Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան
11
Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին փաշինյանական ռեժիմի դատարանի որոշումը կբողոքարկվի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով Դատական նիստ՝ քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դեմ շինծու «գործով» Պատերազմ Արցախում
Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ Խաչվերացի տոնին Մայր Աթոռում պատարագ կմատուցի Միքայել սրբազանը Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Գյուղատնտեսության ոլորտում 11.9 %-ով անկում ունենք. Ֆինանսների նախարար Փաշինյանի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել Հ2, TV 5, «Ազատության» անդրադարձերը քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանույանի «գործով» երեկվա դատավարությանը

8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալից ստացած նամակը։

Նամակում, մասնավորապես, նշվում է՝

«Հարգելի հասարակություն, կալանավորված 8 ամսական երեխայի և երիտասարդ մոր ճակատագրով մտահոգ բանական մարդիկ, որպես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ օրվա իշխանությունների պատվերով, կալանքն անցկացրած անձ, կարդալով քիչ առաջ տարածված տեղեկությունը առ այն, որ Հայաստանի ամենափոքրիկ բանտարկյալ 8–ամսյա Ջուլիան, մեկ գիշեր անցկացնելով բանտախցում, արդեն իսկ ունեցել է առողջական խնդիրներ, հարկ համարեցի նկարագրել «կանանց գաղութ» կոչվածի բանտախցերի պայմանները:

10 մետր երկարություն և հինգ մետր լայնություն ունեցող բանտախցերում բացակայում է տաք ջուրը՝ տաք ջուր ունենալու համար, խցի բնակիչն ինքը պետք է հարազատներից խնդրի պլաստմասսե տաքացուցիչ՝ «վառկա» կոչվածը, որպեսզի կարողանա տաք ջուր ունենալ: Այդ սարքով քանի՞ անգամ մայրը պետք է ջուր տաքացնի, որպեսզի երեխայի հոգսերը հոգա: Մանկահասակ երեխայի մոր համար տաք ջուր ունենալն առաջնային է ոչ միայն երեխային լողացնելու, այլև երեխայի հագուստը լվանալու համար:

Պարզ է ՝ զրկված լինելով երեխայի սանիտարական-հիգիենիկ նվազագույն պայմանների ապահովումից, մայրը չի կարող ոչ միայն կրծքով կերակրել, այլև ճաշ պատրաստել երեխայի համար, որովհետև խցերում չկան էլեկտրական տաքացուց սարքեր՝ դրանք համարվում են արգելված իրեր և, եթե անգամ, բերվում են հարազատների կողմից, ապա երեկոյան հանձնվում են բանտի հերթափոխին: Նշանակում է՝ գիշերը, եթե երեխան ուտել ուզենա, մայրը չի կարողանա տաքացնել ուտելիքը:

Խցերում չկա զուգարանակոնք, այլ՝ կքանիստի հարմարեցված «թուրքական» կոչվող զուգարան:

Այդ ամենին գումարվում է բանտախցի մաքրության ապահովումը. խուցը պետք է ավլի, մաքրի, հատակը լվանա խցում ապրողը: Ինչո՞վ և ինչպե՞ս: Մանկահասակ մայրը ինչպե՞ս, ո՞ւմ ավելով է մաքրելու խուցը, ո՞ւմ լաթով է լվանալու հատակը, այդ ընթացքում խցի ո՞ր անկյունում է գամված պահելու իր մանկահասակ երեխային:

Բացի դա, խցերի հատակները սալապատ են՝ սառը: Ինչպե՞ս կարող է չոչ անող, նոր ոտք գցող երեխան քայլ անել, խաղալ, զբաղվել այդ զնդանում:

Համաձայն գործող կարգի, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կալանավորի զբոսանքն օրական մեկ անգամ է՝ բետոնե պատատերով, շոգ և ցանցապատ ծածկով տարածքում: Կրծքի երեխային կերակրող հայ կնոջն իր երեխայի հետ բանտ ուղարկած դատավորը տեսե՞լ է այդ տարածքը, համարձակություն ունեցե՞լ է գեթ 3 րոպե գտնվել բանտախցում և զբոսահրապարակ կոչված փաստացի բացօթյա պատժախցում:

Հարգելի հայրենակիցներ, իմացեք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հայ երիտասարդ մոր և նրա 8 ամսական երեխայի համար չեն կարող ստեղծվել տարրական պայմաններ՝ նրանց կյանքի և առողջության համար լավագույն ելքով:

Մանկահասակ երեխան չի կարող բանտված լինել մի խցում, որտեղ մեծահասակներն անգամ չեն դիմանում: Բանտի ներսի սպիտակ պատերը, անվարագույր պատուհանները, չոր՝ ցանցային մահճակալները, կիսակեղտոտ դոշակները, շաբաթն երկու անգամ լողանալու ծաղրական, դահիճական, հակահումանիստական պայմաններն այն ահասարսուռ իրողությունն են, որում հայտնվել է Հայասատանի 8 ամսական քաղաքացի Ջուլիետան իր երիտասարդ, հանցանքի մեջ հանիրավի մեղադրվող մայրիկի հետ:

Տղամարդ դատավոր, Հայաստանի մարդու իրավունքների կին պաշտպան, ՀՀ գլխավոր կին դատախազ, ՀՀ արդարադատության կին նախարար, դուք ձեր կողոպտված խղճով և խեղված արդարադատությամբ հե՞շտ եք ապրում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>