Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը․ Մամիկոն Ասլանյան
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․
«Ուղիղ մեկ տարի առաջ ` հուլիսի 16֊ին, 2,7 տարի ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո, հայտնվեցի ազատության մեջ։
Ցավոք,այսօր էլ մեր երկրում շարունակվում են քաղաքական բռնաճնշումները,ապօրինի կալանավորումներն ու դատաիրավական հաշվեհարդարները։
Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, ապօրինի կալանավորվածներին։
Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը»։

