Ալիևն ավելի անկեղծ է, չի խաբում, թե խաղաղություն է․ Հ2-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան»-ի 10 կետերի մասին (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը
20
«Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Պատերազմ Արցախում
Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Ուժեղ ղեկավարը կեղծ պատարագներ չի խրախուսի Ալիևն ավելի անկեղծ է, չի խաբում, թե խաղաղություն է․ Հ2-ի ռեպորտաժը «Մայր Հայաստան»-ի 10 կետերի մասին (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Դա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, քանի որ ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը 9-րդ դասարանցիները «Գրականության» և «Հայաստանի պատմության» քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով ՔՊ-ի «սմարթ» վերելակները Երևանը խեղդվում է կոյուղաջրերի մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական իր 10 առաջարկները (ֆոտո, վիդեո) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը Դուրս եկեք նիստերի դահլիճից. ՔՊ-ական բախում լրագրողների հետ ԱԺ-ում Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին. Ուղիղ եթերում ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ. Բ. Միկոյան Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը Գարեգին Բ-ի մասնակցելու որևէ խոչընդոտ բացասական անդրադարձ է ՀԱԵ-ի միջազգային հեղինակությանը. Մելոյան Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Ֆիլարետը Ադրբեջանական նավթ, թե՞ հայկական ժողովրդավարություն «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) ԱՆ-ն կոչ է անում սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային

Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել «գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկների վերաբերյալ»։

«2025 թվականի հուլիսի 8-ին Հ1-ի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքին:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը:

Այսպես, Պետրոս Ղազարյանի հարցին, թե «դուք չէիք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, թե՝ մի տարի, և հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ: Ասում են էտ ո՞նց», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է, որ «Մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում տալ: 2024-ի հարցազրույցը մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ պոռթկում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է, որ մարդիկ ուշադիր չեն և այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում՝ հանրային խոսքում և, ըստ էության, մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի առկայությունը և գնահատականները, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 2025-թ.-ի այ ես բացահայտումների շրջանակում Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թ-ի հարցազրույցը, և ավելին, պնդեց թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց»:

Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, լրագրողը հարցնում ա, ասում ա ասե՞լ եք, ինքն էլ ասում ա հա, ասել եմ, սենց սենց, սենց՝ պատասխանում ա լրագրողի հարցին, ոչ թե դուրս ա գալիս առանձին կոչով էլի դիմում ա», Վարդապետյանը պատասխանում է, որ «Բայց ասում ա դա են կոնտեքստում, երբ որ «սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան և արդեն երևում ա նաև այս իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրեք»:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ դեռ, ըստ դատախազի, սրբազանը «չէր վերահաստատել» իր նախորդ հարցազրույցը և բնականաբար, դեռ չկար «որևէ կոնտեքստ»:

Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել էր բացառապես 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա, որի վերաբերյալ գլխավոր դատախազը նշում է, որ այդ՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք այն ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ….:

Այստեղ ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազն հակասում է ինքն իրեն, քանի որ պարզվում է քրեական վարույթը հարուցվել է բացառապես հենց այն նյութի հիման վրա, որը դատախազությունը գնահատել էր նվազ վտանգավոր և միայն այդ հարցազրույցի առկայությունը՝ ոչ բավարար:

Ուստի հաղորդավարի հարցադրումն այստեղ մնում է ակտուալ՝ «Էտ ո՞նց»:

Իսկ մեղադրանքն իբրև հիմնավորող կոնտեքստը դեռ չէր ծնվել, այն լինելու էր միայն դրանից չորս օր անց՝ հունիսի 21-ին:

Հաղորդավարի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, տիկին Վարդապետյան, եթե պլանավորվում ա ահաբեկչություն, և ենթադրենք Աջապահյանը տեղյակ ա, ավելի տրամաբանական չի՞, որ նրանք պետք ա թաքցնեն և շեղեն, քան դուրս գան հայտարարեն, որ ձեր կասկածները խորացնեն, գնաք սկսեք հետևել, բռնել, լսել, ոնց են ասում, քննչական գործողություններ իրականացնել չէ՞, դուրս ա գալիս, հա՛մ պլանավորել, հա՛մ անոնս են արել» գլխավոր դատախազը պատասխանում է, որ «Ու դա միակ դեպքը չէ, հետաքրքիր վարքագիծ է: (Խոսում է Բագրատ սրբազանից և Սամվել Կարապետյանից ….), իսկ Աջապահյանի մասով ակնհայտ էր, որ 2024 թվականի իր հարցազրույցի թեզերը ինքը վերահաստատեց 2025 թվականի այ էս գործողությունների, այ էս բացահայտումների կոնտեքստում»:» :

Ակնհայտ է, որ «կոնտեքստ» փնտրելն ընդամենը հուսահատ փորձ է օրինականության շղարշ հաղորդելու նույն արարքը կրկին գնահատելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքրորոշումը ցույց է տալիս իրավական պետությանը ոչ հարիր մեկ այլ ցավալի և անթույլատրելի կողմ:

ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության ողջ համակարգը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացի իրավասություններ ունենալուց, միևնույն ժամանակ, ունեն պարտականություն՝ ապահովելու քրեական վարույթների անաչառ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Սրանով պայմանավորված՝ քրեական դատավարությունում ներդրված է վերադաս դատախազին բողոքարկելու կառուցակարգեր, որոնք միտված են ապահովելու նախաքննության փուլում երկաստիճան վերահսկողություն, որն էլ իր հերթին ընդգծում է դատախազության դերը որպես քրեական վարույթների անաչառության և օբյեկտիվության կարևոր երաշխավորի։

«Դատախազության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:

Սակայն հակառակ օրենքի տրամաբանությանը, ՀՀ գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին:

Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կամ նույնիսկ որևէ բարձրաստիճան դատախազի կողմից նախաքննության փուլում կոնկրետ գործով մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, ըստ էության, ձևական բնույթ են հաղորդում դատախազական հսկողությանը և, ավելի շատ ցույց են տալիս կանխակալ, այլ ոչ թե անաչառ քննության առկայություն: Երբ գլխավոր դատախազը, ով ըստ էության ամբողջ դատախազական համակարգի ղեկավարն է, հրապարակայնորեն հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին դեռևս նախաքննության փուլում, դրանով նա նախապես հայտնում է իր «վերջնական դիրքորոշումը» տվյալ գործով։ Դա նշանակում է, որ նա արդեն իսկ եզրակացրել է, որ մեղադրանքն ապացուցված է։ Մեր գնահատմամբ, սա պարզապես ճնշում է ստորադաս դատախազների և քննիչների վրա:

Գլխավոր դատախազի հայտարարություններից կամ մեկնաբանություններից հետո ակնկալել, որ տվյալ գործով զբաղվող ստորադաս դատախազը կամ քննիչը կկարողանա կամ կցանկանա օբյեկտիվորեն շարունակել քննությունը, հերքել նախնական մեղադրանքը կամ նույնիսկ դադարեցնել քրեական հետապնդումը, անիմաստ է։

Սա պարզապես ճնշում է նրանց վրա՝ հետևելու և չհակադրվելու վերադասի հրապարակային «վերջնական» դիրքորոշմանը։

Երբ գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին, ապա հետագա բոլոր քննչական գործողությունները (օրինակ՝ լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փորձաքննությունների նշանակում, պաշտպանական կողմի փաստարկների ուսումնասիրություն), որոնք պետք է ուղղված լինեն գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելուն, դառնում են ձևական, իսկ անելու դեպքում էլ դրանց նպատակն այլևս ճշմարտության բացահայտումը չի լինի, այլ «ղեկավարության կողմից նախապես որոշված արդյունքը» ստանալը: Նման կանխակալ մոտեցման դեպքում ցանկացած տվյալ կամ փաստարկ մեկնաբանվելու է այնպես, որ այն համապատասխանի նախապես ձևավորված մեղադրական դիրքորոշմանը, նույնիսկ եթե դրանք հերքող բնույթի լինեն։

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանություններն ու հիմնավորումները թույլ են տալիս հետևության հանգել, որ այլևս նա հանդես չի գալիս, որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր, քանի որ այլև անիմաստ են դարձնում դատախազական հսկողության իրական բովանդակությունը՝ այն վերածելով զուտ ձևական գործընթացի, որի նպատակը ղեկավարության կողմից նախապես արտահայտված կարծիքի հիմնավորումն է։

Դրանք կոպիտ կերպով խախտում են նաև անձի անմեղության կանխավարկածը, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի մեղքի հարցն արդեն լուծվում է դատարանից դուրս՝ հանրային հարթությունում, ինչը անթույլատրելի է իրավական պետությունում»,- ասվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>