«Սրանք քրիստոնյա՞ են, թե՞ աբորիգեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
Դիտել նաև
Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ)
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը
Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու»
ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել
Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ հայտնի դարձավ, որ փաստաբան Արա Զոհրաբյանը պատարագի նշխար է տարել կալանավայր՝ Միքայել սրբազանի համար։ Իսկ դրանից անմիջապես հետո ՔԿԾ պետ՝ էս չգիտեմ ով, դա համարել է զանցանք ու դիմել փաստաբանական պալատին։ Ես չգիտեմ՝ սրանք ով են, և ինչից են։ Սրանք քրիստոնյա են, թե աբորիգեն։
(Չեմ ասում մուսուլման, որովհետև իսկական մուսուլմանն ավելի հարգանք ունի քրիստոնյայի նկատմամբ, քան՝ սրանք)։ Ակամայից հիշեցի, երբ ԱԱԾ-ն մտել էր Շիրակի թեմի առաջնորդարան խուզարկության, և սրբազանի աշխատասենյակում ուղղակի փշուր-փշուր արել նշխարքը։ Սրանք հատուկ ատելություն ունեն քրիստոնյայի, եկեղեցու և հոգևորականի հանդեպ։ Սրանցից ազատվել ա պետք»։

