Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի այսօրվա իշխանության՝ կառավարական հմտությունից հեռու, օրենքից ու օրինականությունից հեռու, ավելի շուտ՝ դրանց հակասող, միայն իրենց կուսակցական, անձնական օգուտի ու հավեսի համար կայացվող որոշումները հաճախ են Հայաստանի վրա բցասաբար անդրադառնում։ Երկրի ներսում Փաշինյանն անում է ինչ ուզում է, ձեռքը բռնող չկա․ բայց այն բոլոր որոշումները, որոնք դուրս են գալիս երկրից ու մտնում միջազգային ասպարեզ, դառնում են բեռ պետության վրա։

Այդյո՞ք Հայաստանի իշխանական հատվածում չկար մի խելքը գլխին մասնագետ, որ սրանց բացատրեր, թե ինչ է լինելու ՀԷՑ-ը խլելու որոշման արդյունքը, ինչ է լինելու Սամվել Կարապետյանի՝ միջազգային դատարան դիմելու ճակատագիրը։ Վստահ եմ՝ բացատրել են, լավ էլ գիտեին։ Էդ օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացնում էր ՔՊ-ի արհեստավարժ իրավաբան պատգամավորը։ Մի քանի օր առաջ Նիկոլը ասուլիս էր տալիս․ լրագրողը հարցնում է, թե ինչ միջոցներով է կառավարությունը փոխհատուցելու էն վնասների համար, որ միջազգային դատարանը պարտավորեցնի փոխհատուցել։ Փաշինյանը արձագանքում է, թե՝ իսկ ո՞վ ասա, թե Հայաստանը պարտվելու է։ Այդ ասուլիսից մեկ շաբաթ չի անցել ու առաջին լուրջ զդակը եկավ, որ պարտվելու են։ Առաջին իսկ միջազգային ատյանում հայտնվելով պարզ ադարձավ, որ ինչ ասում են իրավաբանները, ՀԷՑ-ի սեփականատերերը, առաջին իսկ միջազգային նեյտրալ հարթակում հաստատվում է։ Ու շատ պարզ է, թե ինչ վճիռներ են լինելու միջզգային դատարանում։

Սրանք խորհրդարանի ՔՊ խմբակցության ձայներով ընդունեցին ՀԷՑ-ը խլելու օրենք, իբր տնտեսագետ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ մի քանի օր անց ստորագրեց, դրեցին ուժի մեջ։ Սամվել Կարապետյանը դիմաց միջազգային արբիտրաժ ու հրատապ կարգով կայացվեց որոշում, որով պահանջում է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի մասին ԱԺ-ում օրերս ընդունած օրենքի դրույթների կիրառումից։

Այսինքն, սրանք քաղաքական որոշմամբ և իրավական ձևակերպումներով որոշում են ՀԷՑ-ը խլել, դրսից հեղինակավոր կառույցն ասում է՝ դա էլ հո մարդկանց գույք չէ, որ ասես ապօրինի է ու ռեկետ անես, սա միջազգային ներդրում է, որը պաշտպանված է։ Ի՞նչէ  անում կառավարությունը․ առաջին հայտարարությունը այն մասին է, որ շարունակելու են նույն տեմպերով։

Փաշինյանը արդեն իսկ սկսել է ապօրինությունները ՀԷՑ-ում․ մի երկու օր առաջ իր մականունավոր անդամին նշանակեց ՀԷՑ-ի կառավարիչ, ու սրա առաջին իսկ որոշումը ոչ թե հոսանքի գինը էժանացնելու խոստումն էր, ոչ թե խոսք տվեց, որ հոսանքն այլևս չի անջատվի, այլ աշխատանքից ազատեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալին։ Միջազգային արբիտրաժն ասում է՝ իրավունք չունես ոչ միայն բնռնագրավել ՀԷՑ-ի ակտիվները, լիցենզիան, այլև փոխել կառավարաման մարմինների կազմը։ Այսիքն՝ Ռոմանոսը լինելով ապօրինի նշանակված անձ այնտեղ, հենց առաջին որոշումն իսկ ապօրինի է, որովհետև ազատում է աշխատանքից։ Այդ շենքից հեռացողը պետք է լինի մեկ հոգի՝ Փաշինյանի նշանակած կառավարիչը։

Այստեղ իհարկե, շատ մեծ զավեշտ կար, քանի որ ստացվում է՝ ՀԷՑ-ը մինչև խլելը մնում է Սամվել Կարապետյանի սեփականությունը, բայց էնտեղ ներդրվում է Նիկոլի կառավարիչը, որի որոշումների համար պատասխանատվություն կրում է ոչ թե կառավարությունը, այլ Սամվել Կարապետյանը։ Սա աբսուրդ է։ Իսկ մենք գիտենք, որ սրանք սխալ որոշումների չեմպիոն են։ Այսինքն իրենց ձախողումների պատասխանատու նշանակում են էլի ուրիշներին։ Հասարակ մեկ օրինակ․ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից։ նա դիմել է դատարան, վաղը դատարանը վերականգնեց, նշանակեց փոխհատուցում, դա չի վճարելու կառավարությունը, վճարելու է ՀԷՑ-ը։ Այսինքն, ՀԷՑ-ը վճարելու է կառավարության ներկայացուցչի ապօրինի որոշման համար։

Ռոմանոսի սխալ որոշումների արդյունքում եթե հոսանքի թանկացման հարց առաջանա, լինեն հովհարային անջատումներ, կառույցի ու բաժանորդի համար լինեն մեծ խնդիրներ, պատասխանատուն ՀԷՑ-ն է, ոչ թե նրանում ներդրված կառավարիչը։ Լրիվ Նիկոլություն․ էն որ ասաց ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, կասկաները վերցրեք գնացեք սահման, տարավ զոհեց, հետո ասաց ես մեղավոր ե՞մ, ես մարտ եմ վարե՞լ։

Կառավարությունը այս պահին հայտարարել է ըստ էության, որ չի կատարելու միջազգային արբիտրաժի որոշումը ու կշարունակի ապօրինությունը։ Իսկ ինչ է նշանակում չկատարել որոշումը, որը ենթակա է պարտադիր կատարման։ Վաղը արդեն դատարան է մտնելու, ֆինանսական փոխհատուցման բազմամիլիոնանոց պահանջ է լինելու, տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցումը։ Դա էլ չկատարեց, Հայաստանը ընկնելու է տուգանքների տակ, ընկնելու է սանկցիաների տակ, վարկատու կազմակերպությւոնների հետ խնդիրներ կարող է ունենալ և այլն, մսնագետներւ ավելի լավ կներկայացնեն։ Հայաստանի կառավարությունն էլ շատ լավ գիտի հետևանքը։

Փաստացի սրանք անցնող տարիների ընթացքում կայացրել են բազմաթիվ որոշումներ, որոնք մի մասով արդե ֆինանսական բեռ են եղել Հայաստանի բյուջեի՝ հպարտ հարկատուների վրա, իսկ մի շարք դեպքերով էլ դեռ լինելու են։ Արդեն դրված բեռից բազմաթիվ օրինակներից մեկը բերեմ․ 2020 թվականին կամայականորեն փակեցին Ծառուկյանի խաղատունը։ Արդյունքը ի՞նչ եղավ․ պետական բոլոր ատյաններում պարտվեցին, ու հարկատուների հաշվին միայն 10 մլն դոլար տուրք ստիպված եղան վճարել։ Սա ներպետական ատյանում, իսկ դրսում բազմամիլիոնանոց հայցեր են։

Լիդիանը դիմել է միջազգային րբիտրաժ՝ հանքը շահագործելուն խոչընդոտելու հարցով։ Վստահ եմ, մի օր էլ դիմելու է բաժնետոմսերի 12,5% -ը կառավարությանը այսպես ասած՝ «նվիրելու» հայցով։ Միջազգային արբիտրաժ է դիմել «Սանիտեք» ընկերությունը՝ իր հետ պայմանագիրը ապօրինի խզելու, վնաս հասցնելու հայցով և պահանջում է տարբեր տեղեկություններով, 40 մլն դոլարից ավելի։  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր ընկերություններից մեկը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ՝ պնդելով, որ իր ներդրումը խաթարվել է կառավարության՝ քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով։ Կառավարությունը, նշում է, խլել է բաժնեմաս և 1,2 մլրդ դոլարի վնաս տվել։ 

Սրանց պատճառով վաղը Հայաստանի բյուջեի չափ գումար ենք ստիպված լինելու դուրս տալ։ Նշեմ, որ արդեն մի քանի միլիոն դոլար կառավարությունը հատկացրել է իր ապօրինի որոշումների արդյունքում առաջացած վեճերով ՀՀ շահերը պաշտպանելուն։ Ասում եք թոշակները 5 տարի չես բարձրացրե, բա ո՞նց բարձրացնի, եթե հազիվ գումարը հերիքում է ապօրինի որոշումների հետևանքները վերացնելուն։

Բայց այս ամենը միայն ուղղակի հայցեր չեն, դրանք տապանաքար են Հայաստանի ներդրումային վիճակի վրա։ Վաղը սրանք կգնան, բայց դրսի ներդրողը, միջզգային կազմակերպությունն ու գործարարը, չի կարող վերակագնել վստահությունը։ Նա կարող է ասել, լավ իշխանությունը Հայաստանում փոխվել է, էլ Նիկոլը չէ, բայց կարող է տանեմ գործարան սարքեմ, էլի 10 տարի հետո մի հատ Նիկոլ գա ու մասկի շոու անի, ռեկետ անի․ իսկ ոչ մի գործարար 5 կամ 10 տարով չի բացում գործարան։ Բիզնեսին սրանց ուղղած ազդակները շատ վատն են։ Ուղիղ երկու օր առաջ զորքով, դիմակներով մտան սպորտային ակումբներ, դադարեցրն գործունեությունը, խուզարկությւոն արեցին։ Հետո հայտարարեցին, թե ո՛չ մեղադրաք կա, ո՛չ մադրյալ․ բա էլ ինչի՞ համար էր էդ մասկի շոուն։ Ներխուժում են ամենահայտնի ռեստորաննային համալիրներից մեկը, դադարեցնում խնջույքը, հյուրերին, որ էդքան ծախս են արել, պատրաստվել են, ուրախանում են, դուրս են անում ու խուզարկում․ վերջում էլ ոչ մի լուրջ բան չեն հայտնաբերում․ սա ի՞նչ ազդակ է ռեստորանային բիզնեսով զբաղվողների համար։

Դրա համար էլ ցանկացած բիզնես դնող արդեն 100 անգամ մտածում է՝ բայց Հայաստանում արժե՞․ ու հենց դրա համար էլ ներդրումային մեծ արտահոսք կա ըստ պաշտոնական թվերի։ Հայաստանում որևէ նախաձեռնությամբ հանդես եկող գործարարը կծանոթանա ՀԷՑ-ի դեպքին, Հայաստանում փակված-հեռացած միջազգային բանկի դեպքին, հեռացած կապի օպերատորին, սննկացած ավիաընկերությանը, Սանիտեքին, առևտրային վեճերին ու վճիռների չկատարմանը, կբացի պետական գնումների արդյունքները, կտեսնի խորը տեղավորված ՔՊ-ականներին ու ծանոթ-բարեկամ-ընկեր-քավոր-սանիկներին ու կմտածի այլ երկրի մասին։

Կարճ ասած՝ այս իշխանությունը շարժվում է ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով և անում է ինչքան ուժ ունի, որ իրենից հետո երկիրը ոչ մի պարագայում ոտքի չկանգնի ։ Նրանց չի հետաքրքրում ո՛չ ներդրումների քչանալը, ո՛չ Հայաստանի դեմ սանկցիաները․ մեկ է՝ իրենք կարողանում են արտաքին պարտք վերցնել ու հարստանալ։ Երևի արդեն հաշտվել են 2026-ին հեռացվելու մտքի հետ, մեկ ա իրենք չեն լինելու, իրենցից հետո էլ ինչ լինում է թող լինի։ Այս իշխանությունը շատ է սիրում ասել 5-րդ շարասյուն․ սրանք իրոք որ 5-րդ շարասյուն են պետության մեջ բոլոր ուղղություններով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>