Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

ՔՊ-ականների հետ ամեն օր են նման բաներ կատարվում, ամաչում են բարձրաձայնել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը (ճանաչելու համար ասեմ, որ էն տղան է, որ ինքնավնասում է արել որ խուսափի բանակից) գնում է ՌԴ՝ Նիժնի Նովգորոդ, երեխայի մկրտության քավոր կանգնելու։ Տեղի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը, որը ծանոթ է լինում այդ պատգամավորի՝ եկեղեցու դեմ հայտրարություններին, թույլ չի տալիս կանգնել քավոր․ առաջարկում է փոխել քավորին։ Ասում է՝ քավորը անչափահասի հոգևոր հայրն է, պետք է այդ քավորը լինի եկեղեցու զավակ, որպեսզի դաստիարակի այդ ոգով։ Իսկ այդ տղան եկեղեցին համարում էր դուքյան, հոգևորականներին՝ սրբապիղծ և այլն։ Մկրտության արարողությունը տեղի չի ունենում։ Այդ ՔՊ-ականն զայրանում, ասում է՝ դե որ տենց ա, կաթողիկոսին Վեհարանից դուրս կշպրտեմ․ բնականաբար՝ փոխարենն ինքն է դուրս շպրտվում եկեղեցուց։

Նորություն չէ, որ ՔՊ-ականները մերժված են ամենուր․ բայց արդյո՞ք բոլոր դժգոհողներն են դեմքներին ասում։ Փաշինյանի իշխանությունից դժգոհ են հոգևորականները, դժգոհ են առևտրականները, դժգոհ են տարեցները, դժգոհ են երիտասարդները, ուսուցիչները, սահմնամերձ բնակիչները, ծաղիկ, կոնյակ ու գյուղմթերք արտադրողները, դժգոհ են բոլորը։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք շատ ավելի ճիշտ ճանապարհ չէ այդ հարգարժան հոգևորականի՝ տեր Սեբեոսի պես ուղիղ վերաբերմունքը ցույց տալը․ կարծում եմ՝ ճիշտ է։ Եկեղեցին, մի հատ հասկացե՛ք՝ եկեղեցին, հայ, առաքելական, այսօր հավատի պատերազմի մեջ է ՀՀ իշխանության հետ․ կալանավորել են 2 սրբազանի, արքեպիկոպոսների, ում դուք, սիրելի ժողովուրդ ձեռքերն եք համբուրում, մեծ պատիվ համարում նրանցից ցանկացածի հետ ծանոթ լինելը, մկրտության համար խնդրելը, նրանց ձեռքը գլխներիս դիպչելը, որպես օրհնություն, կալանավորել են այլ հոգևորականի, այդ այսպես կոչված՝ ՀՀ իշխանությունը հարձակում է նախապատրաստում Վեհարանի վրա։ Մի հատ հասկացե՛ք էլի, Վեհարանի, ժողովուրդ, ուր գնալը բոլորիս համար սրբատեղի է, հատուկ առիթներով ենք հնարավորություն ունեցել մուտք գործելու, շատերը չեն էլ մտել, բայց բոլորս ենք ընդունել որպես բացառիկ սրբատեղիի։ Ով հասկանում է, ավելին կարիք չկա ասելու, ով չի հասկացել, դարձյալ կարիք չունի, որ իրեն բացատրես, անհույս է։

Հիմա ՔՊ-ականի նկատմամբ այս վերաբերմունքը ընդհանուր իշխանության նկատմամբ վերաբերունքի արտահայտում էր։ Եվ շատ տեղին կիներ, կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն դժգոհություն, իրենց ոլորտում ահրաժեշտության դեպքում արտահայտեին։ Փաշինյանը բանակի՞ն է շատ ավելի վնաս տվե՞լ, թե եկեղեցուն․ իմ կարծիքով՝ բանակին, որովհետև արդեն քանդել է, եվ ուրեմն արդյո՞ք գեներալները պետք է չանեին նույն բանը։ Այնինչ, նրանք պատվի են արժանացնում, բայց մտքներում ուրախանում են, երբ եկեղեցականն ասում է՝ դու չունես էն արժեքը, որ պատվի արժանանաս։ Պատվի են արժանացնում, բայց իր մասին խոսում ամենավատը․ սպաները․ զինվորները, զորացրվողները, վարժական հավաքների մասնակիցները բաներ են պատմում հենց մերժելու վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ամեն դեպքում, խորը անջրպետ կա։ Մեր դիվաագիտությանը ինչքա՞ն վնաս է տվել Փաշինյանը․ հիմա գլուխները կախ է, նվաստացած, և ուրեմն նրանք էլ առիթ ունեին տեր Սեբեոսի պես դրսևորվելու։ Դա բնական ռեակցիա կլիներ, որովհետև փաստացի՝ այդ մարդիկ վատություն են արել թե՛ բոլոր ոլորտներին, թե՛ հայ ժողովրդին։ Այս առումով ուսանելի է եկեղեցու և Սփյուռքի պահվածքը, երկուսն էլ մերժում են բացահայտ։ Հիշենք, առաջինը Սիսիանի հոգևորականը մերժեց Նիկոլին, և գաղթօջախներում մերժեցին։

Մյուս կողմից էլ, պաշտոնական շրջանակները եթե հանենք մի կողմ, արդյո՞ք իրականում մերժված չեն։ Ուղղակի հանրային առումով դա չի երևում։ Սրանք հրապարակային իբր ցույց են տալիս, հայտարարում են, իրենց համոզում են, թե ամեն ինչ լավ է, ճիշտ է, ժողովուրդն իրենց կողմն է, ընկալել է ամենը։ Էդ ո՞ր ժողովուրդը։ Հաստա՞տ հայ ժողովուրդը, ադրբեջանցիները, այո, ողջունում են։ Բայց իրենք էլ հո գիտեն, որ էդպես չէ։ Իրենք գիտեն, որ հակառակն է։

2020 թվականի արցախյան պատերազմից հետո սրանք չէին կարողանում փողոց դուրս գալ, նրանք, ովքեր ակտիվություն ունեն, ու հանրությունը ճանաչում է․ վախենում էին, որովհետև մարդիկ առնվազն մեծ ատելությամբ էին նայում․ գիտեք ինչի համար է․ բա մեծ աղետ եք բերել։ Դրա հետևանքներն ու զգացումները չեն հաղթահարվում, չի մոռացվում։ 5 հազար զոհից որևէ մեկի ծնողին մոտեցիր, հարցրու՝ մոռացե՞լ ես․ դա մոռանալու չէ։ Երկրի հանձնումը մոռանալու, ներելու ու շեղելու բան չէ։ Ինչքան էլ ուզենաք անցնել առաջ, ձեզ հիշեցնելու են, մերժելու են, վատ իրավիճակի մեջ են դնելու։

Ակնհայտ է, չէ՞, որ էն ՔՊ-ականները, որոնց չեն ճանաչում մարդիկ, կարող են իրենց թույլ տալ դուրս գալ մարդամեջ, բայց ձեր կարկառտուն դեմքերը պրոբլեմ ունեն փողոցում։ Ու կրկնեմ, դա բնական է, չենք կարող, չէ՞, պատկերացնել, որ կարելի է էսքան աղետ բերել, հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորուստ ու նսեմացում ու դուք կարողանաք ՔՊ զնաչոկը դոշներիդ կախեք, գլուխներդ բարցր դուրս գաք փողոց։ Չեք կարող, այո, դա բնական է։

Գիտե՞ք միայն ես քանի դեպք գիտեմ, թե ՔՊ-ականներին ինչ անհարմար դրության մեջ են գցել տարբեր առիթներով, մշտպես են լինում, ուղղակի էդ մասին ՔՊ-ականներն իրենք չեն բարձրաձայնում, ուղղակի բամբասում են, պատմում են իրենք իրենց մեջ։ ՔՊ-ականներից մեը, անունը չեմ տա, պատմում է ու գործընկերոջ վրա խնդում, ասում է՝ այ լոպազ, ինչի՞ էիր գնացել-մտել եկեղեցի, չգիտեի՞ր որ քեզ չեն ընդունելու․ Նիկոլը, ասում է, իսկի էդքան ախռանայով ռիսկ չի անում գնա մարդամեջ, ի՞նչ ես լոպազ-լոպազ օյին մտել։

Ասողը ՔՊ-ական պատգամավոր է։ Դուք ամեն անգամ էդ պրոբլեմը ունենալու եք․ վաղը երբ էլի եկեղեցի գնալու լինեք, պետք է մի հատ ցանկ կազմած լինեք, թե որ հոգևորականն է նիկոլական կամ ձեր նկատամբ գոնե անտարբեր, որ նրա մոտ գնաք․ հիմա ո՞նց է, որ ունեք ձեր դատավորները ու միայն էդ մեկ-երկու դատավորին եք մակագրում ընդիմադիրների գործերը, այ նույնկեր ցանկ եք ունենալու, որ գնաք էն հոգևորականի մոտ, որը պատրաստ է ձեզ կնքել, գնաք էն կաֆեն, որը ձերոնցից մեկինն է։ Դուք արդեն էդ վիճակում եք, ու այն չի վերջանալու, ձեզ այդ իրավիճակը սպառնալու է միշտ, 100 հատ էլ ասուլիս տաք, 1000 հատ էլ ասուլիս տաք, համոզեք, ռեպորտաժներ նկարեք, նախապես ընտրած մարդկանցով հանդիպում ու շրջայց էլ ցույց տաք, չեք փոխի վիճակը։

Գուցե եկեղեցու հետ կապված էս միջադեպից հետո որոշեք, որ այո, պետք է գնաք ու զավթեք եկեղեցին, բայց դա ձեզ չի փրկելու, չի կանգնեցնելու ձեզ մերժելու գործընթացը, որը թափ է հավաքել։ Ժողովուրդը սպասում է, խնդրում է, պահանջում է, որ շատ արագ էս ամեն ինչը վերջանա, մարդիկ չեն ուզում ձեր ղեկավարած երկրի քաղաքացի լինել։ Մարդիկ ձեզ համեմատում են բնական աղետի հետ։ Դուք ուղղակի համոզում եք ինքներդ ձեզ, թե 2018-ի հեղափոխության աազդեցությունը դեռ կա, բայց ինքնախաբեությունը միանգամից վերանում է հենց իրականության հետ առաջին բախմանը, որը ՔՊ-ականի մոտ տեղի ունցավ եկեղեցում։

Մարդիկ հիմա ամաչում են 2018-ին, 2021-ին ձեզ ընտրելու համար։ Ամաչում են ասել, որ սխալվել են, որովհետև իրականո՛ւմ ամոթ է։

Կարճ ասած՝ կատարվածը ՔՊ-ին մի անգամ էլ խորհելու, ներքին ժողով ու քննարկում անելու առիթ է տալիս։ Քանիցս ասել ենք՝ Նիկոլը վաղը մենակ մտածելու է սեփական կաշին փրկելու մասին, դուք մնալու եք մայթերին, ոչ գրական հայերենով՝ բորդյուրին։ Ու սա իրականում հենց ձեզ համար շատ լավ ռիթ է խորհելու՝ ձեր պագան որն է լինելու և արդյո՞ք կա այդ ապագան։ Ձեր շեֆը ձեզ քաշել է ճահիճը ու խրվում եք մինչև կկորդը։ Այո, Արցախը միայնակ է հանձնել, գուցե, բայց մյուս էնքա՜ն բաների եք մասնակից։ Ու արդյունքն այն է, որ ինչքան ատելություն ու մերժում, որ սերմանել եք այս 7 տարում, այդ գեներացված ատելությունը բազմապատկված վերադարձել է ու վերադառնում է ձեզ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>