Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր դեռ մինչ այս պահը քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն մարդամեկի պատվերով որևէ ահաբեկչության նախապատրաստություն չեն «բացահայտել», ոչ մեկի տանից ջրային ատրճանակ, կարագի դանակ, զեղչի քարտ չեն գտել, ոչ մի ընդդիմադիրի խորհրդարանում անձեռնմխելիությունից չեն զրկել, այսինքն՝ զբաղված չեն եղել կոմեդիա ֆիլմ նկարելով, և ուրեմն, նա կարող է հանգիստ նստելու ու բացատրություն տալ, թե երեկ իր խմբակով ինչ էր անում Աբու Դաբիում, ինչ էր քննարկում։

Տարբեր տեղեկություններ են տարածվում այդ հանդիպման վերաբերյալ։ 5 ժամ փակ դռների հետևում եք եղել՝ պատվիրակությամբ, հետո առանձին, հետո էլի պատվիրակությամբ, էլի առանձին, ու ի՞նչ կա իրականում։ Ադրբեջանական մամուլն ասում է, որ գլխավոր թեման եղել է այսպես կոչված «Զանգեզուրի միջնցքը», որի շուրջ կողմերը համաձայնության են եկել։ Քանիցս ասել եմ, որ ըստ երևույթին, Փաշինյանը կտա այն, ինչ պահանջում են, ուղղակի ադրբեջանցիները կասեն միջանցք է, սա կասի՝ ճանապարհ է կամ խաղաղության խաչմերուկ, բայց տրամաբանության մեջ կլինի նույն բանը։

Տարածված հաղորդագրությունը բոլորովին այն չէ, ինչ պետք է լիներ 5-ժամանոց հանդիպումից հետո։ Հիշեցնեմ, այս հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ օկուպացված Արցախում Ալիևը տասնյակ երկրների ներկայացուցիչների առաջ Հայաստանը համարում էր ռազմական հանցագործ պետություն, էլի նախապայմաններ էր դնում, փոխհատուցում էր պահանջում, խոսում էր ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, դրանից առաջ Արարատ Միրզոյանն ասում էր որ գերիների հարցով ընդհանրապես Բաքուն հրաժարվում է լսել, ասում էր՝ կրակում են ու դեմ են սահմանային միջդեպերը բացահայտող մեխանիզին․ ու այդքանով հանդերձ ի՞նչ եք խոսել․ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջա՞ն եք քննարկե՞լ․ գուցե քննարկել եք, թե որ նախապայմանը երբ եք կատարելո՞ւ։

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը իր պահանջներից մեկ միլիմետր կզիջի՞։ Կասկածում եմ, թե կզիջի։ Խաղաղության պայմանագրի իր առաջարկները այնքան է նույն բանը ուղարկել, մինչև Փաշինյանը ներառել է։ Միրզոյանն էր ասում՝ համաձայնել ենք Ադրբեջանի վերջին պահանջներին, որ էլ երկար չբանակցենք։ Չենք տեսել վերջին 7 տարիներին Ադրբեջանը որևէ դիրքորոշում փոխի, մեղմացնի, բայց տեսել ենք, որ Փաշիյանը լիքը նահանջել է, մի տարում մի քանի դիրքորոշում է փոխել։ Եվ ուրեմն, չեմ կարծում, թե Ադրբեջանը Հայաստանի այսօրվա ղեկավարների հետ որևէ բանակցության ժամանակ որևէ բան փոխզիջում է։

Իսկ ի՞նչ եք քնարկել․ գուցե խոսել եք, թե որ պահանջը երբ եք կատարելո՞ւ․ երբ եք փոխելու սահմանադրությունը, երբ եք լուծարելու Մինսկի խումբը, երբ եք գնած զենքերը վերադարձնելու Ֆրանսիային, երբ եք հայտարարելու Ադրբեջանցների՝ Հայաստանում բնակվելու մասին․ գուցե էլի պահանջել է տարածքային զիջումներ, գուցե ասել է, որ էն 200 քառակուսի կիլոմետրը, որ օկուպացրել է, դուրս չի գա, գուցե միջանցքի շուրջ եք պայմանավորվել։ Ձեզնից ամեն ինչ սպասելի է։ Արտգործնախարարությունն  ասում է՝ վստահեք հաղորդագրությանը։ Իսկ դուք վստահելու տեղ թողել ե՞ք։

Գիտենք ինչ է պահանջում Ադրբեջանը, հազար պահանջ է ներկայացրել․ իսկ ի՞նչ է պահանջում Հայաստանը, պահանջո՞ւմ է օկուպացիայի դադարեցում, պահանջո՞ւմ է գերիներին, կա՞ էդպիսի բան, որ պահանջում է։ Դրա անունը բանակցել չէի դնի։ Բանակցություն չէր, ըստ երևույթին մեկը հերթականորեն գծել է պահանջմները, մյուսը պարտավորվել է կատարել․ հետո սենյակից դուրս եկան Ալիևը ինքնագոհ, նիկոլը՝ հատակը ուսումնասիրելով։

Հիմա ոնց էլ շեղես, ում էլ բռնես, ինչ ահաբեկչական շոու էլ ցուցադրես, քեզ հարցեր են տրվում, թե՝ ինչ ես քննարկել Ալիևի հետ ու ինչ ես խոստացել։ Բազմիցս եմ ասել եմ՝ ժողովուրդը պետք է, պարտավոր է պահանջել բացահայտել այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը․ թուղթ են մոգոնել, ասում են դրա շուրջ բանակցում ենք, բայց գաղտնիք է։ Ինչո՞ւ է գաղտնիք, ո՞ւմից է գաղտնիք, Ադրբեջանի՞ց։ Առաջ էլ գերիների ցանկն էինք ուզում, ասում էին գաղտնիք է, անհետ կորածներինը գաղտնիք է։ Բա հրապարակեք իմանանք իրո՞ք ձեր ասած խաղաղության պայմանագիրն է, թե պարտավորագիր է, ղազագիր է կամ ինչ է։ Սա վերաբերում է բոլորիս, մեր ու մեր երկրի վաղվան ու ապագային․ մեզ վաղը փաստի առաջ են կանգնեցնելու։ Թե բա՝ հաջողված հանդիպում էր․ ո՞ւմ համար էր հաջղված։ Հրապարակեք ինչ եք բնակցել, մենք որոշենք՝ հաջողված էր , թե չէ։ Դուք Պրահայում որ Արցախը հանձնեցիք, դա էլ էիք համարում հաջողված, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա ու հայաթափումն էլ էիք համարում հաջողված, անգամ սահմանել եք Հայաստանի ինքնիշխանության օր։ Էնպես որ, ձեզ համար հաջողված լինելը նշանակում է պետության, ժողովրդի համար անհաջող։

Տեղի ունեցած հանդիպումից այս պահին տեղեկություններ են հրապարակվում, որ քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը, գրվում է համաձայնության գալու մասին․ նախ ամերիկյան կողմն է ակնարկում, որ կարող են այդ միջանցքը ճանապարհը կամ չգիտեմ ինչը վերահսկել օտար ուժերը, ըստ երևույթին՝ նկատի ունեն իրենց, հետո ԱԳ փոխնախարարն է ասում, որ կարող են դրսից ուժերի տալ։ Արտգործնախարարությունը քանի հատ էլ պարզաբանում տարածի, թռնի վերև, իջնի ցած, այդ ճանապարհի հսկողությունը այլ երկրների փոխանցելը ինքնիշխանության խախտան մասին է։ Ոնց ուզում եք՝ արդարացրեք ձեզ կամ պարզաբանեք․ դա այլ անուն չունի։ Իսկ ով է դեմ, որ Հայաստանով անցնող ճանապարհը Հայաստանը հսկի, իսկ ինչու է դեմ․ սա մի ամբողջական խոսելու թեմա է, որին կանդրադառնանք։ Ու ատ հնարավոր է և ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, որ այդ այսպես կոչված հսկիչները լինեն Ադրբեջանի նկատմամբ ոչ չեզոք, այլ հակառակը՝ բարեկամական տրամադրված երկրի ներկայացուցիչներ։

Արտգործնախարարությունը ինչ-որ պարզաբանում է տարածում, թե՝ Խաղաղության օրակարգի վերաբերյալ ՀՀ Կառավարության ունեցած պատկերացումներին Հայաստանի հանրությունը ծանոթ է։ Իսկ ո՞վ ասաց, որ հանրությունը ընդունում է ձեր պատկերացումները կամ ո՞վ ասաց, որ ձեր պատկերացումներն իրականություն են դառնում․ էն որ ձեր ղեկավարն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, դա ի՞նչ պատկերացում էր․ բա ո՞նց փաստաթղթավորվեց որպես Արցախը ադրբեջան է։ Հազար ու մի հարցում պատկերացում եք ներկայացրել, ո՞ր մեկն է դարձել իրականություն։ ԱԳն-ն լավ կանի ինչ-որ նեղացկոտ պարզաբանումների փոխարեն հրապարակի, թե ինչ են պայմանավորվել, ինչ են խոսել 5 ժամ շարունակ և վերջապես՝ ինչ է իրենից ներկայացնում «խաղաղության պայմանագիր» կոչվածը։

Աբու Դաբիի հանդիպումը նախ անոնսում էր ԱՄՆ-ն, քանիցս անդրադարձան ամերիկացի պաշտոնյաները՝ դրանով իսկ ընդգծելով իրենց միջնորդական կապը հանդիպման կազմակերպման առումով։ Իհարկե՝ այս հանդիպմանը նախորդել էր Ստամբուլ Փաշինյանի այցը, ինչը, թուրքական գործոնը ևս այստեղ ընդգծված է։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել էր, թե մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Ցավն այն է, որ ում միջնորդությամբ էլ լինեն հանդիպում-քննարկումները, մեկ է՝ տուժողի դերում Հայաստանն է ու մեկ պատճառով՝ Հայաստանի անունից բանակցում է Նիկոլը։ Մեռանք ասելով՝ գնա, թող գան նորմալ բանակցեն, տեսնենք քո արածների տակից ոնց են դուրս գալիս։

Կարճ ասած՝ մենք ոչ մի դրական ակնկալիք չունենք Փաշինյանի և ոչ մի բանակցությունից, նրա բանակցած և կազմած և ոչ մի թղթից։ Արդյո՞ք դրանք գիտակցում են, լիարժեք պատկերացում ունեն, թե իրենց արածի հնարավոր հետևանքը որն է, ինչ են մեր գլխին բերելու։ Արդյո՞ք իրենք գիտակցում են, որ ընդունակ չեն մեզ համար, մեր աշխարհասփյուռ ժողովրդի համար, մեր հայրենիքի համար, պետության ու պետականության համար գոնե մազաչափ օգուտ բերել։ Կարծում եմ՝ այո, գիտակցում են։ Իսկ թե ինչու են գիտակցելով հանդերձ մեզ տանում էս անվերձ ձախողումների միջով, դա հենց այն հարցն է, որի պատասխանը, վստահաբար, պետք է տա ու պարտավոր է քննել-պարզել իրավապահ համակարգը, որը հիմա զբաղված է այս ձախողումների անխափան ընթացքն ապահովելով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>