Ըստ Փաշինյանի՝ սկսում ես քանդել, նոր է պարզվում ինչքան բան կա քանդելու
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դպրոցական շենքերի մասին խոսելիս պարբերաբար թեմայից թեմա էր տեղափոխվում՝ կիսատ թողնելով նախորդ խոսքը։ Այնուամենայնիվ, հասկացվեց, որ ուզում է վերանորոգելու փոխարեն քանդել դպրոցական շենքերը և կառուցել նորերը։
Նա ասաց․ «Տխուր շենքերը նորոգելու ճանապարհով գնալը այնուամենա․․․ Մենքի գիտենք, որ ինչքան էլ ռենտգեն անենք էդ շենքերը, 3D անենք, էս անենք, շոշափենք, հոտոտենք և այլն, մեկ ա՝ եզրակացությունն ընթացքում փոխվելու է․ որովհետև սկսում ես քանդել, տեսնում ես, որ այնուամենայնիվ էս էլ է պետք անել, էն էլ է պետք անել, որը ի սկզբանե հնարավոր չէր անել։
Դրա համար ավելի արդյունավետ է մեր սիրուն, դեղին, վառ գույներով շենքերը կառուցել, քան թե փորձել վերակենդանացնել Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի կառուցած շենքերը
Մենք պետք է մեր․․․ Իհարկե էդ էլ բացարձակ չէ, բայց հիմնականում բոլոր էն դեպքերում, երբ հարյուր տոկոսանոց վստահություն չկա, որ էստեղ․․․ Մենք․․․ Մեր․․․ Հասկանո՞ւմ եք, էստեղ էլ նրբություն կա․․․ Մեր չափորոշիչը պետք է մտնի, տեղավորվի էդ շենքի մեջ։ Դպրոցը միայն շենք չէ։ Պետք է չափորոշիչը կարողանա դռնից ներս մտնի ու սենյակներում տեղավորվի։ Դրա համար շենքն ու չափորոշիչը սկսում են իրար հետ կռվել, և մեծ պատմությունների մեջ ենք ընկնում»։
Մանրասն՝ տեսանյութում։

