Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից
13
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում Բացահայտումներ են սպասվում, մեքենան հրկիզելու պատվերը նախկին պաշտոնյաներ են տվել (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը 4,5 անգամ ավել բարձրացել է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մի մոռացեք, թանկացրել եք՝ մտել եք քաղաքացիների գրպանը ու բարձրացրել սեփական եկամուտները. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Իսրայելը հարվածել է Բեյրութի հայաբնակ Բուջ Համուդ թաղամասի բնակելի շենքերից մեկին Երկու տասնյակից ավելի հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակ են գրել՝ պահանջելով Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվել «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է քաղաքացիներին Ռ. Ռուբինյան, քո պոռթկման պատճառը հասկանալի է Ուրացման նատացիաները գնացեք Նիկոլ Փաշինյանին կարդացեք․ ո՞ւմ եք եկել ինչ ասում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սեյեդ Ալի Խամենեիի կինը ողջ է Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը Գնա՞նք Ծիծեռնակաբերդն էլ բուլդուզերով քանդենք, որ պատերազմի սպառնալիք չլինի. Վարդանյան Տապալման, ձախողման, երկիրը մղձավանջի տանելու առաջամարտիկները խոսում են խավարից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մանիպուլացնում և պոպուլիստական հայտարարություններ եք անում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Երևանի փողոցներից մեկը կանվանակոչվի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով Զախարովա. ՌԴ-ից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում

Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը հայտնվել է մի միջավայրում, որ հակաիշխանական, հականիկոլական խոսքը փաստացի քրեականացվել է: Ո՛չ օրենքով, իհարկե: Բայց գործնականում այդպես է: Վերջին շրջանի կալանավորումները՝ հապացույց: Չնայած, ինչո՞ւ միայն վերջին շրջանի, ընդհանրապես՝ «փաշինյանական շրջանի»: Հիմա՝ հատկապես:

Եվ բոլոր այն գործիչները, հրապարակային դեմքերը, ովքեր սուր, մի քիչ կոշտ կարծիք են հայտնում, որ փաշինյանական իշխանությունները պիտի հեռանան, անմիջապես մեղադրվում են «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, կալանավորվում, հասարակությունից մեկուսացվում: Հա, ըստ էության, «իշխանության զավթման կոչի» ու «ահաբեկչության նախապատրաստման» հոդվածներով մեղադրանքներն այլևս «նորաձև» են: Ու կարևոր չէ, որ այդ բոլոր մեղադրանքները դատարաններում փլուզվելու են: Դեռ «քննությունը» նոր մեկնարկած՝ ակնհայտ է, թե ինչ աչք ծակող «կարմիր թելերով» են այդ «գործերը» կարված:

Կարևորը՝ մինչ այդ տևական ժամանակ է անցնում, իսկ ակտիվ անձանցից շատերը միառժամանակ մեկուսացած են լինում: Ի լրումն ամենի՝ իշխանության նման ռեպրեսիվ գործելաոճը նպատակաուղղված է հասարակության մեջ վախի մթնոլորտ ձևավորելուն: Այսինքն, նպատակն այն է, որ շատերի բերանը փակի:

Բայց միայն դա չէ: Մյուս պարզորոշ նշմարվող հանգամանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է արվում կոտրել ընդդիմադիր ուժերին, դիմադրության օջախները, կոտրել դիմադրության ոգին ու ողնաշարը: Ընտրություններին համարյա մնալ մենակ, էլի, իր սատելիտ ուժերի հետ:

Իշխանության նման ռեպրեսիվ գործունեությունը ցույց է տալիս, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ընտրությունները կեղծելու հիմքեր են ստեղծում: Ընտրություն կեղծելն, ի վերջո, միայն քվեաթերթիկ կամ քվեարկության արդյունք կեղծելը չէ, միայն «կարուսելն» ու լցոնում-մցոնումը չեն: Ընտրությունը դառնում է ոչ լեգիտիմ, երբ «խոսում» է վարչական ռեսուրսը, որի չարաշահման հիմքերն արդեն ձևավորված են: Ոչ լեգիտիմ ընտրությունը և՛ վախի մթնոլորտն է, և՛ քաղաքական հետապնդումներն են, և՛ հանրությանը շարունակական տագնապի ու հոգեբանական տեռորի վիճակում դնելը: Այսինքն, այդ մթնոլորտում ու այդ պարագայում կայացած ընտրությունը: Ոչ լեգիտիմ «ընտրությունն» այն է, երբ նախընթաց շրջանում «շարքից հանում» ես հնարավոր մրցակիցներին, կալանավորում, բանտարկում, հետապնդում: Ավելին, այդ ճանապարհին չես խորշում նույնիսկ տնտեսվարողների վրա ճնշումներից: Դե, էլ չենք խոսում Եկեղեցու վրա հարձակման մասին: 4Մի խոսքով, այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, արդեն իսկ ապալեգիտիմացնում է առաջիկա ընտրությունները, եթե... դրան մասնակցեն նա ու իր ՔՊ-ն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>