Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Ո՞րն էր չորսուկես ժամանոց ասուլիսի հիմնական իմաստը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Փաշինյանի ասուլիսի մեկնարկից երեքեուկես ժամ անց տեղին հարց հնչեցվեց՝ էս ասուլիսը ո՞ւմ համար էր, ինչի՞ համար էր, իմաստը ո՞րն էր։ Շատ տեղին հարց էր․ որովհետև դրանից հետո ևս մեկ ժամ շարունակվեց ասուլիսը, ու այդպես էլ չհասկացանք՝ ինչի համար էր, ինչ ուղերձ կար, ո՞րն էր գլխավոր ասելիքը։ Չկա մի բան, որ ասաց ու նորություն էր, չկար մի թեմա, որի շուրջ արդեն տեսակետ չի հայտնել ու մերժվել։ Անգամ Զանգեզուրի միջանցքի կամ միջանցք է, ճանապարհ է, թե ինչ է, դա ուրիշ պետության հսկողությանը տալու թեման նորություն չէր։

Փաշինյանը նորմալ է համարում, որ Հայատանից Ադրբեջանին տրվող ճանապարհը կամ միջանցքը կամ չգիտեմ ինչ կդառնա, այ դա հսկեն ամերիկացիները։ Հա ինչ, ասում է, որ ջուրը ֆրանսիացիներն են հսկում, Զվարթնոցը ուրիշներն են, առաջ Հայփոստն էր կամ երկաթուղին, հո չի՞ նշանակում, թե Հայաստանը ինքնիշխանությունից զիջել է։ Այդ մարդը, փաստորեն, ջրի կառավարումը համեմատում է միջանցքի հետ կամ երկաթուղու կառավարումը համեմատում է միջանցքի հետ։ Դե որ համեմատում ես ուրեմն հիշիր, որ երկաթուղի, օրինակ, զենքով ու դիմակներով Մասկի շոու էին անում, կարող է՞ միջանցքում էլ դա լինի։ Ընդ որում, ինչպես որ հասկացվում է, ոչ էլ բացառում է, որ հենց միջանցք կտա․ դե ասում է՝ միջանցք բառից մի էդքան վախեցեք, միջազգային հանրությունը բոլոր ճանապարհներին միջանցք է ասում։ Այսինքն՝ ինչ էլ տամ միջանցք են ասելու։ Զավեշտ է, իհարկել բայց այսքանից հետո խոսում է դարձյալ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության մասին։

Էս մարդը նույն ասուլիսում մեկ ասում է՝ այո, ճանաչել եմ Արցախը Ադրբեջանի կազմում, մեկ էլ ասում է՝ ես ոչինչ չեմ զիջել։ Բա դա ի՞նչ էր։ Տասնյակ հաար քառակուսի կիլոմետր ես զիջել։ Ընդ որում, եթե առաջ ասում էր ճանաչել եմ Ադրբեջանի կազմում, որովհետև Ալմաթիի հռչակագիր, նախկինները, խաղաղապահները և այլն, հիմա այլ մեկնաբանություն ունի։ Ասում է՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, որովհետև չգիտեր մեր միջազգային սահմանները որոնք են, ես էլ որոշեցի ճանաչել Ադրբեջանի սահմանները, որ իմանանք մեր սահմանները որոնք են։ Ասուլիսում կրկնակի հաստատում է, որ ինքն է Արցախը նվիրել Ադրբեջանին․ այն, ինչ ասում ենք արդեն երկար ժամանակ, և ուրեմն էլ ոչ մի բայց ու արդարացում չի կարող լինել։

Արդեն հազարերորդ անգամ պահանջում են հրապարակել բանակցային թղթերը, 1990-ականներից մինչ օրս բանակցած փաստաթղթերը, որ տեսնենք Արցախը ո՞վ հանձնեց։ Ինքը պատասխանում է, թե դե պետք է հասկանանք, որքանով են դրանց գաղտնազերծումը անվտանգ, մեր շահից բխող․ մի աբսուրդ էլ դա է․ Արցախը, որի շուրջ բանակցում էիր, արդեն հանձնել ես, դրանից էն կողմ էլ ի՞նչ պետք է լինի վատ։ Բայց արդյո՞ք իմաստ ունի հրապարակել բանակցային փաստաթղթերը՝ պարզելու, թե ով է հանձնել Արցախը, եթե այդ մարդ ինքը ասում է ես 2022 թվականի հոկտեմբերին Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի կազմ և ցավում եմ, որ ավելի շուտ չեմ արել։ Ցավ է ապրում, որ 2018-ին չի հանձնել։ Բայց ինքը 2018-ին եկավ իշխանության ոչ մի թիզ չզիջեու կոչերով, փոխզիջումը համարում էր դավաճանություն։ Դարձյալ տեղին է հարցը՝ բա ինչո՞ւ չէիր ասում, որ գալիս ես հանձնելու։ Ես համոզված եմ, որ 1991 թվականից ի վեր որ փուլում էլ Նիկոլ Փաշինյանը լիներ ՀՀ ղեկավարը, հենց այդ ժամանակ հանձնելու էր։

Իրականում մամուի ասուլիսի բոլոր հարցերը շատ ավելի լավն էին, քա պատասխանները․ հարցնում էին այլ բան, պատասխանում էր այլ բան, նույն հարցը տրվում էր տարբեր լրատվամիջոցների կոմից, ու պատասխանները տարբեր էին, ցրելով, քեզ խաբելով, ինքն իրեն խաբելով, լսարանին խաբելով սպառեց ժամանակը, բայց հասկացար, որ ժամերով ջուր ծեծելուց հետո հարցերի պատասխանը չկա։ Շատերս ենք ասում, որ Փաշինյանը անում է այն, ինչ ասում  Ադրբեջանը․ հիմա լրագրողը ուղիղ հարցը տալիս է՝ Փաշազադեն ասում է հայ առաքեական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար, հարձակվում եք եկեղեցու վրա, Ադրբեջանը պահանջում է փոխել սահմանադրությունը, դուք ասում եք՝ այո, կփոխենք, բայց դա մեր ներքին գործն է։ Հետախուզում են հայտարարում Սամվել Կարապետյանին, դուք բռնում եք ու էլի դեպքեր է թվարկում։ Փաշինյանի պատասխանը որն է․ ասում է՝ Հայաստանում էնքան մարդ կա, որ Ադրբեջանը է հետաուզում է, բա խի՞ են ազատության մեջ։ Իսկ անունները կտա՞ս, Նիկոլ, որ Ադրբեջանի հայտարարած հետախուզվողները Հայաստանում ազատության մեջ են։ Ո՞վ է ազատության մեջ․ Քոչարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, ազատության մեջ է՞, մի գործը փլվում է, մյուսն եք հարուցում ու խափանման միջոցներ նշանակում․ Սեյրան Օհանյանը ազատության մե՞ջ է, քա՞նի քրգործ կա վրան․ քա՞նի հոգու անուն տամ, որ Ադրբեջանը հետախուզում է, դուք էլ քրգործ եք հարուցել․ ու դա նոր չեք սկսել, սկսել եք 2018-ից։ Հետախուզվողներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն էր, էնքան ընկաք հետևից, հասցրիք գերեզման։

Հիմա չի էլ հասկացվում արդեն, թե դու քանի հոգու պատվեր ես կատարում Ադրբեջանից․ էն ժամանակ թվում էր թե մենակ Ալիևն է, հիմա գուցե ամեն ոլորտ իր պատվիրատուն ունի։ Օրինակ՝ եկեղեցու վրա գրոհի հետևից Փաշազադեի ականջներն են դուրս ցցվել։ Ասում է սիրում եմ եկեղեցին, հավատավոր զավակ եմ, դրա համար եմ եկեղեցու վրա գրոհում․ մոտավորապես էն շարքից էր՝ հանձնեցի Արցախը, որովհետև հայրենասեր էի։ Ասում է, թե եկեղեցու դեմ իր օրակարգը կիսում են հավատացյալները․ սա եթե ոչ 100, ապա 99 տոկոսանոց սուտ է։ Ես չեմ հանդիպել մարդկանց, որ կիսում են Նիկոլի հայացքները եկեղեցու մասով, դուք էլ չեք հանդիել․ այո, կան ՔՊ-ական պաշտենյաներ, որ Փաշնյանի ասածներն են կրկնում, բայց նաև վստահ չեմ, թե նրանք էլ են համամիտ իր հետ և ոչ թե այդ ամենն ասում են աշխատավարձի ու պաշտոնի պահպանման համար։ Այն, որ դու երկու սաղմոս գիտես ու աղոթք ես ասում, դա դեռ եկեղեցու արժանի զավակ լինել չի նշանակում․ գողն էլ մարդու տունը թալանելուց առաջ խաչակնքվում է, բայց հո բարոյական քայլ չէ՞ գողություն անելը։ Այո, կարող է աղոթում ես, իսկ ի՞նչ ես անում աղոթքից հետո․ 5 հազարին որ բերեցիր Եռաբլուր, մահվան տանելուց առա՞ջ էիր աղոթել, թե՞ հետո։ Հոկտեմբերի 6-ի թուղթը ստորագրելուց առա՞ջ էիր աղոթել, թե՞ հետո ու ի՞նչ էիր աղոթել՝ Աստված ջան, սա էլ մարսե՞մ․ էն որ թշնամին հարձակվել էր Արցախի վրա, ասացիր մենք չենք խառնվի, դրանից առաջ էի՞ր աղոթել, թե՞ արցախցիներին տնից զրկելուց հետո։ Դու կարող է աղոթում ես քո բռնած գործերի հաջողության համար, աղոթում ես, որ էդ մի բանն էլ հանձնելուց հետո մնաս պոստիդ․ իսկ ի՞նչ ես կարծում, կա՞ մեկը, որ քո համար աղոթում է։ Անիծողներին, գիտեմ, շատ-շատ են, մեկ աղոթող կա՞։

Լրագրողը լավ հարց է տալիս՝ դու մեղադրում ես հոգևորականներին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, առանց փաստի, հիմնավորման, բայց դու էլ խախտել ես կառավարության ծրագիրը, ինչո՞ւ հրաժարական չես տալիս։ Պատասխանում է՝ աշխարհում չկա կառավարություն, որն իր ծրագրերը կատարած լինի․ աշխարհից ի՞նչ գործ ունես․ աշխարհում չկա ղեկավար, որ իր տարածքի մի մասը հանգիստ հանձնի հարևան պետությանը։ Այո, կան կառավարություններ, որ խոստացածը չեն անում, ու դրանց մի մասը սովորաբար հրաժարական է տալիս․ բայց դու ոչ թե չես արել քո խոստացածները, այլ արել ես մեծամասամբ հակառակը ու արել ես այն, ինչը չես խոստացել ու եթե խոստանայիր, կյանքում իշխանության չէիր լինի։

Կրկնում եմ, բոլոր հարցերին էլ իր պատասխանները զավեշտ էին, կիսատ-պռատ էին, փախուստ էին հարցից․ հարցնում են ձեր հորինած ահաբեկչության գործով ինչո՞ւ եք խախտում մարդկնց անմեղության կանխավարկածը․ պատասխանում է՝ որ քննչականը մեղադրանք է առաջադրել, ուրեմն մի բան կա, հո սուտ չի՞ ասում քննչականը։ Այո, քնչականները շատ հաճախ են սուտ ասում ու սա էլ, ինչպես երևում է, այդ դեպքերից մեկն է։ Եթե քննչական մրմինները չն սխալվում, այդ դեպքում ի՞նչ կասեք հազար ու մի կարճված կամ արդարացման հիմքով դատական վճիռների մասին։ Քննչականը մարտի 1-ի դեպքով էլ նախկին սպա էր բռնել, ասում էր նա է սպանել 10 զոհերից մեկին, մի տարի անց պարզվեց՝ լկտի սուտ է։ Իսկ ո՞վ ասաց, որ քննչականը, էն էլ՝ ձեր նման ոչ պրոֆեսիոնալ կառավարության քննչականը չի սխալվում։ Այո, դու խախտում ես մարդկանց անմեղության կանխավարկածը, ու հենց էդ հիմքով քո նկատմամբ լիքը քրգործեր կան

Նույն անիմաստ պատասխանները բոլոր թեմաներում՝ կլինի ՀԷՑ-ի խլում, կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններ, Եվրամիություն մտնելու հայտ, հայ-թուրքական հարաբերություններ, Սամվել Կարապետյանին վերաբերող, թե այլ հարց։ Հարցնում են, թե ինչ կապ ունի ժողովրդավարության հետ Սամվել Կարապետյանի կալանքը, ինքը ասում է, որ Հայաստանի աղաքացի չէ, չի կարող Հայաստանում վարչապետ դառնա․ դա ի՞նչ կապ ունի կալանքի հետ․ կարող է՞ գիտեիր, որ աղաքական հայտ է ներկայացնելու, դրա համար ես կալանավորել։ Մի քանի հարց հնչեցին Սամվել Կարապետյանից ու բոլորի պատասխանները՝ հարցից փախուստ էր ու մանիպուլյացիա։

Ասում են ինչո՞ւ որևէ մեկը պատասխան չտվեց, երբ քո շարասյունը հղի կնոջը սպանեց անիվների տակ, ասում է ես ի՞նչ մեղք ունեմ, դա իմ շարասյունը չէ, իմ ավտոբուսն է, ես սկի մեջից չեմ էլ իջել, խաբար էլ չեմ եղել։ Մարդկանց կյանքի նկատմամբ այ էսպիսի անտարբերություն, որից հետո հասկանում ես, որ դու նրա հետ խոսելու, քննարկելու թեմա չունես․ նրանով պետք է զբաղվեն անհրաժեշտ կառույցներ՝ դատախազությունից մինչև առողջապահության նախարարություն։

Կարճ ասած՝ ես ասացի Փաշինյանի ասուլիսի հիմնական կետերը, որ եթե չեք նայել, իզուր ձեզ չտանջեք, ես ձեր փոխարեն տանջվեցի չորսուկես ժամ։ Ասուլիսում նա պարզաբանեց նաև իր՝ 2021 թվականից շահագործած «ապագա կա» կարգախոսը ու ասաց, որ փաստացի՝ այդ ապագան եկել է, հիմա է․ սա իր խոստացած ապագան է՝ Հայաստանի սուվերեն տարածքից հանձնում են խալխին, Հայաստանի տարածքի մի մասը օկուպացված է, Հայաստանից արտահանումները ձախողվում են, Հայաստանի պարտքը կուտակվում է, հարկերի, վարկերի ու պարտքերի տակ կուտակվել են մարդիկ, բանտերը լցված են քաղաքական կալանավորներով ու այս ամենը արվել է հազարավոր քառակուսի կիլոմետրերի, զոհերի արդյունքում, ու ինքը շարունակում է մնալ իշխանության գլխին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>