տերմինը դրեց միջազգային շրջանառության մեջ, իսկ «Խաղաղության խաչմերուկի» մասին խոսում են միայն Նիկոլն ու Միրզոյան Արարատը ու մի երկու՝ դարձյալ իրենցից շատ բան չներկայացնող դեմքեր։ Փաշինանի՝ Ստամբուլում ու Աբու Դաբիում Էրդողանի և Ալիևի հետ երկկողմ բանակցություններից հետո պարզվում է, որ «Զանգեզուրի միջանցքում» արդեն հասել են արտապատվիրակման կետին։ Ու մարդիկ, որ ասում էին ով զիջի, միջանցք տա դավաճան է, դա անհնար է, ինքնիշխանության կորուստ է և այլն, հիմա համոզում են, թե դա միջանցք չէ, խաչմերուկ է ու ինչքան լավ կլինի, որ լինի, ներդրումներ կգան։

Այն, որ այժմ խոսք է գնում հսկողությունն այլ պետության հանձնելու մասին, նշանակում է, որ Հայաստանը չի կարողացել հաղթող դուրս գալ իր տարածքի մասին բանակցություններում։ Հայաստանը էլի միակողմանի զիջումների է գնում ու ժողովրդին համոզում է, թե՝ ներդրումներ կգան։ Նախ այս օրերի գործընթացները հիմնավորում են, որ ներդրումները ոչ թե կգան, այլ կշարունակեն փախչել Հայաստանից։ Ըստ երևույթին, բացի թուրքական, ադրբեջանական ու ամերիկյան ներդրումներից, մի քիչ էլ՝ եվրոպական, այլ ներդրում մեր երկրում պաշտպանված չէ։

Թե Հայաստանը ինչ օգուտ է ստանալու այդ ճանապարհից, չկա վերլուծված հաշվարկ․ մի տարանցումից պետք է օգուիտ ստանար, դա էլ արտապատվիրակվողը կստանա։

Հայաստանի բանակցողները, վստահաբար, խեղճացել-խեղճացվել են այդ բանակցություններում, որ եկել-հասել են միջանցքին ու այն Հայաստանի կողմից չհսկվելուն։ Բայց սա իր հերթին նոր վտանգների մասին է՝ ի՞նչ է լինելու հետո, հետո՞ ինչ են պարտադրելու զիջել, իսկ Սյունիքի կառավարո՞ւմը ում եք հանձնելու, ի՞նչ վտանգներ են բխելու սրանից։ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության խախտումը մեծանալու է։

Բացի այդ, նաև աշխարհաքաղաքական լուրջ պրոբլեմներ են բերվում․ տարածաշրջանում գերիշխող դիրք է զբաղեցնելու Թուրքիան, արդեն ճանապարհի մի մասն անցել է, Ադրբեջանը հաղթել է պատերազմում, ինչի արդյունքում փորձում է լավ ամրանալ, Ռուսաստանն ամեն գնով չի թողնի իրեն դուրս հանել տարածաշրջանից, իսկ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում, որոնք չի հանդուրժի։ Ներս են մտնում նաև ԱՄՆ-ն և Թուրքիայի միջոցով՝ ԵՄ-ն։ Փաշինյանը Արցախում պարտությամբ, իսկ դրանից հետո՝ դիվնագիտական, քաղաքական ձախողումների արդյունքում տարածաշրջանը ուղղակի խառնել է։ Ունեմ տպավորություն, որ Փաշինյանը բոլոր բանակցություններում շատ անտարբեր է եղել, թե ինչ են քննարկում մեր երկրի տարածքի կարգավիճակի մասին ու ընդամենը մի հարց է տվել՝ արդյունքում ես կմնա՞մ իշխանության։ Հանուն դրա՝ աճուրդի է հանել Սյունիքը՝ էլ միջանցք, էլ վերահսկողություն, էլ վարձակալություն։ Աճուրդի է հանել, ու գնորդները հայտնվել են։

Այս մարդկանց 2018, ապա 2021 թվականներին ժողովրդի մի մասը ի պահ է տվել Հայաստանի տարածքը, սրանք էլ ծախում են, հանձնում են, հարստանում են ու քեֆ են անում։

Մենք կընկնենք ՀԷՑ-ով, եկեղեցու վրա գրոհները կանխելով, լուսաբանելով, քաղբանտարկյալներով, ու արդեն մի օր էլ կզարթնենք միջանցքում։

Մի բան էլ․ որ միջանցքի վերահսկողությունը առաջարկել են իրականացնել ամերիկացիները, այդ մասին մենք ո՞րտեղից ենք իմացել, կառավարությունի՞ց, Նիկո՞լն է աել։ Ոչ, մենք իմացել ենք ինչ-որ արտասահմանյան կայքից։ Արտասահմանյան լրատվամիջոցում ենք կարդացել։ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Հայաստանի ճակատագրի, ապագայի, մեր երկրի տարածքի աճուրդների մասին իմանում ենք մի երկրի դեսպանի՝ մեկ այլ՝ թշնամական երկրում ելույթից ու մամուլի հրապարակումից։ Որովհետև էս «թափանցիկները» բանակցում են որտեղ ուզում են, ինչ ուզում են։

Կարճ ասած՝ սրանք ժողովրդին վախեցրել են պատերազմով, ամեն գնով խաղաղության քարոզ են անում, ասում են՝ տեսեք սահմաններին հանգիստ է, ու այս ընթացքում, վստահաբար, երկրի տարածքներն են զիջում, միջանցք են տալիս ու նաև ակտիվ քնարկում են Հայաստանի բնակչության թվակազմը հօգուտ ադրբեջանցիների փոփոխելու հարցը։ Սա բանակցելն է Նիկոլի ձևով, ապագան է Նիկոլի ձևով։ Որևէ մեկը ձեզանից պատկերացրե՞լ է նման խղաղություն։ Վստահաբար՝ ոչ; Իսկ արդյո՞ք նման ձևով խաղաղություն պետք է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>