FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Ինչո՞ւ են Ալիևն ու Էրդողանը հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Պատճառը շատ պարզ է։ Դա հայկական այն եզակի ինստիտուտներից է, որը Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի հասցրել փլուզել։
Բանակը քանդեց, Արցախը հանձնեց, ԱԱԾ–ն դարձրեց սատանա բռնող ու «կռտեց», ոստիկանությունը վերածեց անձնական օգտագործման զորքի, դատախազությունը հասցրեց Վիշինսկու մակարդակի։ Մի խոսքով, ամեն ինչ փլուզեց կամ ձևախեղեց, բայց Եկեղեցին կա։ Դա նշանակում է, որ կա այն հենքը, որի վրա հայ ժողովուրդը կարող է միավորվել ու թույլ չտալ, որպեսզի Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դառնա։ Ահա այդ պատճառով էլ Թուրքիան ու Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանի միջոցով, հարձակվել են Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Դրա համար էլ մեր հարգարժան հոգևորականները հայտնվել են բանտում։
Այս ամենը հաշվի առնելով՝ չպետք է մտնել Նիկոլի կողմից դաշտ նետվող կեղծ բանավեճի դաշտ՝ քննարկելով այս կամ այն հոգևորականին։ Դա հետո կանենք։ Երբ Հայաստանի գլխին էքզիստենցիալ վտանգ չլինի։ Համ էլ՝ դևերը չեն կարող կրոնական թեմաներով մեզ բանավեճ պարտադրել։
Այսօր Հայաստանի Հանրապետության հարցն է դրված։ Ինչպես որ Արցախում էր դրված, բայց ոմանք վախեր ունեին, ոմանք կատարյալ ապուշ էին, ոմանք ինձ ասում էին, որ եթե Նիկոլի դեմ խոսենք, ապա փողը կկտրի, ոմանք ավարտված սրիկա էին, ոմանք միամիտ, իսկ հավաքական արցախցին՝ խափված ու դավաճանված։ Արդյունքը եղավ Արցախի կորուստը։
Արցախի բնագիծը մեր թշնամիները հաղթահարեցին՝ իրենց 5–րդ շարասյան միջոցով։ Հիմա նույնն ուզում են անել Եկեղեցու մասով, որպեսզի Հայաստանի բնագիծը հաղթահարեն։
Այնպես որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, լինի նա հայ, թե այլ ազգի, լինի նա հավատացյալ, թե աթեիստ, լինի նա լիբերալ, թե պահպանողական, լինի նա աղանդավոր, թե առաքելական, պետք է պաշտպանի Հայ Առաքելական Եկեղեցուն, քանզի սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության հարցը։
Արցախում էլ աղանդավորներ ու առաքելականներ կային, հավատացյալներ ու աթեիստներ կային, իշխանամետներ ու ընդդիմադիրներ կային, հարուստներ ու աղքատներ կային։ Հիմա նրանք բոլորը դարձել են փախստականներ, զրկվել են սեփական լավ կամ վատ տներից, դարձել են հայրենազուրկ։
ՀՀ–ի հետ էլ կարող է նույնը տեղի ունենալ։ Հետո ի՞նչ, որ ՄԱԿ–ով ճանաչված պետություն ենք։ Ուկրաինան էլ էր ճանաչված, Սիրիան էլ։
Այնպես որ մեր ու մանուկ, պահպանողական ու լիբերալ, հարուստ ու աղքատ, Աստծո գոյությունն ընդունող ու չընդունող, Աստվածաշունչ կարդացած ու չկարդացած, գրագետ ու անգրագետ, աղանդավոր ու առաքելական, թոշակառու և ուսանող, բոլորս պետք է գործենք՝ ի պաշտպանություն Էջմիածնի, որը նշանակում է, որ գործում ենք ի պաշտանություն Հայաստանի։
«Ռազմական» գործողություններն Էջմիածնում են սպասվում։ Թշնամին հոգեբանական ու քարոզչական ահաբեկչությամբ է զբաղված։ Դա նաև մեր թշնամու համար շեղող քայլ է՝ Սյունիքը մեզանից կտրելու համար։ Միջանցքի անունը դրել են «Դոնալդ Թրամփի կամուրջ», որպեսզի միամիտ քաղքենիներին կամ ավարտված քիրվայականներին համոզեն, որ լավ բան է տեղի ունենում։ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը։
Իրականությունն այն է, որ թուրանական նախագիծն է առաջ տարվում՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանի ու Իրանի դեմ։
Եվ այսպես, պետք է մի կողմ դնել ամեն ինչ ու պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցուն թուրք–ադրբեջանական ասպատակությունից։
Հայաստանը հայի՛...»
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>